Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում

63 կողմ և 28 դեմ․ փակ քվեարկության արդյունքներով Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

Հայկ Կոնջորյանը եղել է նախորդ երեք խորհրդարանների պատգամավոր, իսկ 8-րդ գումարման ԱԺ-ում Կոնջորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն էր։

Օրերս շրջանառվում է Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստ»-ի տնօրենի պաշտոնում ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու հարցը։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ցույց տալ նրա աշխատանքի արդյունավետության ապացույցները, ըստ որոնց՝ Կոնջորյանի կինն արժանի է ստանալու 5 միլիոն դրամ աշխատավարձ։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել ԱԺ փոխնախագահի քվեարկությանը։