Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով․ Աթանեսյան

13/05/2022
- Նորություններ, Տեղական

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված «Բաց հասարակության հիմնադրամները»՝ Սորոսի հիմնադրամը, ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների և անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջև:

Մեր՝ հայաստանյան օրինակը, հստակ ցույց է տալիս, որ իրականում այդ հիմնադրամը և դրա շահառուները՝ սորոսականները, շատ հեռու են քաղաքացիական հասարակություն կառուցելու իրական նպատակից: Այդ հիմնադրամի իրական նպատակը դա կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար և հաշվարկելի քաղաքական նպատակներով:

Շատերդ կհիշեք, թե ինչպես էին մինչև «հեղափոխությունը» աղմուկ բարձրացնում ցանկացած հարցի շուրջ սորոսական «իրավապաշտպանները», ինչպիսի աղմուկ էին նրանք բարձրացնում իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող մամուլում, օրինակ՝ մարդու իրավունքի իրական կամ ենթադրյալ ամենափոքր խախտման մասին:

Թվում էր, թե այդ մարդիկ իրոք հավատում են այն գաղափարներին, որոնք հնչեցնում էին ամեն պատեհ կամ անպատեհ պահին: Իհարկե, վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ այն ժամանակ էլ էին նկատում, որ նրանց հռչակված գաղափարները ընդամենը քող են, իսկ դա նշանակում էր, որ իրական նպատակը լրիվ այլ է:

Գրեթե ոչ ոք, սակայն, չէր հավատում, որ այդ մարդիկ կարող են մի օր փաստացի գալ իշխանության կամ գործող իշխանությանը դարձնել իրենց խամաճիկը: Այսօր, երբ զանգվածաբար խախտվում են ընդդիմադիրների իրավունքները, երբ գրեթե ոչնչացվել է դատական համակարգը, զրոյացվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, երբ պետական մարմինները անհաղորդ են մարդկանց նկատմամբ իրագործվող կամայականություններին, այդ բոլոր սորոսականները կամ լուռ են, կամ ուղղակիորեն աջակցում են օրինախախտներին՝ ամենատարբեր եղանակներով:

Սորոսականների կողմից կազմակերպված կամ իրագործած Հայոց բանակի դեմ քարոզի, կեղծ խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ ակտիվ համագործակցության ծրագրերի արդյունքում է նաև, որ այսօր մենք ունենք պարտված Հայաստան, քայքայված պետականություն, կորցրել ենք Արցախը և ամենաթանկը՝ 5000 հայորդու կյանք:

Այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում Արցախը թշնամուն հանձնելու քարոզով: Հայաստանը այս վիճակից հանելու համար, որպես առաջին քայլ պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար: Կրկնում եմ՝ հիմնադրամը անհրաժեշտ է լուծարել օրենքի տառի խիստ պահպանմամբ:

Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում Սորոսի հիմնադրամի մի շահառուի մեղադրանք է առաջադրվել եզդիների և հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու համար:

Կատարող անձը կոռումպացված օլիգարխ Սորոսից ստացել է բավական կլորիկ գումար: Սորոսի հիմնադրամը խուճապահար լծվել է մեղադրյալի աթոռին հայտնված իրենց գործընկերոջ պաշտպանությանը և դա ամենևին զարմանալի չէ, որովհետև նորմալ երկրում նման քրեական հետապնդումը օրինական հիմք կարող է հանդիսանալ Սորոսի հիմնադրամի գործունեությունը ճանաչել ապօրինի և հանրության համար վտանգավոր և որպես արդյունք արգելել այդ հիմնադրամի գործունեությունը:

Ճիշտ է, դեռևս չի կայացվել և օրինական ուժի մեջ չի մտել մեղադրական դատավճիռը և գործում է անմեղության կանխավարկածը, բայց հաշվի առնելով երկրում ստեղծված օրհասական վիճակը, օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության անհապաղ դադարեցման հրամայականը, ես և իմ մի քանի փաստաբան գործընկերները որոշել ենք դիմել դատարան՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու պահանջով:

Ստորև ներկայացնում եմ Հայաստանում Սորոսի հիմնադրամի լուծարման օրենսդրական հիմքը՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի համաձայն՝ Հիմնադրամը կարող է լուծարվել դատարանի կողմից, եթե, մասնավորապես, դրա գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները. լուծարման մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել յուրաքանչյուր շահագրգիռ անձ:

Մենք գտնում ենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պահանջել լուծարել այն հիմնադրամը, եթե նրա և նրա շահառուների գործունեությունը խախտում է ՀՀ գործող օրենքները: Շնորհակալություն, ի գործ»։

Նախորդ գրառումը

Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Մոնտաժած ձայնագրության մեջ հենց Ալիյանն է փողի թեմա բացում, ավելին՝ ասում է՝ եթե փող չկա մեջը, ինչի պետք է անենք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026
Variety of dairy products on the table outdoors
Նորություններ

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026
Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Հաջորդ գրառումը

Մոնտաժած ձայնագրության մեջ հենց Ալիյանն է փողի թեմա բացում, ավելին՝ ասում է՝ եթե փող չկա մեջը, ինչի պետք է անենք

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական