Եվրոմիությունը վերանայել է այն պետությունների ցուցակը, որոնց հետ ԵՄ երկրները կարող են բացել սահմանները։ Նոր երկրներ չեն ավելացվել, ընդհակառակը, դրանց թիվը 12-ից դարձել է 11։ Ցանկից հանվել է Ալժիրը: Այդ մասին տեղեկացնում է ԵՄ Խորհրդի հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն իր անդամ երկրներին խորհուրդ է տալիս հուլիսի 31-ից աստիճանաբար իրենց սահմանները բացել Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի, Մարոկկոյի, Ռուանդայի, Վրաստանի և Ուրուգվայի քաղաքացիների համար:
Բացի դրանից, ՉԺՀ-ի հետ կապված ձևակերպվել է փոխադարձության պայման, այն է՝ ԵՄ-ն պատրաստ է բացել իր սահմանները Չինաստանի քաղաքացիների առջև, եթե Չինաստանն իր սահմանները բացի եվրոպացիների առջև: