Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Արցախի տարածքները թշնամուն հանձնածները իմ թշնամին են. ցուցակի առաջին տողում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն է

Հողերը հանձնած կապիտուլյանտը Վլադիվոստոկում ասել է, իբրև 2018թ. զինվորականներին զգուշացրել էր, որ «ով բանակից մի կոպեկ գողացել է, իր անձնական թշնամին է»: Իրականում լավ բան է ասել, բայց քանի որ Նիկոլը հանրահռչակ խաբեբա է, չեմ հավատում, որ նա այդ սկզբունքն է կիրառել բանակի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։«Այսօր էլ ռազմա-պաշտպանական ոլորտներում տիրող կոռուպցիոն թեմաների մասին զայրացնող շշուկներ են պտտվում: Բայց դրա մասին կխոսենք այլ առիթով:

Քանի որ պոպուլիստ հայրենադավն իր անձնական թշնամին է համարում բանակի դեմ հանցանք գործողներին, ապա հարկ եմ համարում նշել հետևյալը. բոլոր նրանք, ում ռազմա-քաղաքական պաշտոնավարման ընթացքում, Արցախի բուն տարածքները հանձնվել են թշնամուն` անձամբ իմ և շատերի համար ցկյանս անձնական թշնամիներ են: Այդ ցուցակը գլխավորում է 2018-22թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը»,- գրել է Զաքարյանը: