Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Արևմուտքը չի ուզում, որ Պաղեստին պետություն ստեղծվի. Լավրով

Արևմուտքը չի ցանկանում, որ  պաղեստինյան պետության ստեղծվի. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Դաշնային խորհրդում, իր  ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ է այնպիսի համաձայնագրերի, որոնք խախտում են Իսրայելի անվտանգությունը  և չեն նախատեսում պաղեստինյան պետության ստեղծում։

«Արաբական երկրների հետ շփումներում Մոսկվան միշտ ասում է, որ անհնար է սպառնալիք ստեղծել Իսրայելի անվտանգությանը: Բայց կարծես  Արևմուտքը չի ցանկանում Պաղեստին պետություն ստեղծել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նաեւ ասել է, որ Պաղեստինի չլուծված խնդիրը ուժեղացրել է ծայրահեղական միտումները Գազայում։