Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտե՞ղ է նա կռվել, որ եկել ու ղարաբաղյան հարց է առաջ մղում։ Որտե՞ղ էր նա պատերազմի ժամանակ։ Նա, ինչպես և Ղարաբաղի փսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչներն անձամբ պետք է ներողություն խնդրեն։ Մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեք՝ մենք չգիտե՞նք ղարաբաղյան իշխանությունների հետ նրա կապերի մասին։ Նա և փսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այս գործընթացը և Հայաստանը նորից գցել հակամարտության խորխորատը։ Որտե՞ղ էին նա և իր նմանները։ Խոսքը Ղարաբաղի փսևդոէլիտայի մասին է։ Նրանք Ղարաբաղում պատանդ էին պահում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահում Հայաստանում։ Իրենք Հայաստանի քաղաքացիություն չեն ստանում և ուրիշներին էլ նույնը կոչ են անում»,- հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած լեզվակռվից հետո։ Օսիպյանը հացադուլ է հայտարարել և պատրաստ է դադարեցնել այն, եթե Փաշինյանը ներողություն խնդրի։









