Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. Արաղչի

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում եվրոպացիների վարած «բաժանիր, որ տիրես» քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. գրում է իրանակական ParsToday-ը։

Օրերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության անդամ երկրները հակաիրանական հայտարարություն են տարածել՝ Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բոմոս իրանական կղզիների վերաբերյալ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ արաձագանքելով այդ բանաձևին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երեք կղզիներն Իրանի տարածքի մաս են կազմում և այդպես լինելու է հավերժ։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային նույնպես խստորեն դատապարտել է Եվրամիության և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների համատեղ հանդիպան ավարտին հրապարակված բանաձևը, նշելով, որ այն հակասում է ԵՄ անդամ երկրների սկզբունքներին և նպատակներին և ՄԱԿ-ի կանոնադրությունը, հատկապես՝ ազգային ինքնիշխանությունն ու   տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին:

Նշելով, որ Մեծ Թոնբը, Փոքր Թոնբը և Բոմոսը Իրանի անբաժանելի մասն են, Բաղային հավելել է, որ կեղծ հայտարարություններն ու ապակողմնորոշիչ պնդումների կրկնությունը չեն կարող փոխել իրականությունը։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանի որոշ երկրներ, փոխանակ կենտրոնանալու իսլամական աշխարհի՝ Արևմտյան Ասիայի և աշխարհի ամենահրատապ խնդրի՝ Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության և Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի վրա, կեղծ տարածքային պահանջներ են ներկայացրել հարևան երկրի նկատմամբ։

 Ակնկալվում էր, որտարածաշրջանի երկրները ԵՄ անդամների հետ հանդիպման հնարավորությունը կօգտագործեն նրանց պատասխանատվության ենթարկելու և Իսրայելի ագրեսիան կանխելու  համար։ ԵՄ անդամ երկրների մի մասն Իսրայելի  զենքի հիմնական մատակարարներն են։