Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն որևէ կապ չունի Իրանի վրա ներկայիս հարձակման հետ։

«Եթե Իրանը որևէ կերպ և որևէ ձևով հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով։ Սակայն մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», – գրել է ԱՄՆ նախագահը։