Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուն փիլիսոփայական Խորանարդը

03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ

Հունիսի 19-ին Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) կայացավ «Philosophical Cube: Reconnection» ցուցադրությունը: Այն տարբեր արվեստագետների  միասնական նախագիծ է եւ գործելու է մինչեւ սույն թ.-ի հուլիսի 19-ը:

Ցուցադրությունը բաղկացած է խորանարդից եւ երկու օժանդակ օբյեկտներից՝ գծից եւ քառակուսուց: Աշխատանքները բաղկացած են կարբոնե թիթեղներից, ադամանդից, գրաֆիտից ու մետեորիտից: Դրանցից յուրաքանչյուրը՝ թե՛ իր կառուցվածքով, թե՛ չափերի համամասնությամբ սրբորեն հետեւում է երկրաչափական սիմետրիային, արդյունքում գիծն ու քառակուսին «հանդիպում» են իրար ու ամբողջացնում խորանարդը, այստեղից էլ ցուցադրության խորագիրը՝ Reconnection («Վերամիավորում»):

Ցուցադրության օժանդակ օբյեկտները, որոնք կարող են վրիպել դիտորդի աչքից՝ ամբողջացնում են խորանարդը: Հերթով անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Գծի վրա գտնվող ցանկացած օբյեկտ կարող է շարժվել միայն երկու ուղղությամբ՝ առաջ կամ հետ: Խոսելով նման պարզ հասկացության մասին՝ մենք չենք կարող անտեսել գոյության համար կարեւոր երկու հասկացություն՝ ժամանակն ու տարածությունը: Գիծն իրենից արդեն իսկ որոշակի տարածություն է ենթադրում: Այդ տարածությունն անցնելու համար ենթադրվում է, որ մարդը որոշակի ժամանակ պետք է ծախսի: Այստեղ հարց է առաջանում, թե որտե՞ղ է գտնվում մարդն այդ գծի վրա: Նա կարող է լինել ինչպես այդ գծի սկզբում, այնպես էլ մեջտեղում կամ ավարտին: Այս ցուցադրության շրջանակներում գիծը խորհրդանշում է ներկան, ոչ այնքան պահը, որքան այն գաղափարը՝ այս դեպքում խորանարդը, որը ցուցադրության առանցքն է հանդիսանում: Գիծը ծնում է կապը, եւ հենց այդ կապի մասին է խոսում քառակուսին:

Քառակուսին, որը գտնվում է երկչափ հարթության վրա, կարող ենք դիտարկել որպես կատարյալ երկրաչափական օբյեկտ: Դրա բոլոր կողմերը հավասար են, բոլոր անկյուններն՝ ուղիղ: Այն, ինչպես գիծը, պարզ է, սակայն, ի տարբերություն դրա, այն արդեն գոյություն ունի երկչափ հարթության մեջ ու կազմված է երկարությունից ու լայնությունից: Այժմ էլ մենք գտնվելով խորանարդի մեջ՝ կանգնած ենք քառակուսի հարթության վրա: Միաչափ տարածությունում գծի վրա գտնվող կետը, միայնակ գտնվելով քառակուսում, կարող է առնչվել բազում այլ կետերի, ինչպես, օրինակ, ցուցադրությունում են մարդիկ առնչվում միմյանց: Այսպիսով, եթե գիծն իրենից ենթադրում է ժամանակի ընթացքում մարդու անցած ճանապարհը, այս դեպքում՝ ներկան, ապա քառակուսին իրենից ենթադրում է այն հարթությունը, որում այժմ գտնվում են բազմաթիվ կետեր ու որոնք հաղորդակցվում են միմյանց հետ:

Անդրադառնանք խորանարդին: Արվեստագետի Փիլիսոփայական խորանարդը պատկերում է այն կաղապարը, որը կանգնած է արտաքին իրականության ու մարդկային ներաշխարհի միջեւ: Այն ինքնատիպ փոխաբերություն է, որտեղ մարդու ներաշխարհի ու արտաքին իրականության սահմանները մշուշվում են: Փիլիսոփայական խորանարդի գաղափարը հեղինակի մեջ ծագել է արվեստի միջոցով  մարդկային բնույթի արտահայտման եղանակների վերաբերյալ խորը մտորումներից հետո: Խորանարդը դարձել է մի սահմանի խորհրդանիշ, որից այն կողմ սկսվում է աշխարհի նոր ընկալումը՝ թույլ տալով մարդուն դիտարկել իր ներքին ապրումներն այլ տեսանկյունից: Այս խորանարդը մենք կարող ենք որպես մարդու ներքին պայքար դիտարկել, որը չի ընդունում արտաքին աշխարհն ու ընդվզում է դրա դեմ: Խորանարդ երկրաչափական մարմինն՝ առանց արտաքին միջամտությունների, իր անկյան վրա կանգնեցնելն անհնար է: Այստեղ է, որ երեւան է գալիս մարդու ներաշխարհի գործոնը՝ ներքին կամքը: Այն օգնում է, որ խորանարդը, որն այս դրույթում իրենից ներկայացնում է մարդու, որն ընկած է արտաքին ու ներքին սահմանների մեջտեղում (երկու քարի արանքում) «ոտքի կանգնել»:

Այստեղ գիծը՝ մարդու անցած ճանապարհն ու ժամանակը, քառակուսին՝ նրա գտնվելու վայրն ու արտաքին ազդեցությունները, խաչվելով իրար հետ՝ ստեղծում են խորանարդը՝ մարդու կաղապարը, որը կարծրանում է, փակվում է իր ներսում, որ նորովի ներկայանա աշխարհին: Ամուր կանգնելով երկու ոտքերի կամ մի անկյան վրա՝ նա հրաժարվում է վայր ընկնել ու առերեսվում է իրականությանը ոչ թե որպեսզի գոյատեւի դրանում, այլ՝ որ դրա դեմ պայքարում հաղթանակ տանի:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Արվեստաբան

ԳԱԹ-ի ցուցահանդեսի համադրող

Նախորդ գրառումը

Ալիսիա Խաչիկյան. Ունկնդիր լինելով արձագանքներին

Հաջորդ գրառումը

Այն երկիրը, որտեղ ուզում եմ ապրել

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Քրիստոնյաներին մերձենալու Իսրայելի նոր կեղծավոր քայլը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական