Ծառուկյանն ասում է՝ ապացուցի, որ շպիոն եմ։ Բա օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է ինքը Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակում, ինքը գործակալ է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
«Մի հատ խելքդ խելքդ գլուխդ հավաքի։ Հլը քեզ հաշիվ տուր, դու ո՞վ ես ընդհանրապես և ում հետ ես խոսում, հանցագործ։
Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ։ Պատրաստվի՝ «Արարատ ցեմենտ»-ը պետականացնում ենք, և այդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր իրենից «Արարատ ցեմենտ»-ը խլելու սպառնալիքներին, նա Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր կառավարական ամառանոցները տրամադրել զինվորներին։ Նա նաև հայտարարել էր, որ եթե Փաշինյանը չապացուցի, որ ինքը շպիոն է, ապա որձ առյուծի վանդակն իրեն է սպասում։









