Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարչապետը եւ Իշխանութիւնները, Պարտին Հրապարակաւ Անձեռնմխելիութեան Երաշխիքներ Տալ Որպէսզի Հայ Եկեղեցին Իր Հարցերը Ի’նք Լուծէ. յայտարարութիւն

22/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, ՌԱԿ մամուլ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հրաւէրով՝ Եպիսկոպոսական Ժողով Կը Գումարուի Աւստրիոյ Մէջ Կեդրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակութեան Հիւրընկալութեամբ

Ցաւալիօրէն Իշխանութիւնները Մասնակցողներուն Ապահովութեան Երաշխիք Չեն Տուած Որպէսզի Ժողովը Կարելի Ըլլար Գումարել Ս. Էջմիածնի Մէջ Նախագահութեամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հ.Ա.Ե. Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը իր վերջին ժողովին ընթացքին ներկայ՝ իշխանութիւն-եկեղեցի լուրջ տագնապի պայմաններուն մէջ անհրաժեշտ նկատած է գումարել Հ.Ա.Ե. Մայր Աթոռի Եպիսկոպոսական ժողով, մանրամասն կերպով քննելու համար ներկայ աննախադէպ տագնապին բոլոր տուեալները եւ որոշումներ կայացնելու համար, մինչեւ հերձուածային քանդիչ արարքներու տանող վերջին զարգացումներուն ի պատասխան:

Նոյնպէս Եպիսկոպոսական Ժողովէն կ’ակնկալուի քննել եւ որոշում կայացնել Ազգային Եկեղեցական Ժողովի գումարման մասին որ Հ.Ա.Եկեղեցւոյ կանոնադրութեան համաձայն Գերագոյն հեղինակութիւնն է, որ իրաւասու է եւ պարտի առնել այն որոշումները որոնք որպէս օրինական վճիռներ, պարտին գործադրուիլ Հայաստանի եւ աշխարհատարած Սփիւռքի մէջ գործող Հայաստանեայց Եկեղեցւոյ բոլոր կառոյցներուն կողմէ: Փետրուար 16-էն 19-ին գումարուելիք այս կարեւոր ժողովը որ բնականոն պայմաններու մէջ պէտք էր գումարուէր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, ցաւալիօրէն, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը պարտաւոր զգացած է Հայաստանի մէջ տիրող քաղաքական ակնյայտ անապահովութեան հետեւանքով գումարել Հայաստանէն դուրս:

Արդարեւ անցնող ամիսներուն ընթացքին իշխանութեանց կողմէ գործադրուած հոգեւորականներու եւ կարգ մը աշխարհականներու անօրինական կալանաւորումներու՝ Հայոց ժողովուրդի պատմութեան մէջ աննախադէպ ցաւալի երեւոյթը, բնականօրէն ստեղծած է անապահովութեան հասկնալի մթնոլորտ մը որուն իբրեւ հետեւանք՝ այս համաշխարհային բնոյթ ունեցող Եպիսկոպոսական Ժողովին ակնկալուած մասնակցողներուն համար անկարելի կը դարձնէ նախաձեռնել դէպի Հայաստան ճամբորդութիւն մը, առանց ինքզինք ենթարկելուվ անօրինաբար կալանաւորուելու հաւանականութեան:

Ահա այս իսկ պատճառաւ է որ որոշուած է Եպիսկոպոսական Ժողովը գումարել Աւստրիոյ Սանթ Փյոլթըն քաղաքին մէջ։ Խիստ ցաւալի է այս վերջին պարագան որուն պատասխանատուութիւնը ամբողջովին կը կրէ Հայաստանի ներկայ իշխանութիւնը: Արդարեւ յատուկ այս անապահովութեան լուրջ հետեւանքները վերացնելու նպատակաւ է որ կը վերյիշեցնենք ՌԱԿ Համադրուած Մամուլին անցնող Դեկտեմբերի 17-ին եւ անոր շուրջ կատարած՝ հայերէն եւ անգլերէն լեզուներով յայտարարութեանց հետեւեալ վերնագրով արդարացի ու տեղին պահանջը.

«ՌԱԿ-ի Համադրուած Մամուլը Կը պահանջէ՝ Հ.Հ. Վարչապետը եւ Իշխանութիւնները, Պարտին Հրապարակաւ Անձեռնմխելիութեան Երաշխիքներ Տալ Որպէսզի Հայ Եկեղեցին Իր Հարցերը Ի’նք Լուծէ»:

Արդ, դժբախտաբար իշխանութիւնները գիտակցաբար կամ անգիտակցաբար բոլորովին անտեսեցին այս շատ իրաւացի պահանջը: Ահա թէ ինչու դժբախտաբար, բոլորովին կեղծիք է այսօր երբ իշխանութիւնները, կամ անոնց ենթակայ կեղծ կամ իրաւ արբանեակներ, կը ջանան այպանել Եպիսկոպոսական Ժողովի Մայր Աթոռէն դուրս գումարումը:

Միւս կողմէ կ’արժէ նաեւ յիշել թէ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի կամ Եպիսկոպոսական՝ Ժողովներ Հայաստանէն դուրս գումարելու օրինական որեւէ արգելք չկայ մեր կանոնադրութեան մէջ, այլ ընդհակառակը՝ ունի նախընթացներ: Կը մաղթենք որ 16-էն19-ը Փետրուարին Աւստրիոյ մէջ Գումարուելիք Հ.Ա. Եկեղեցւոյ Եպիսկոպոսական Ժողովը ըլլայ կառուցողական եւ արդիւնաւէտ,  հակառակ Հայաստանի մէջ ներկայիս տիրող Իշխանութիւն-Եկեղեցի խիստ վատառողջ յարաբերութիւններու վիճակին, որ ինքնին աննախադէպ է մեր պատմութեան մէջ:

Պատմական այս լուրջ հանգրուանին գումարուող եկեղեցական սոյն յոյժ կարեւոր ժողովը, պարտի ազգային միասնականութեան գերակայութեան մթնոլորտի գիտակից յաղթանակով հասնի իր աւարտին:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԱԾ ՄԱՄՈՒԼ

ԱԶԳ (Հայաստան), ԱՊԱԳԱՅ (Մոնրէալ), ԱՐԵՒ (Եգիպտոս),

ԶԱՐԹՕՆՔ (Լիբանան), ՆՈՐ ԱՇԽԱՐՀ (Յունաստան), ՊԱՅՔԱՐ (Պոսթոն),

The Armenian Mirror Spectator (USA), ՍԱՐՏԱՐԱՊԱՏ (Արժանթին)

20 Յունուար 2026

***

Հիշեցնենք, որ 10 տիրադավ եպիսկոպոսները՝ իբրև «ՀԱԵ բերանորոգման խորհրդի» անդամներ, հանդես են եկել կոչով՝ չեղարկել արտերկրում եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը, իսկ եպիսկոպոսներին՝ չմասնակցել ժողովին։

Նախորդ գրառումը

Վախից դարձել եք Եկեղեցու դեմ ուղղված արշավի մանր սպասարկող. երեսպաշտ դավաճան եպիսկոպոսներ. Հարություն Աղա-Սարգսյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը երկրում չէ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 36 հարց է, որից 33–ը չի զեկուցվում

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

26/06/2026
Միջազգային

Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը բախվել է թռչունների երամին

25/06/2026
Նորություններ

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին. ՀՀ ՆԳՆ

25/06/2026
Նորություններ

Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ. Վահագն Ալեքսանյան

25/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը երկրում չէ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 36 հարց է, որից 33–ը չի զեկուցվում

Լրահոս

Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը

26/06/2026

Թբիլիսիում բացվել է հայ-վրացական ծագումվ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկեր ու նրան պատկերող բազմաթիվ լուսանկարների հեղինակ Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը: Այս անգամ նրա լուսանկարչական...

Լուրջ – անլո՞ւրջ, թե՝ անլուրջ – լուրջ

26/06/2026

Թող ներեն ինձ իմ ընթերցողները, անշուշտ եթե գլխավոր խմբագիրն էլ թույլ տա, այսօր լուրջ-անլուրջ բաներից եմ խոսելու: Թեեւ շատ դեպքերում...

Ներկայիս ցուցադրությունների հպանցիկ քննադատություն կամ արվեստի անտեսված գաղափարախոսության մանիֆեստ

26/06/2026

Այս նյութը քննադատություն չէ՝ ուղղված որեւէ կոնկրետ արվեստագետի կամ որոշակի ցուցադրության, սա ներկայիս Երեւանյան արվեստի ու ցուցադրությունների քննադատություն է: Ներկայումս  ապրող ու...

Մարինա Դեդեյան. Տոհմիկ մտավորականների շառավիղը

26/06/2026

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ - Մարինա Դեդեյանը ֆրանսիացի վիպասան է՝ հայկական եւ ռուսական ծագմամբ: Ծնվել է նավահանգստային Սեն-Մալո քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Մոնպելյեում:...

Հայաստանը երկընտրության առջեւ: Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա

26/06/2026

Ռուսաստանը վերջին շաբաթներում կարծես առավելապես մտահոգված է Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների պատճառով: Մինչ տրամաբանական է թվում ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները...

«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

26/06/2026

Այս թունալի կյանքը մեր... Տանջված, հերոսական ու... անիրավվող ժողովուրդ: Ցավով, բայց այլ բնորոշում դժվար է տալը հայաստանյան մեր ներկա հանրությանը,...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական