Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Ցուցադրություն՝ մրցույթից առաջ

Թեքեյան կենտրոնում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին տեղի կունենա «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» եւ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը:

 «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է 31-րդ անգամ:

Միջազգային մրցութին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ երկու տասնյակ հեղինակ, որոնց թվում են ինչպես արվեստասերներին հայտնի, այնպես էլ նորահայտ անուններ:

Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 21-ը ներառյալ: Հոկտեմբերի 21-ին կկայանա «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն՝ հեռ.՝ 010 55 26 32, 010 57 02 83, 055 63 06 37: