Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել

Թուրքիայի Սիվասի նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը։

Օջախը գտնվել  է 10,57 կմ խորության վրա։

Արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը հաղորդել է նահանգում ևս մեկ երկրաշարժի մասին: Նրա ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 22,98 կմ խորության վրա։