Երկաթուղին մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է այն օգտագործի ըստ իր նպատակահարմարության. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն, այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցին, հավաստիացրեց՝ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել։
«Բայց մեր դիրքորոշումը նույնն է. դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով։ Այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի։
Մենք ուզում ենք հարցը լուծել բարեկամական ձևով։ Բայց նաև դե յուրե կարող է հարց ծագի, որ որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, կգնանք արբիտրաժով կքննարկենք»,- ասաց Փաշինյանը։
