Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայոց Նարեկացին

Նարեկացին սյուն է, որը Շեքսպիրի, Դանթեի, Հոմերոսի նման երկինք է պահում։ Այս աշխարհում Նարեկացին հայերի համար հսկայական տարածություն կստեղծի…Նա Արարատ է. սովորական ալպինիստի չի հանձնվի:
                                                                                                           Մեժելայտիս

           
   2018 թվականին Վատիկանում հանդիսավոր արարողությամբ բացվեց միջնադարի միստիկ բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու արձանը:

              Արձանի  հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը:

              Իսկ այս տարի Նարեկացու հուշարձանը տեղադրվեց Լեհաստանի Święta Góra Polanowska վանական համալիրի տարածքում: Հուշարձանի հանդիսավոր բացումը կայացավ հունիսի 5-ին, բացման խոսքով հանդես եկան  Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և  Լեհաստանի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տարոն արքեպիսկոպոս Գուլիկյանը: 

              Հուշարձանի հեղինակը Գրիգոր Ասլանյանն է, ում Լեհաստանում Հայաստանի դեսպանության անունից հանձնվեց շնորհակալագիր:

              Խաչքար-հուշարձանից  քիչ հեռու ևս մեկ հուշարձան  կանգնեցվեց` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: 
Աղբյուրը ՝ Լեհաստանում Հայաստանի դեսպանություն / Ֆեյսբուք
Օտարները Նարեկացու մասին.
 

▪ Կյանքը և մահը, ահա Նարեկացու բանաստեղծական դրամայի երկու հերոսները։ Ինքը այդ երկուսի արանքում է։ Հանճարի մատները նա դնում էր մարդու և մարդկության վերքերի վրա:                    Լև Օզերով

 ▪ Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում, պոեմ, որ նման է փիլիսոփայական խարհրդածությունների մի փառահեղ տաճարի:                                             Ժան Պիեռ Մահե

           ▪ Եվ որքան շատ էի կարդում, այնքան բռնվում էր շունչս։ Վրա էր հասել կյանքի այն երջանիկ պահերից մեկը, երբ կախարդվում ես ու հպարտանում մարդկային հանճարով:                                                                                                         
                                                                                               Մեժելայտիս