Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին – 2․ Ռուբեն Հակոբյան

29/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շարունակելով խոսքս միանգամից նշեմ, որ այն բոլոր սխալներն ու ողբերգությունները, որոնց ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, դրանք հիմնականում հետևանք են Ձեր ղեկավարության տարիներին թույլ տված մի շարք կոպիտ ու ճակատագրական սխալների։

Ձեր ղեկավարման առաջին տարիներին Հայաստանը տարածաշրջանում իրապես դիտվում էր որպես ժողովրդավարության կղզյակ։ Ժողովրդի ազատ կամաարտահայտությամբ տեղի էին ունեցել Անկախության հանրաքվեն ու նախագահական առաջին ընտրությունները։ Ազգի միասնական ոգին և բազուկը ազատագրել էր Արցախը։ Թվում էր, թե այլևս ոչինչ չի խանգարելու մեզ՝ կառուցելու և հզորացնելու հայկական երկու պետությունները։ Բայց այդ հաջողությունների ընթացը շատ կարճ տևեց. պարզվեց՝ Արցախը բեռ է մեզ համար և «Սերգո ջանը» երբեք լավ չի ապրի, քանի դեռ լուծված չի Արցախի հարցը։ Եվ այդ բեռից ձեր իշխանությունը կարճ ժամանակ հետո կարողացավ ազատվել՝ 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում ստորագրելով հրադադարի մասին հայտնի համաձայնագիրը, ինչն ուղղակի թիկունքից հարված էր ազատամարտին։ Պրոֆեսիոնալ զինվորական, պաշտպանության ոլորտներում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետ Գ.Դալիբալթայանն այդ փաստաթուղթը կոչեց հաղթանակած պետության կողմից սեփական կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ ոլորտի գիտակներից մեկ ուրիշ էլ՝ գեներալ-լեյտենատ Ն. Տեր-Գրիգորյանցն այդ համաձայնագիրն անվանեց ապուշություն և դավաճանություն Արցախի նկատմամբ։ Երկու զինվորականներն էլ, որպես բողոքի նշան, հեռացան Հայաստանից, չնայած որոշ ժամանակ հետո Ձեր խնդրանքով նորից վերադարձան։

Զրուցել եմ այս համաձայնագիրը նախապատրաստող և ստորագրմանը ներկա գտնվող շատերի հետ։ Թե այդ պահին ինչով էր պայմանավորված նման փաստաթուղթ ստորագրելը՝ համոզիչ որեւէ փաստարկ, հակափաստարկ կամ բացատրություն չեմ լսել մեր պատվիրակության որևէ ներկայացուցչից։ Իսկ երբ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում տարբեր առիթներով հանդիպելուց զրուցեցի բանակցությունները վարող անձի՝ այդ տարիներին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի, ինչպես նաև այդ խոհանոցին տիրապետող որոշ անհատների հետ, ինձ համար ամբողջացավ այս համաձայնագրի ի հայտ գալու և ստորագրվելու ողջ պատկերը։

Պարզվում է, որ՝

– համաձայնագրի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փետրոլիում նավթագազային հայտնի ընկերությունը, որն ինչ-ինչ միջոցներ օգտագործելով, այդ թվում նաև ՌԴ նախագահ Բ. Ելցինի բավականին ջերմ հարաբերությունները Ձեզ հետ, կարողացել է հասնել այդ փաստաթղթի լույս աշխարհ բերելուն,

– համաձայնագիրը ստորագրելուց կարճ ժամանակ անց Բաքվում ստորագրվում է Բրիթիշ Փետրոլիումի հետ համագործակցության պայմանագիր, ինչը դառնում է Ադրբեջանի բյուջեն սնուցող կարևոր երակներից մեկը,

– հայկական պատվիրակությունը, լինելով պատերազմում հաղթանակած կողմ, բանակցությունների սեղանին երբեք չի դնում Արցախի անկախության ճանաչման հարցը,

– հրադադարի համաձայնագրին զուգահեռ նախապատրաստված է եղել մեկ այլ համաձայնագիր ևս, որով նախատեսվում էր հրադադարի հետ միաժամանակ բանակների միջև բուֆերային գոտու ստեղծում և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվում է ստորագրել։

Այսինքն՝ պարտված կողմը կարողանում է հասնել իր նպատակին՝ Ձեզնից կորզելով իրեն օդ ու ջրի նման անհրաժեշտ հրադադարի հաստատման մասին փաստաթուղթը՝ մերժելով իրեն ոչ ձեռնտու մյուս համաձայնագիրը։

Պարզվում է նաև, որ Ձեր գործուղած պատվիրակությունն ասես մոռացել էր, որ Ղարաբաղյան շարժման ողջ նպատակն Արցախի անկախացումն էր, Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը։ Իսկ Շարժման ղեկավարներից մեկն էլ, հիշեցնեմ, Դուք էիք։ Էլ ե՞րբ պետք է հարցը դրվեր սեղանին, եթե ոչ այդ պահին՝ հաղթանակած պետության դիրքերից։ Եվ այսօր Ալիևը, որպես վերջին պատերազմում հաղթանակած կողմ, մեր նկատմամբ անում է այն, ինչը Դուք պետք է անեիք այդ ժամանակ՝ հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու փոխարեն։

Այժմ հարց. ամբողջությամբ երկրորդում եմ Ձեր այն մոտեցումը, ինչի մասին քանիցս արտահայտվել եք, որ ժամանակի գործոնը կարևորորագույն նշանակություն ունի քաղաքականության մեջ, և եթե անհրաժեշտության պահին ճիշտ չես օգտագործում, այն կարող է անդառնալի եւ ողբերգական հետեւանքներ ունենալ։ Տարբեր առիթներով նաև մեղադրել եք 2-րդ և 3-րդ նախագահներին՝ ժամանակի գործոնը անտեսելու մեջ։

Արդ, չե՞ք գտնում, որ մեզ համար թերևս ամենաբարենպաստ իրավիճակում Բիշքեկյան համաձայնագրի ստորագրումը հենց ժամանակի գործոնի բացահայտ անտեսում էր, ինչը ճակատագրական եղավ մեզ համար։

Չէի՞ք գիտակցում, որ այդ պահից ժամանակը աշխատելու է թուրք-ադրբեջանական ալյանսի օգտին… Մեղադրում եք հաջորդ նախագահներին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողելու մեջ, չէ՞իք գիտակցում, որ այդ փաստաթուղթը ստորագրելու պահից ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին եք զրկում բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունից։ Ահավասիկ՝ Ձեր հոգեզավակին Ալիևը արգելել է ոչ միայն մասնակցել, այլև ընդհանրապես օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և նա դաժան ծեծ կերած սինլքորի նման խոնարհաբար կատարում է իրեն նվաստացրած թշնամու հրահանգը։ Ձեր նախկին թիմակցի այսօրվա պահվածքում չե՞ք տեսնում Ձեր ձեռագրի ստվերը…

Կարևորագույն մեկ հարցի մասին ևս. ինչու՞ ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդի բարձր վստահությունն ստացած Ռոբերտ Քոչարյանին նշանակեցիք Հայաստանի վարչապետ։ Չեմ կարծում, թե Հայաստանում չէր գտնվի մեկ ուրիշը, որին կարելի էր նշանակել այդ պաշտոնում։ Իհարկե, Քոչարյանը, ինչպես հետագայում նշեց Ձեր անունից Քոչարյանի հետ բանակցած Վազգեն Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում կարողացավ տնտեսությունը դուրս բերել ծանր վիճակից, մարդիկ սկսեցին աշխատավարձեր ստանալ, Արցախում նույնպես սոցիայ-տնտեսական վիճակը փոխվեց։ Բայց այս նշանակումը թուրք-ադրբեջանական տանդեմի համար նոր հնարավորություն էր միջազգային հարթակներում Արցախի խնդիրը Հայաստանի կողմից որպես հողային պահանջ մատուցելու համար։

Այդ օրերին թուրքական «Հուրիեթ» թերթը մի հոդված հրապարակեց, որում միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրում այս նշանակման վրա, բավականին համոզիչ ներկայացնելով, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղը դիտել ինքնորոշված անկախ պետություն, երբ նրա նախագահին մեկ այլ պետություն նախագահ իր մոտ վարչապետ է նշանակում։

Թե Քոչարյանին Ստեփանակերտից Երևան բերելը քաղաքական ի՛նչ նպատակ էր հետապնդում՝ մեկ ուրիշով առիթով։ Այս պահին կարճ կասեմ՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո այս նշանակումով իշխանությունը պահելու խնդիր էր դրված, ինչը, կարծում եմ, նպատակին չծառայեց…

Եվ, վերջապես, 95-96թթ. Սահմանադրական հանրաքվեն, ԱԺ և նախագահական ընտրությունները աննախադեպ կեղծելու և դրա հետևանքների մասին։

Այո, մինչ այդ Հայաստանն, իսկապես, դիտարկվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ։ Բայց պարզվեց, որ ճաշակելով իշխանության քաղցրությունը, հենց առաջին ընտրություններին ձեր իշխանությունը ժողովրդին ներկայացավ լիցքավորված ինքնաձիգը ձեռքին՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, միևնույն է՝ նրան իշխանություն տվող չկա։ Եւ ձեր այդ հայտարարությունը ավանդույթի ուժ ձեռք բերեց և հետայդու ընտրությունների միջոցով մեզանում իշխանություն այդպես էլ չփոխվեց։ Իսկ մի քանի պատգամավորներիս, ովքեր պայքարում էին պետության ողնաշարը սղոցող այդ ստորության դեմ, զրկեցիք անձեռնամխելիությունից և մահապատժի հոդվածներով կալանավորեցիք…

Հարցազրույցի ժամանակ, երբ փորձում էիք հեռուստադիտողին ներկայանալ որպես ամպոտ ոտքերով երկնքից իջած խաղաղաբեր սպիտակ աղավնի, հիշողությունս ինձ տանում էր այս և մյուս դեպքերի հետևից։ Եւ հենց դա ստիպեց բաց նամակով Ձեզ փոխանցել այդ պահի իմ զգացումները…

Այսքանը։

Ողջ լերուք։

Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ներկայացվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև

Հաջորդ գրառումը

Ռուսաստանում ևս մեկ զինկոմիսարիատ են հրկիզել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում ևս մեկ զինկոմիսարիատ են հրկիզել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական