Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիսիա Խաչիկյան. Ունկնդիր լինելով արձագանքներին

Արծվի Բախչինյան
03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ԲԵՌԼԻՆ – Ալիսիա Խաչիկյանը (ծնվ. Իտալիա, 1988 թ.) բեռլինաբնակ արվեստագետ-հետազոտող է, որի ստեղծագործությունը զարգանում է վավերագրական, կերպարվեստային եւ ազգագրական մոտեցումների հատման կետում: Պատկերների, տեքստերի, կոլաժների եւ արխիվային նյութերի միջոցով նա հարցականի տակ է դնում սահմանները, հիշողությունը եւ մարմինը՝ որպես ապրած փորձառության տարածք՝ հաճախ ելակետ ընդունելով սեփական կենսագրությունը: Քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Տրիեստի համալսարանում եւ սոցիալ-մշակութային մարդաբանության մագիստրոսի աստիճան՝ Վիեննայի համալսարանում: Հետագայում Գերմանիայում ստացել է լուսանկարչի մասնագիտություն: Իր արվեստագիտական գործունեությանը զուգահեռ աշխատում է որպես անկախ լուսանկարիչ եւ վարում է պատկերների վրա հիմնված աշխատարաններ՝ նվիրված արվեստագետների գրքերին եւ համագործակցային ուսուցմանը:

Արվեստագետի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ՝ այցելելով նրա կայքը՝ https://alicjakhatchikian.com/

–Սիրելի՛ Ալիսիա, անցած ապրիլին մեծ հաճույքով դիտեցի ձեր լուսանկարները Երեւանում բացված «Ինչպիսի՞ն է ժամանակակից հայը» ցուցահանդեսում: Ինչո՞ւ ընտրեցիք լուսանկարչությունը որպես ինքնարտահայտման միջոց:

-Իմ ընտրությունը սկզբում պարն ու երաժշտությունն էին: Շատ փոքր տարիքից զբաղվել եմ բալետով, այնուհետեւ անցել ժամանակակից եւ արդի պարին: Հասակ առնելով 1990-ականներին՝ տեսախցիկներն ինչ-որ կերպ միշտ ներկա էին իմ կյանքում. սկսեցի օգտագործել մայրիկիս տեսախցիկը, միանգամյա օգտագործման եւ ժառանգություն մնացած այլ անալոգային ֆոտոխցիկներ, հաճախ՝ ժամկետանց ժապավեններով: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, այլ հենց գործընթացը: Ինձ, որպես բավական ամաչկոտ մարդու, տեսախցիկներն օգնում էին ներկա լինել՝ առանց ուշադրության կենտրոնում հայտնվելու: Միայն տարիներ անց, երբ մագիստրոսական թեզիս համար դաշտային հետազոտություն էի իրականացնում, սկսեցի փաստագրել փերֆորմանս կատարող արվեստագետների աշխատանքը եւ աստիճանաբար ձեւավորեցի իմ սեփական ստեղծագործական պրակտիկան:

–Ի՞նչ թեմաներ են ձեզ ամենից շատ գրավում՝ մարդիկ, քաղաքային տարածքներ, հիշողություն, մարմին, ինքնություն, թե՞ ճանապարհորդություն…

-Ինձ գրավում են պատմությունները եւ այն, թե ինչպես են համատեքստը, ժամանակը եւ ապրած փորձառությունը ձեւավորում դրանց իմաստավորումը: Ես նաեւ հավատարիմ եմ «դանդաղ լուսանկարչության» գաղափարին՝ որպես դիտելու եւ ստեղծագործելու ձեւի: Միջավայրերը կարող են լինել ե՛ւ իրական տարածքներ, ե՛ւ երեւակայական լանդշաֆտներ: Օրինակ՝ հայ Սփյուռքի պատմություններում հաճախ հիշատակվում են վայրեր, որոնք մենք՝ թոռների սերունդը, չենք տեսել, միայն լսել ենք դրանց մասին: Կարծում եմ՝ կարեւոր է ունկնդիր լինել այդ արձագանքներին՝ առանց դրանք ժամանակավրեպ կերպով մեկնաբանելու:

Ալիսիա Խաչիկյան, «Ինչպես կառուցել քարե կույտ, որպեսզի չմոլորվես»

–Ձեզ համար լուսանկարչությունը փաստագրում է իրականությո՞ւնը, թե՞ ստեղծում է նոր իրականություն:

-Ես չգիտեմ, թե ինչ է իրականությունը: Կարծում եմ՝ դա հայացքի, մտադրության եւ ընտրողականության հարց է: Մի անգամ ինչ-որ մեկն իմ լուսանկարչական աշխատանքը բնութագրեց որպես «վավերագրական կերպարվեստ», եւ ինձ թվում է, որ այդ սահմանումը գտնվում է դիտարկման եւ մեկնաբանության միջեւ: Ինձ համար լուսանկարչությունը հարաբերական գործընթաց է, այլ ոչ թե իրականության պարզ ներկայացում: Ես պատկերները դիտում եմ որպես վիճարկվող տարածքներ, անկայուն օբյեկտներ, որոնք իրենց շրջանակներից դուրս կրում են մասնակի ճշմարտություններ եւ բազմաշերտ պատմություններ:

–Հայաստանում աշխատելիս ի՞նչը ձեզ ամենից շատ հետաքրքրեց:

-Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2025 թվականին: Չգիտեի՝ ի՛նչ սպասել: Իմ «Տունդարձ» շարքի ստեղծումից ի վեր ինձ գրավել են սահմանամերձ ջրային տարածքները, ուստի ճանապարհվեցի դեպի հարավ՝ հանդիպելու Արաքս գետին: Տարածքը խիստ ռազմականացված է, եւ գետի ջրերին հասանելիությունը սահմանափակ էր: Սահմանները նաեւ ներթափանցված են Կապանի եւ Գյումրու լանդշաֆտների մեջ: Երեւանում հանդիպեցի սփյուռքահայերի, տեղացի արվեստագետների եւ մտավորականների: Մենք խոսում էինք այսպես կոչված հավաքական հիշողության բազմազանության մասին: Այդ հանդիպումները կենսական նշանակություն ունեցան ինձ համար, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդ կատարած այցը՝ Բեռլինում գործող «Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստական միություն» կազմակերպության այլ անդամների հետ, որը նպաստում է Անատոլիայի համայնքների եւ դրանցից դուրս գտնվող խմբերի միջեւ երկխոսության կայացմանը:

–Ես ուսումնասիրել եմ ձեր ընտանիքի պատմությունը՝ Աֆրիկայի հայերի վերաբերյալ իմ հետազոտության շրջանակում: Խաչիկյանների ընտանիքը մի շարք նշանավոր ներկայացուցիչներ է տվել Սուդանի հայկական համայնքին: Պատմե՛ք, խնդրեմ, ձեր ընտանիքի ոդիսականի մասին:

-Ինչպես շատ սփյուռքահայ ընտանիքների դեպքում, մեր պատմությունը նշանավորվել է բազմակի տեղահանություններով եւ սերունդների միջեւ խզումներով: Հայրս ծնվել եւ մեծացել է Խարթումում, 1967 թվականին տեղափոխվել Գորիցիա (Իտալիա): Տատիկս օտար էր (այս բառն Ալիսիան ասաց հայերեն – Ա. Բ.) եւ դժվարանում էր իրեն ընդունված զգալ հայկական համայնքում: Պապիկս՝ Ազատը, Զենոբ Խաչիկյանի երեք որդիներից մեկն էր: Զենոբ Խաչիկյանը Արեւելյան Անատոլիայի Արաբկիր քաղաքից էր, մանկահասակ վերապրող՝ համիդյան ջարդերից, որը հետագայում դարձավ Սուդանի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը՝ որպես առեւտրական: Իմ հայ կին նախնիների մասին գրեթե ոչինչ չգիտեմ, եւ դա ինքնին շատ խոսուն փաստ է:

–Ինչպե՞ս եք սահմանում ձեր ինքնությունը՝ իտալահա՞յ, հայկական ծագումով իտալացի՞, թե՞ պարզապես արվեստագետ, որի կենսագրությունը հայկական է:

-Ես ծնվել եւ մեծացել եմ Գորիցիա նահանգում, որը սահմանային եւ պատմականորեն վիճարկվող տարածք է Իտալիայի արեւելյան ծայրամասում: Ծնված օրվանից իմ երկու ազգային պատկանելությունն էլ հաճախ կասկածի տակ էին դրվում, ինչը հաճախ ինձ դնում էր անհարմար վիճակում, բայց միաժամանակ դռներ էր բացում դեպի ավելի հեղհեղուկ եւ անդրազգային աշխարհայացք: Պապիկս՝ Ազատը, որն ակտիվ էր հայ համայնքի կյանքում, հանկարծամահ եղավ 1990 թվականին՝ ընդհատելով մեր հայ մշակութային արմատների հետ կարեւոր կապը: Ինձանից տարիներ պահանջվեցին իմ սեփական ճանապարհը գտնելու համար, եւ այժմ փորձում եմ սովորել արեւմտահայերեն. այն դեռ ընթացքի մեջ է:

–Եթե ձեր ինքնության մասին հարկ լիներ պատմել մեկ լուսանկարի միջոցով, ի՞նչ կպատկերեիք:

-Մտաբերում եմ մի ինքնանկար, որը ստեղծել եմ մի քանի տարի առաջ՝ դոնդողային տպագրության տեխնիկայով եւ որը կրում է «Ինչպես կառուցել քարե կույտ, որպեսզի չմոլորվես» անվանումը: Այն պատկերում է գետերի հուներից հավաքած քարերի մի կույտ, համառ մի ներկայություն, որը միաժամանակ ձեւափոխվող է եւ խոցելի՝ բնության ու ժամանակի ազդեցության առաջ: Ինձ համար այդ քարերը խոսում են ինքնության մասին՝ որպես բազմաշերտ, տարագրային, հոսուն եւ բազմազան երեւույթի…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Մեկ գումարած երեք ձայն՝ «Նվիրում» համերգին

Հաջորդ գրառումը

Բուն փիլիսոփայական Խորանարդը

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բուն փիլիսոփայական Խորանարդը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական