Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ գումարած երեք ձայն՝ «Նվիրում» համերգին

03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Աննա Մայիլյանի երգչական արվեստի «ձեռագրակերպը» վաղուց ճանաչելի է հայ մշակութային կյանքում: Դրա արտահայտություններից մեկն էլ «Նվիրում» խորագրով համերգն էր՝ ի հիշատակ չորս անձանց, որ լուրջ դերակատարություն են ունեցել հայկական երաժշտարվեստի, նաեւ մեր հոգեւոր-արվեստային ոլորտներում: Համերգի ընթացքում երաժշտագետ Նարինե Ավետիսյանը մեկընդմեջ խոսեց դիրիժոր, հայաստանյան բազմաթիվ փառատոների եւ մրցույթների նախաձեռնող եւ ղեկավար մաեստրո Զավեն Վարդանյանի, երաժշտության մեծ գիտակ, ժամանակակից երաժշտական երկերի խորամիտ մեկնաբան Իրինա Տիգրանովայի, հայ հոգեւոր արժեքների անխոնջ տարածող Տեր Կյուրեղ Տալյանի եւ բարեգործ, արվեստի աշխարհի մարդկանց աջակից Ռուբեն Բաբայանի վաստակի եւ ներդրումների մասին: Նրանց ի նվիրում երգեցին Աննա Մայիլյանը եւ իր դպրոցն անցած երեք երգչուհիները:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանի եւ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի ստեղծագործական համագործակցության հերթական արարը կայացավ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Հոգեւոր եւ ժողովրդական երգերը, դասական, արդի հայ եւ արեւմտյան կոմպոզիտորների ստեղծագործությունները հավասարապես են «տրվում» Աննա Մայիլյանի ձայնին: Բայց միայն երգչական հմտությունը չէ՛ նրա բեմական  արվեստի գրավչության գրավականը. համեստ, կիրթ, խորագետ լինելով կյանքում՝ նա իսկական արտիստ է բեմին: Անգամ փոքրածավալ ստեղծագործություններ կատարելիս՝ նրա ներկայացրած կերպարները համոզիչ են, նրա վերափոխումները՝ իր վարպետության վկայական:

Հենց նման զարմանահրաշ վերափոխումների վկան եղավ երեւանյան հանդիսականը՝ ներկա լինելով «Նվիրում» խորագրված համերգին: Նրան ուսանած երեք երգչուհիներ եւս հաջորդաբար կամ դուետով հանդես եկան համերգին՝ «Տաղարանի» կամ դաշնամուրային նվագակցությամբ: Դեռատի երգչուհիները՝ Լիանա Սիմոնյանը, Մարգարիտա Օքրոյանը եւ Դոնարա Ադամյանը, անբռնազբոս էին բեմին, բարդ ստեղծագործությունների կատարմանը՝ անշփոթ. գեղեցիկ ձայներ է մշակել Աննա Մայիլյանը՝ դասավանդելով Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: Նրանք նույն հաջողությամբ հաղթահարեցին բազմաբնույթ եւ բավական բարդ ծրագրի դժվարությունը՝ կատարելով բարոկ, ռոմանտիկ շրջանների գեղեցկահունչ գործեր (ընտրված էին հատվածներ Հենրի Փյորսըլի «Դիդոնա եւ Էնեուս» օպերայից, Յոհան Սեբաստիան Բախի   51 կանտատից , Ջիովաննի Պերգոլեզիի «Ստաբաթ Մատերից»), ապա սահունորեն անցում կատարելով դեպի արդի կոմպոզիտորների գործեր, դրանց թվում՝ Կոնստանտին Պետրոսյանի «Տիրամայրը», Միքայել Կոկժաեւի երկու  երգերը, Ալեքսանդր Դոլուխանյանի աննման «Ծիծեռնակը»՝ «Տաղարանի» գեղ. ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի ճաշակավոր մշակմամբ: Նվագակցում էին դաշնակահարներ Էլեն Կիրակոսյանը եւ Լուսինե Կարապետյանը, սաքսոֆոնահար Իրինա Գասպարյանը, կլառնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը:

Առանձին եւ շեշտադրված պիտի խոսեմ Աննա Մայիլյանի երկու բեմելույթների մասին՝ Ավետ Տերտերյան կատարելիս: Երկուսն էլ կենդանի պատմություններ էին, մինի-ներկայացումներ՝ զգացմունքների ցայտունությամբ, ձայնի միջոցով կերպավորմամբ, բանաստեղծական խոսքը ներկայացնելու հստակությամբ եւ հնչմամբ, վոկալիզի արտահայտչականությամբ, երբ զուտ ձայնն էլ պատմում է կոմպոզիտորի ապրած ժամանակների եւ գոհաբանության մասին: Իսկ Ավետ Տերտերյանի «Վոկալիզը»՝ ձայնի, սաքսոֆոնի եւ դաշնամուրի համար, իսկական գոհաբանություն էր՝ քնարական կառույցով, ստեղծարար կյանքի բավականության զգացումով: Տերտերյանի սիմֆոնիաների տրամաբանությանն ու մտահեգումներին ծանոթ լինելով՝ ինձ համար մի փոքր տարօրինակ էր նման գոհաբանությունը, որ անխոսք դիֆերամբային հնչում ուներ, ինչը խորքայնորեն ներկայացրեց երգչուհին՝ սաքսոֆոնահար Իրինա Գասպարյանի եւ դաշնակարուհի Էլեն Կիրակոսյանի նվագակցությամբ: Ունկնդրիս զգացողությունը եւ անձնական կարծիքը հաստատելու համար համերգից հետո հարցում արեցի երգչուհուն՝ արդյոք ճի՞շտ եմ հասկացել այդ երաժշտությունը, դա խաղաղ եւ ստեղծարար կյանքով ապրող երկրիս վաղեմի տարիների մարդկային ապրումների, երազների արտահայտությունը չէ՞: Նաեւ հասուն կնոջական հոգեզեղում, որ այդպիսին էր հատկապես Ա. Մայիլյանի երգեցողության շնորհիվ: Պարզվեց՝ զգացողությունս ճիշտ է, տերտերյանական ստեղծագործության մի այլ կողմի հայտնությունը հանդիսականի համար:

Բայց դրանով չավարտվեց մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորի ստեղծագործության ներկայացումը: Մի երգ՝ «Կանաչաչյա կնոջը», զուտ նվիրում չէր, այլ մի քիչ տարօրինակ պատմություն՝ դրամատիկ հնչմամբ սկսվող, միջնամասի հուզապատումով, բանաստեղծական խոսքի ասերգով եւ անսպասելի սարկաստիկ քրքիջով ավարտվող, որ երկար մտածելու տեղիք է տալիս ունկնդրին: Մի քանի րոպե տեւողությամբ ներկայացում, որի դերակատարը Աննա Մայիլյանն էր՝ ի հիացում իր հանդիսականի եւ ի տես իր աշակերտների:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Հարավային Կովկասի ժողովրդագրական փոփոխությունները՝ մինչեւ 2036 թվականը կանխատեսումով

Հաջորդ գրառումը

Ալիսիա Խաչիկյան. Ունկնդիր լինելով արձագանքներին

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ալիսիա Խաչիկյան. Ունկնդիր լինելով արձագանքներին

Լրահոս

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական