Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երաժշտական գործիքները Հայոց աշխարհում

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Երեւանյան կոնսերվատորիայում աղեղնային գործիքների կատարողական արվեստի ու պատմության դասընթացները հիմնած մանկավարժ, լրջամիտ գիտնական, ակտիվ համերգային կենսագրությամբ վիրտուոզ ջութակահար Անահիտ Ցիցիկյանի (1926-1999թթ.) անունը անշրջելի տեղ ունի մեր բուհի կայացման ճանապարհին: Ամբողջ կյանքի ընթացքում գիտնական-երաժիշտը շարունակում էր իր գործը եւ հայ երաժշտագիտության մեջ նախանշում նոր ճյուղի՝ Երաժշտական հնագիտության հիմքերը: Նրա մահից հետո հետազոտություններին վերաբերող անավարտ աշխատանքը շարունակել է դուստրը՝ «Անահիտ» մշակութային հիմնադրամի նախագահ, ջութակահար, մանկավարժ, մշակութային գործիչ Նունե Շամախյանը:

Մեր առջեւ է պատկառելի գիտական աշխատանք՝ հնագույն հայկական երաժշտական գործիքների պատկերների շարադրված կատալոգ-ուղեցույց: Սա անկոտրում որոնումների, կոնկրետ ասպարեզին վերաբերող նյութերով մեկտեղված հիմնարար հրատարակություն է: Այն առիթ է հիշելու մեծավաստակ պրոֆեսորին եւ բարձրաձայնել երկարատեւ աշխատանքի հանրագումար հանդիսացող շքեղ ու հայրենական մշակույթին արժանի ժողովածուի լույս աշխարհ գալը:

Նունե Շամախյանի հեղինակությամբ իրականություն դարձած «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ» գիրքը երաժշտական հնագիտությանն առնչվող երկու սերնդի ներկայացուցիչների կեսդարյա ջանքերի արգասիք է՝ վաստակած կտակի, փայփայած ժառանգության, անտիպ աշխատանքները տպագրելու երկար ճանապարհից հետո ծնված հետազոտություն՝ նվիրված ծնողներին՝ Անահիտ Ցիցիկյանին ու Վիլեն Շամախյանին:

Հեղինակը կատարել է մորից ժառանգած հետազոտողի, հնագետի, էթնոգրաֆի աշխատանք՝ կազմելով հայկական աղբյուրներից մեզ հասած երաժշտական գործիքների լուսանկարների ալբոմ-գրադարան: Նունե Շամախյանի անելիքն ուղղված էր երաժշտական գործիքներ պարունակող նյութերի հավաքմանը: Արդյունքում ձեւավորվել է հայկական գրավոր աղբյուրներում հանդիպող հին հայկական երաժշտական գործիքների ալբոմ՝ վաղ հայկական Վերածննդից մինչեւ 19-րդ դարը ներկայացված մոտ 600-ից ավելի պատկերներով, 180 երաժշտական գործիքների տերմինաբանական բառարանով ու «Լարային գործիքների զարգացման տոհմածառով» ուսումնասիրություն:

Ժողովածուի մասնագիտական խմբագիրներից արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի Արվեստագիտության պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անտոնինա Լեբեդեւա-Եմելինան փաստում է, որ հայկական երաժշտագիտության մեջ սա գործիքների անվանումների, գործիքագիտական տերմինների, պատկերների հավաքման, միատարր համակարգման առաջին փորձն է: Արեւելաքրիստոնեական երաժշտական գործիքների ծավալուն համայնապատկերը պարունակող գրքում ընտրված է հնարավորինս լիարժեք նյութ՝ գույնի ու քարի բազմաթիվ արտահայտություններով, իսկ պատկերների մակագրությունները անձնագրային հնարավորինս ամբողջական տվյալներով հավաստի ուղեցույց են: Այսպիսի փաստերը հետագայում hնարավորություն կտան ուսումնասիրելու, ճանաչելու եւ բացահայտելու ազգային մշակույթի, հասարակական կյանքի առանձին ոլորտները:

Ինչպես նշում է գրքի երկրորդ մասնագիտական խմբագիրը՝ արվեստագիտության թեկնածու, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի գիտահետազոտական երաժշտագիտական կենտրոնի առաջատար աշխատակից Մարգարիտա Եսիպովան.«Սա առանձին միջմասնագիտական գիտական ուղղություն է, որը գտնվում է երաժշտագիտության, երաժշտական արեւելագիտության եւ գործիքագիտության, արվեստագիտության, գեղարվեստի, կիրառական արվեստի ու ճարտարապետության, հնագիտության հատման կետում»:

Վերջին քսան տարում հետեւողականորեն ընտրված ու համակարգված լուսանկարային աղբյուրները ընթերցողին հաղորդում են հավաստի վկայութուններ, իսկ տպագրական առավել վառ, տպավորիչ լուծումը հրատարակությանը պարգեւում է գեղարվեստական արժեք: Հիմնարար ու համակարգված նյութը մշակութային սահմանները ճշտելու ու ամրագրելու վկայություն է: Այս օրինակների մեջ արտահայտվում է հարյուրամյակների աշխարհայացքը, ստեղծագործական ու կատարողական արվեստի պատմությունը, որը զարգացել ու ձեւավորվել է հայ ժողովրդի գոյությանը զուգահեռ: Եռալեզու կատալոգի նյութը վերաբերում է անցյալին, երբ դրվել են հետագա ու այսօրվա հոգեւոր զարգացման հիմքերը: Այդ ժամանակի ուսումնասիրությունը պատմության ցիկլում կլրացնի չափազանց անհրաժեշտ բացը:

Դեռեւս 1980-ականներին գերմանացի երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Վերներ Բախմանի եւ Անահիտ Ցիցիկյանի համատեղ աշխատանքը պետք է լիներ Հայաստանին նվիրված հատորը, որը հայտնի «Երաժշտական մշակույթը պատկերներում» (Musikgeschichte in Bildern ) բազմահատոր հրատարակության մասն էր կազմելու: Աշխարհաքաղաքական փոփոխություններն առաջինը հարվածեցին մշակութային այսպիսի նախագծերին: Նունե Շամախյանի՝ պատվախնդիր արվեստագետի ու քաղաքացու բարձր գիտակցությունը եւ իր ծնողի կյանքի գործը կյանքի կոչելու միանձնյա իրականացրած սխրանքը լուրջ հեռանկարներ բացող նշանակություն ունի, որտեղ լսում ենք անվանի երաժշտի՝ Անահիտ Ցիցիկյանի անփոփոխ կարգախոսը. «Աշխարհին պատմել Հայաստանի մասին: Հայաստան բերել աշխարհի երաժշտությունը»:

ՕԼՅԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Երաժշտագետ

Նախորդ գրառումը

Վերի արտի ցորենը…

Հաջորդ գրառումը

Վիլյամ Զեյթունլյան. «Հիշողության հետ աշխատանքը կբուժի մեր տագնապները»

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Վիլյամ Զեյթունլյան. «Հիշողության հետ աշխատանքը կբուժի մեր տագնապները»

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական