Friday, 24 July, 2026

Գալիս է ամենավճռական պահը.Արամ Վարդևանյան

Գալիս է ամենավճռական պահը, ամենակարևոր պահը՝ այսպես ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, որտեղ  Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, քաղաքական գործիչները և պարզապես քաղաքացիները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց  «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Խուզարկությունների ու կալանավորումների մասով.

«Ասել, որ միայն այս կառույցն է մեղավոր, ազնիվ չի լինի։ Այնտեղ կան քննչական մարմին, դատարաններ, բայց նաև՝ այս կառույցը։ Չի կարող Հայաստանում լինել մի  կառույցը, որը, հրաժարվելով իր անկախությունից, պարզապես ծառայում է մի մարդու։ Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով։  Ի՞նչն է խանգարում, որ դատախազը կայացնի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշումը»,- հարց հնչեցրեց Վարդևանյանն ու որպես հիմնավորում մեջբերեց Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը․

«Այսօր ասում են կարող էինք կանխել  պատերազմը, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն իրավիճակն, իհարկե առանց զոհերի»։

Նրա խոսքով ՝ այս հայտարարությունից անցել է մեկ ամիս, սակայն Փաշինյանը դեռևս  ձերբակալված չէ։

«Ազնվորեն չեմ պատկերազնում, թե ոնց կարող է հայ մարդը, թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը նման բառեր ասել։ Ախր սթափ մարդը ոնց կարող է տենց բան ասել։ Բայց դրանից հետո , արդեն մեկ ամիս է անցել, այդ անձը ձերբակալված չի։ Լինելո՛ւ է ձերբակալված ՝ պայքարի արդյունքում»,- հավելեց նա։

Վարդևանյանն հիշեցրեց, որ՝ Դատախազությունը սահմանադրության ուժով բացառիկ անկախություն ունեցող կառույց է։

«Իրեն որևէ հրապարակի շենքից չեն կարող ինչ-որ բան թելադրել։  Դրա համար պահանջվում է կամք, վճռականություն՝ ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին ու ապօրինի կալանավորումները վերացնելու։ Հերի՛ք եղավ»,- ասաց քաղաքական գործիչը։