Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զմյուռնիայի հրդեհի մասին՝ անգլերենով

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ վերջերս հրատարակվել է Հայարփի (Ալիս) Տորյանի «Մանկությունս առանց գարունի: Զմյուռնիայի մեծ հրդեհի ականատեսի վկայությունները» հուշագրության անգլերեն թարգմանությունը: Ալիս Տորյանը այն գրել է 1970-ական թվականների կեսերին, երբ ԱՄՆ է տեղափոխվել: Այժմ, մոտ 50 տարի անց, նրա թոռը՝ Փիթերը նախաձեռնել է գրքի առաջին անգլերեն թարգմանությունը, որը նա ձոնել է իր մեծ մորը: Ալիսը Թուրքիայում է ծնվել 1900-ականների սկզբներին, դուստրն է Տ. Հովհաննե քահանա Նազարյանի, որը նաեւ երկար տարիներ ճանաչված մանկավարժ-դաստիարակ է եղել: Ալիսը ականատես է եղել հայ ժողովրդին պատուհասած Մեծ եղեռնին եւ Զմյուռնիայի մեծ հրդեհին, եւ քանի որ գրելու բացառիկ տաղանդ է ունեցել նա, հեղինակել է չորս գիրք: Բացի վերոնշյալից գրել է նաեւ «Դափնեպսակ», «Տաղ Մեծն Կյուրոսի» եւ «Վաղնջյան նվագներ եւ ներգաղթ» խորագրերով հատորներ: Վախճանվել է 2001 թվին՝ շրջապատված ընտանիքի անդամներով:

«Տորյանի հուշագրությունը ընթերցել կնշանակի մուտք գործել Հայոց ցեղասպանության դաժան աշխարհն՝ իր սրտաճմլիկ գազանությամբ եւ չդադարող անարդարություններով», նշել է դոկտ. Կառլա Կարապետյանը՝ «Հայկական ֆիլմերի հիմնադրամից»:

«Միրորի» հաղորդագրության կարեւորությունը ընդգծելու համար նշեմ, որ գիրքը, ավելի ճիշտ՝ գրքի անգլերեն լեզվով լույս ընծայումը, իմ կարծիքով, անհրաժեշտ ներդրում է տվյալ բնագավառի գրականության մեջ:

Չնայած հավանաբար տարբեր պատմաբաններ եղելությունը ներկայացրել են ըստ իրենց հայեցողության, այս մեկը առանձնանում է իր ականատեսի վկայություն լինելու հանգամանքով: Եթե նույնիսկ պաշտոնական որոշ արդարամիտ անձնավորություններ «մշտապես թուրքերի խորանը հանդիսացող ոճիր» համարեն Զմյուռնիայի հրկիզումը, կամ նշեն, որ «ափի մոտ դաշնակիցների նավերի առկայության պայմաններում թուրքերը ազատորեն հագեցնում էին կողոպուտի, սպանության եւ բռնաբարության իրեց ծարավը, քանի որ վստահ էին, որ նրանցից ոչ մեկը չի միջամտելու իրենց արարքներին», սակայն միեւնույն է, գտնվելու են մարդիկ, ընդ որում՝ ճանաչված գրողներ, որոնք շրջանցելով պատմական իրականությունը եւ անտեսելով դրդապատճառները, նյութը ներկայացնում են կողմնապահությամբ, երբեմն էլ նույնիսկ հատուկ շեշտելով հույների եւ մյուս փոքրամասնությունների «վայրագությունները»:

Ասվածի որպես հաստատում բերեմ Էռնեստ Հեմինգուեյի օրինակը, չնայած նա իմ նախասիրած հեղինակներից է Ս. Մոեմից եւ Դ.Հ. Լոուրենսից հետո: Երիտասարդ Հեմինգուեյը, որն այդ ժամանակաշրջանում «Տորոնտո Սթարի» լրագրող էր իր «On the Quay at Smyrna» (Զմյուռնիայի նավամատույցում) կարճ պատմվածքը սկսում է հետեւյալ բառերով. «Տարօրինակն այն էր, ասաց նա, թե ինչպես էին նրանք ամեն օր կեսգիշերին բղավում: Չգիտեմ ինչու էին այդ ժամին նրանք գոռում: Մենք նավահանգստում էինք, եւ նրանք բոլորը նավամատույցում էին եւ կեսգիշերին սկսում էին բղավել: Մենք լուսարձակները նրանց վրա էինք պահում, որպեսզի լռեցնենք, եւ դա մեզ հաջողվում էր», եւ պատմվածքը ավարտում հետեւյալ պարբերությունով. «Հույներն էլ լավ տղերք են: Տեղահանվելուց նրանք իրենց սեփական անասունների, որոնց չէին կարող տանել իրենց հետ, առջեւի թաթերը ջարդում էին եւ գցում ծանծաղուտ ջրերի մեջ: Այդ կոտրած թաթերով ջորիներին նրանք ծանծաղուտ ջրերի մեջ էին գցում: Այդ բոլորը հաճելի բիզնես էր: Այո, ազնիվ խոսք, շատ հաճելի բիզնես»:

Պատմվածքի սկզբում Հեմինգուեյը չի պարզաբանում, թե ով է ասողը (հավանաբար ամեն բանից իբր «անտեղյակ» բրիտանացի- Հ.Ծ.): Ոչ էլ պարզաբանում է, թե ինչու էին «գոռում» (հավանաբար, ավելի ճիշտ՝ վստահաբար, նրանք (հույները, գուցե նաեւ հայերը- Հ.Ծ.) հուսահատված օգնության էին կանչում մերձակայքում գտնվող նավերի անձնակազմերին- Հ.Ծ.): Այս «մանրամասնությունները» Հեմինգուեյին չեն հերիքում, հավանաբար հանուն իր հետագա կարիերայի: Նա սոսկ դեպքերն է նկարագրում եւ զարգացնում է իր ուրույն գրական ոճը: Նրա համար հույների կամ հայերի անխուսափելի ճակատագիրը «երկրորդական» կամ «լուսանցքային» նշանակություն ունի:

Կարճ պատմվածքները հատուկ ուշադրության արժանի են այն իմաստով, որ ներկայիս երիտասարդությունը, մեղմ ասած, այնքան էլ ստվար հատորներ կարդալու ցանկություն չունի, իսկ կարճ պատմվածքները դեռեւս ընդգրկված են ԲՈՒՀ-երի դասագրքերում, որոնցով դաստիարակվում են ուսանողները: Նրանց դասախոսների պարտականությունն է անաչառ լինել եւ «բացել փակագծերը» ցույց տալու համար պատմական ճշմարտությունը եւ սառցաբեկորի տեսանելի մասից խորասուզվել եւ բացահայտել նաեւ նրա անտեսանելի մասերը:

Ահա այստեղ է, որ Ալիս Տորյանի ականատեսի վկայությունները օգնության կարող են հասնել որպես անառարկելի փաստեր: Սա է գրքի անգլերեն թարգմանության արժանիքը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Նախորդ գրառումը

Հալվա – հալվա ասելով բերանը չի քաղցրանում

Հաջորդ գրառումը

«Մի կաթիլ մեղրի» նախընտրական տարբերա՞կ Գյումրու քաղաքապետի շուրջ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Մի կաթիլ մեղրի» նախընտրական տարբերա՞կ Գյումրու քաղաքապետի շուրջ

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական