Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Արցախը կորցրել է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլ նաև Իրանը և Իրանի ժողովուրդը. Սալար Սեյֆ

«Ինչ շուտ մոռացաք չէ՞ այն օրը, երբ ասում էիք, թե Ղարաբաղը Բաքվինն է, և չէիք ուզում հասկանալ, որ այդ տարածքը Իսրայելի կողմից է կառավարվելու։

Իհարկե, մենք նման իրավունք ոչ ոքի չենք տալու, որ փորձեն Ատրպատականը պոկել Իրանից, բայց այս ժողովուրդը նաև ձեր նմանների և Աբբաս Մալեքիների հետ պետք է հաշվեհարդար տեսնի», – X-ում գրում է Իրանում հանրային կարծիքի ձևավորող, պահպանողական թևին հարող Սալար Սեյֆոդդինը։

Գրառման հասցեատերերը հավանաբար Իրանի բարեփոխական թևի ներկայացուցիչներն են և հատկապես Հասան Ռոհանի կառավարությունը, ում իշխանության օրոք էր տեղի ունենում 2020թ. Արցախյան պատերազմը։