Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Լույս է տեսել Էդուարդ Ա. Գրիգորյանի երկհատորյակը

«Մեծ կարոտի աշխարհը» եւ «Մեծ չկայի առասպելը»

Օրերս «Հայաստան» («Գրական հայրենիք») հրատարակչության կողմից «Եգեա» տպագրատանը լույս տեսած վերոհիշյալ հատորները (247 եւ 477 էջ) խմբագրել է Անի Թորանյանը, հրատարակության խմբագիրն է Արմինե Կարապետյանը, ձեւավորել է Մելինե Կարախանյանը:

Հատորներն ամփոփում են 2 տարի առաջ երկրային կյանքից հեռացած արձակագրի վեպերն ու պատմվածքները: