Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Գառնիի «Քարերի սիմֆոնիան» աղավաղող կառույցն ապամոնտաժվել է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է։

«Հարգելի´ քաղաքացիներ, ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի՝ հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,-նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Գառնու ձորում՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում այսօր երկաթյա տաղավար էր հայտնվել։

Լուսանկարը հայտնվել էր սոցցանցերում և քննարկման առարկա դարձել։