Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

Ընդդիմությունը կսպասարկի Արցախի շահը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի ապագայի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստովանություններից հետո ընդդիմությունը կարծես ընդհատակ է անցել. մի մասն օրեր առաջ գնաց Արցախ, սակայն նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, մի մասը մարզերում հանդիպումներ է ունենում:

Այս միջադեպից հետո տեղեկություն չկա՝ ինչով է ընդդիմությունը զբաղված մեր երկրի համար օրհասական այս օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը ծրագրեր է մշակում՝ կոշտ քայլեր իրականացնելու, և առաջիկայում ռեալ գործողություններ են սպասվում Հայաստանում և Արցախում։

Երեկ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունը՝ ուղղված Հայաստանի խորհրդարանին և բոլոր ուժերին, նշան էր, որ արցախցին ունի Հայաստանի կարիքը, և ընդդիմությունը որոշել է սպասարկել Արցախի շահը՝ ծրագրելով արմատական գործողություններ: