Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Politico. ԱՄՆ-ի ավելի քան 30 նահանգներ հակամենաշնորհային հայց են ներկայացրել Google-ի դեմ

Վաշինգտոնը և 36 նահանգներ չորեքշաբթի դատական ​​հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Android-ի հավելվածների խանութում հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այս մասին հայտնում է Politico թերթը:

Հայցը ներկայացվել է Կալիֆորնիայի դաշնային դատարան: Դատավարության պատճառը կորպորացիայի կողմից Google Play հավելվածների խանութի նկատմամբ վերահսկողությունն է:

Ավելի վաղ Google-ի դեմ արդեն ներկայացվել են հակամենաշնորհային երեք դատական ​​հայցեր: Դրանցից մեկում կորպորացիան մեղադրվում է Facebook-ի հետ հակամրցակցային համաձայնության համար, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը: