Բնութագրեմ Կոնջորյանի կինը լավ է աշխատում, թե վա՞տ. եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ «Հայփոստ»-ի և Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատանքի վերաբերյալ հարցին։
«Ես չեմ ուզում անդրադառնալ «Հայփոստ»-ին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինեն, կպատասխանեմ, որովհետև հիմա էդ մարդու (խմբ.՝ Հայկ Կոնջորյանի) կինը աշխատում է «Հայփոստ»-ում, բնութագրեմ կինը լավ է աշխատում, թե վա՞տ, եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ»-ի տնօրենն է և տարեկան ավելի քան 118 հազար դոլար է ստանում։
