Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երաժշտությունն այն ունիվերսալ լեզուն է, որով մարդիկ ինձ ճիշտ են հասկանում»

11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Երկու ստեղծագործ մարդկանց բեղուն համագործակցության օրինակ է դաշնակահար, երգահան, Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի եւ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանի 25-ամյա միատեղ անցած ուղին՝ լի հիշատակելի պահերով,  բեմելույթներով, համերգային շրջագայություններով, անվանի կոմպոզիտորներից առած դասերով…

Ահա այդ ուղու մասին համառոտ պատմություններով, հանդիսականների գնահատանքի խոսքերով, հարցուպատասխանով եւ, իհարկե, երգերի ու ռոմանսների կատարումներով անցավ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կազմակերպված համերգ-զրույցը: Այն վարեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ ցերեկույթի բացման խոսքում ընդգծելով, որ պատահական չէ ընտրված Մարգարիտ Սարգսյանի եւ Դիանա Հարությունյանի հետ նման ձեւաչափով հանդիպման վայրը: Իրենք թանգարանի աշխատակազմի հետ քառորդ դար ձեռք-ձեռքի են քայլում, իրենք են ամենից հաճախ եւ մեծ սիրով ներկայացնում Ալ. Սպենդիարյանի ռոմանսները թանգարանի փոքրիկ համերգասրահում եւ թանգարանից դուրս` մեծ սրահներում, նաեւ համերգային շրջագայություններին. երկուսի անուղղակի մասնակցությունը թանգարանի ստեղծագործական կյանքին հետեւողական է եւ անընդմեջ:

Դիանան ասաց, որ Սպենդիարյանի ռոմանսները երկու տասնամյակ առաջ հենց այս վայրում է իր  համար բացահայտել. մինչ այդ դրանցից մեկն էր երգում, եւ միայն այստեղ հիացմամբ տեղեկացավ մեծ կոմպոզիտորի թողած «ռոմանսների» ժառանգության մասին:

Մ. Օթարյանն այս ստեղծագործ երկյակին բնորոշեց՝ որպես Սպենդիարյանի ստեղծագործությունների լավագույն մեկնաբանողների, իրենց արածը՝ նվիրական աշխատանք: Մարգարիտն էր, որ թանգարան բերեց երգիչների մի ողջ «ծաղկաբույլ», հիմնականում՝ երիտասարդների, որոնցից շատերն ուսանել էին իրեն:

Մ. Սարգսյանն այս համերգ-հանդիպումը բնորոշեց՝ իբրեւ նախորդիվ արածի ամփոփում եւ հետագայի համար նախագծումների սկիզբ: Նա հիշեց իր առաջին մուտքը Սպենդիարյանի տուն-թանգարան, նրանում բացված իր գեղանկարչական առաջին ցուցահանդեսը (ինքը նաեւ նկարում է): Հատուկ խոսվեց կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մասին, որից, ինչպես Դիանան խոստովանեց, ինքը սովորել է բանաստեղծական խոսքը խորքայնորեն ընկալելու եւ ներկայացնելու արվեստը: Վլ.Բալյանը նաեւ առաջինն էր, որ ողջունեց, գնահատեց Մարգարիտ Սարգսյանի՝ սեփական երաժշտական փոքր ծավալի երկեր գրելու ձիրքը: Դրան Մարգարիտին մղեց Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությանն իր հիմնավոր անդրադարձը: Ն. Գալանտերյանի երգերը, որքան էլ՝ ժողովրդի կողմից սիրված ու հայտնի, բեմական կատարման համար մշակված չէին, եղած դաշնամուրային նվագակցությունների որակը թույլ էր, եւ Մարգարիտն իր նոր դաշնակումներով թարմ շունչ հաղորդեց գալանտերյանական ռոմանսներին եւ իր շուրջ հավաքված երգիչների խմբի հետ համերգաշարով ներկայացրեց դրանք: Մինչ այդ արդեն քսանհինգ վոկալիզների հեղինակ էր, որոնք տպագրվել էին առանձին գրքերով, բայց Գալանտերյանով իր «այրվելն» այն հիմնական դրդիչն էր, որ մղեց իրեն տարբեր հեղինակների բանաստեղծական տողերի հիման վրա երգեր եւ ռոմանսներ գրելուն: Այդ հեղինակների թվում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Խաչիկ Մանուկյանը, Հասմիկ Սարգսյանը, Հակոբ Այնթապլեանը, Բաբկեն Սիմոնյանը, դաշնակահար եւ բանաստեղծուհի Արմինե Գրիգորյանը, այլք: Այդ երգերի եւ ռոմանսների թիվն արդեն համարյա երեսունի է հասնում, եւ գաղափար կա դրանք առանձին համերգով ներկայացնելու: Դրանցից մի քանիսը գրվել են հատուկ Դիանա Հարությունյանի ձայնի համար: Դիանայի հետ է Մարգարիտ Սարգսյանը հայ եւ համաշխարհային երգարվեստի գանձերը, նաեւ իր ստեղծագործությունները քանիցս ներկայացրել արտերկրում՝ Թբիլիսիում, Սանկտ-Պետերբուրգում, Կալինինգրադում, Պոլսում:

Մ. Սարգսյանը նկատեց, որ իրենց համերգներով, ասես, դեսպանորդներ են եղել թե՛ օտարազգիների մոտ եւ թե՛ հայազգի հանդիսականի առջեւ: Սփյուռքը լավ չի ճանաչում հայ արվեստը, հեռանում է իր արմատներից, երաժշտական ճաշակը գնալով աղճատվում է՝ ցավով արձանագրեց նա՝ հավելելով, որ անգամ մեկ-երկու համերգով կարողանում են որոշակի եղանակ փոխել, ճաշակ թելադրել, հիշեցնել մարդկանց իրենց արմատները, պատմությունը: Նման առաքելության  զգացումն է ապրել հատկապես Պոլսում, որտեղ մշեցու թոռ Մարգարիտը ոտք է դրել՝ կորսված հայրենիք վերադառնալու զգացումով: Կոմիտասյան երգացանկից գանձերն են կատարել, հեղինակ, որի արվեստն ամենաբարձր նշաձողն է իր համար: Զուր չէ, որ Հայաստանի Հանրային ռադիոյի նախաձեռնությամբ կոմիտասյան երգերի կատարումներով խտասալիկը 2019-ին ձայնագրվել է Մ. Սարգսյանի եւ իր շուրջ համախմբված երգիչների մասնակցությամբ:

Այս խոսքուզրույցը քանիցս ընդմիջվեց Մ. Սարգսյանի դաշնամուրային նվագակցությամբ Դ. Հարությունյանի կատարումներով: Երգչուհու սոպրանոն տաք եւ անկեղծ էր, բանաստեղծական տողերի խորն ընթերցմամբ, հուզական լիցքով: Հնչեցին Կոմիտասի, Ալ. Սպենդիարյանի, Վլ. Բալյանի, Ն. Գալանտերյանի, Մ. Սարգսյանի ստեղծագործությունները: Հանդիպման ավարտին կատարվեց Բ. Սիմոնյանի խոսքով գրված «Աղոթքը»՝ հայրենանվիրության թեմայով. երգը 2023 թվականին Անգլիայում անցկացվող «Գոլդըն թայմ տալանտ» ամենամյա մրցույթին արժանացել է առաջին մրցանակի:

«Սովորական խոսքուզրույցի ժամանակ հաճախ մենք իրարու լավ չենք հասկանում, մեր ասածը սխալ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ,- ասում է Մարգարիտ Սարգսյանը,- իսկ երաժշտությունը նման տարընթերցումները բացառում է: Ահա թե ինչու երաժշտությունն այն ունիվերսալ, համապարփակ լեզուն է, որով մարդիկ ինձ ճիշտ են հասկանում»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

«Վան Արյան» հրատարակչությունը լույս ընծայեց Հովհաննես Կարապետյանի «Իսկ ուր է քո՛ խարիսխը» գրքույկը

Հաջորդ գրառումը

Կամերային երաժշտության համերգ

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Կամերային երաժշտության համերգ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական