Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ալիևի հրամանով Ադրբեջանում ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի հանրապետության վարչական շրջանների նոր բաժանման մասին։ Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանում ստեղծվել են «Արևելան Զանգեզուրի» եւ «Ղարաբաղի» տնտեսական շրջաններ։ Գրում է ադրբեջանական MInval.az-ը։

Ըստ հրամանագրի, Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները՝ Ջրականը, Քարվաճառը, Սանասարը, Քաշաթաղը և Կովսականը փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

«Ղարաբաղի» տնտեսական գոտում են հայտնվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ, Ակնա, Պարտավ, Վարանդա, Խոջալու, Մարտկերտ, Շուշի և Թարթառ շրջանները: