Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Չտես, գյորմամիշ են՝ թող կառավարեն, բայց քարը քարին չեն թողնի. Սամվել Կարապետյան

Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ մի 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա՝ բարեգործություն արել է, անում է ու անելու է, դա անում է Հայաստանի, հայության և հայ ժողովրդի համար։

«Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,-ասաց Սամվել Կարապետյանը։

Խոսելով բիզնեսները պետականացնելու իշխանության վարքագծի մասիննա ասաց.

«Դե թող մի քիչ կառավարեն։ Մարդիկ չտես, գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարեն։ Տալիս ենք՝ թող կառավարեն. Տեսնենք՝ ինչը կթողնենք. քարը քարին չեն թողնի։ Նորից եմ ասում, Հրազդանի ցեմենտի գործարանը քանի տարի իրենց ձեռքում է,  թող կառավարեն։ Կտեսնենք՝ ինչ կանեն ցեմնետի գործարանի, կոնյակի գործարանի հետ։ Իրենց օրոք Հայաստաում միջազգային ներդրում գոյություն չի ունեցել, զուտ հայտարարույուններ են»։

Կարապետյանը նաև նշեց՝ «Ուժեղ Հայաստան»-ը բարեգործություններն այս փուլում իրականացնելու են առաջին հերթին այն համայնքներում, որտեղ իրենց վստահել են ու ավելի մեծ թվով քվե են տվել։