Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննես Գրիգորյան. «Հակառակորդ է յուրաքանչյուր հարեւան, եթե դու նրանից թույլ ես…»

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր Հովհաննես Գրիգորյանի մահվան 10-րդ տարելիցն առիթ է վերադառնալու 1991 թվականի ապրիլ, երբ իմ հրավերով նա հանդես եկավ «Հառնեցինք վերստին» վերտառությամբ ռադիոհաղորդման ընթացքում: Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի Երիտասարդական հաղորդումների խմբագրության՝ ապրիլի 24-ի հաղորդաժամի թողարկման հեղինակը եւ խմբագիրը լինելով՝ որպես մասունքներ պահպանել եմ դրա մասնակիցների բանավոր խոսքի գրավոր տեքստերը: Դրանցում շարադրված մտքերն այսօր նույնչափ արդիական են, ոնց երեսուներկու տարի առաջ:

Հասմիկ Սարգսյան

«Չեմ ուզում արյան վրեժի կոչ անել այսօր… Չնայած հոգիս խռովքի մեջ է: Չեմ ուզում գոռալ՝ ի զեն, չնայած աչքերս մշուշված են անսահման ցավից, չեմ ուզում ատելություն կուտակել իմ, ձեր, բոլորիս հոգիներում, որովհետեւ ատելությամբ համակված հոգին ընդունակ չէ ստեղծելու, ապրելու… Ես ուզում եմ խոսել ցածրաձայն, ինչպես որ վայել է այն տանը, ուր մեծ տխրություն կա, եւ որի դռների վրա սեւ դրոշներն են վշտահար խոնարհել գլուխները:

Եվ մենք էլ խոնարհենք մեր գլուխները նրանց հիշատակի առաջ, բոլոր նրանց, ովքեր խեղվեցին, ճզմվեցին իրարից հողի պատառներ լափող տերությունների ճանկերի մեջ… Այդ ճանկերի հետքերը կան մեր ժողովրդի պատմության բոլոր էջերում, եւ այդ սպիներն «ինչպես ապրելու» նորանոր դասեր են տալիս մեզ… Ես համընդհանուր մոռացման կոչեր չեմ անում, դա աններելի է, հիշողությունից զրկված ժողովուրդը կույր է… Մենք պիտի հիշենք մեր պատմության յուրաքանչյուր դրվագ՝ լինի հերոսական, ողբերգական, առօրյա-սովորական, մենք նախ եւ առաջ պիտի հիշենք մեր կորուստները, սակայն պիտի հիշենք նաեւ, որ հակառակորդ է յուրաքանչյուր հարեւան, եթե դու նրանից թույլ ես… Պիտի հիշենք, որ եթե տխրությունն անհրաժեշտ է այսօր, ապա՝ որպեսզի հոգիդ թեթեւացնի, եւ եթե արտասուքն է անհրաժեշտ, ապա՝ որպեսզի սրբի մեր աչքերի փոշին, մշուշը, որպեսզի մնացած, մյուս օրերին ժողովուրդը կարողանա ապրել առանց տխրության, թեթեւացած հոգով, եւ որ նրա՝ մշուշից ազատված, մաքրված աչքերը կարողանան տեսնել առաջ տանող ճանապարհը…

Ժողովուրդը պետք է ապրի եւ չպիտի թողնի, որ մոռացության խոտ ու մացառների տակ կորեն, անհետանան իր նախնիների գերեզմանները, սակայն, նաեւ որպեսզի ապրելով ապրեցնի նրանց հիշատակը, իր խնդությամբ մեղմացնի նրանց դառնացած հոգու մորմոքը, արցունք կաթեցնի նրանց շիրիմների վրա, սակայն , առավել՝ կենսական ուժի, կորովի կենարար անձրեւ տեղա այն ծառի արմատներին, որ Հայաստան է կոչվում, եւ, հավատացեք, մեռած ճյուղերն անգամ կպարալակալեն…

Նորից ու նորից կարդում եմ Զոհրապին ու Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սեւակին, Տիրան Չրաքյանին եւ բոլոր նրանց, ովքեր հասցրեցին լուսավոր հետք թողնել մեր մշակույթի պատմության մեջ, եւ բարձր լարման հզոր հոսանքի պես քեզ են փոխանցվում ապրելու կարոտը, սերը, այնքա՜ն վարակիչ, այնքա՜ն թափանցիկ, որ պարտադրում է քեզ առավել ուժգնությամբ, խորությամբ ապրել անցնող կյանքի բոլոր ակնթարթները, որովհետեւ բոլոր այդ ակնթարթներում տրոփում են նրանց անմեռ կարոտները…

Եվ շոշափելիորեն զգում ես ամենակարեւորը, որ ոգին երբեք չի մեռնում, որ ժողովրդի ոգին չի կիսվում, չի մանրանում, ինչքան էլ մեծ ու անդառնալի լինի կորուստը, որովհետեւ բոլոր նրանք՝ սիրելիներն ու հարազատները, որ հեռացան մեզանից, դարձյալ մեզ հետ են, անբաժանելի մասն են ժողովրդի ընդհանրական ոգու:

Եվ կապրեն մեզ հետ, քանի դեռ մենք ապրում ենք»:

Նախորդ գրառումը

Լա Ջոլլա Սիմֆոնին ներկայացնում է Մարի Կույումջյանի «Ուրվականների հետ զբոսնելիս» երկը

Հաջորդ գրառումը

Մարիամ Կարապետյան. Եգիպտական բալետի առաջատար մենապարուհին

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մարիամ Կարապետյան. Եգիպտական բալետի առաջատար մենապարուհին

Լրահոս

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. ՀՀ ԱՆ

17/07/2026

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է...

Թուրանի հեռանկարի երաշխիքը. Հակոբ Բադալյան

17/07/2026

Թրիփը մեր երաշխիքն է, որ Թուրան չի լինելու։ Սա ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Հիշեցնեմ, ի դեպ,...

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

17/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և...

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական