Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիանա Համբարձումյան. Ամեն մարդու ստեղծածն իր այցեքարտն է

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հարցազրույց Վենետիկի «Քաղաքակրթությունների խաչմերուկ» գրականության միջազգային փառատոնի հայ մասնակից, արձակագիր Դիանա Համբարձումյանի հետ

– Օրերս մասնակցել եք Վենետիկի հայտնի գրական փառատոնին՝ «Քաղաքակրթությունների խաչմերուկին», մեր ընթերցողին կպատմե՞ք այդ փառատոնի բովանդակության եւ նպատակի մասին:

– Շնորհակալ եմ այս զրույցի համար, որի շուրջ պայմանավորվել էինք դեռ Վենետիկ մեկնելուցս առաջ, ընդ որում, երախտագիտությամբ եմ հիշում, որ անձամբ էիք նախաձեռնել «Ազգ» թերթում տեղեկություն հրապարակելու հայերեն-իտալերեն պատմվածքներիս «Հեռագիր Ֆաթիմային» ժողովածուի՝ Վենետիկում հրատարակվելու եւ այդ հայտնի միջազգային փառատոնին մասնակցելու հրավերիս մասին, ավելին՝ հենց այդ առթիվ էլ ինձ կանխավ հրավիրեցիք այս զրույցին՝ դեռ չիմանալով, թե ինչպես կանցկացնեի փառատոնյան այդ օրերը եւ ինչ տպավորություններով կվերադառնայի, որն էլ բավականին խոսուն փաստ է՝ լրագրողին եւ մարդուն նկարագրելու համար:

Ես բարեբախտություն եմ ունեցել մասնակցելու ամենատարբեր գրական միջազգային ծրագրերի (հատկապես «Գրող-բնակիչ» ծրագրին, որը տեւել է երբեմն մեկ ամիս, երբեմն՝ երկու ամիս Ավստրիայում, Կանադայում, Շվեդիայում), փառատոների եւ գրքի տոնավաճառների Մ. Նահանգներում, Կանադայում եւ մի շարք եվրոպական երկրներում, որոնք բոլորն էլ ինձ նվիրել են նախ եւ առաջ մեծ փորձառություն, աշխարհատեսություն, գրական հրաշալի կապեր, ընկերություն, համագործակցություն, եւ իհարկե՝ գրքեր: Այս առումով վենետիկյան փառատոնը (որը տեւեց մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը) հերթական հրաշալի փորձառություն էր ինձ համար, բայց եւ շատ ինքնատիպ էր թե՛ կազմակերպչական, թե՛ ընթացքի, եւ թե՛ գրքիս կայացման տեսանկյունից:  

– Ո՞րն է ձեր մասնակցության եւ գրքի թարգմանության նախապատմությունը:

 – Վենետիկի Կա Ֆոսկարի hամալսարանի Հայագիտության բաժնի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի ուսանողները սկզբում hետազոտական աշխատանքներ են կատարել, բծախնդրորեն վերլուծել են պատմվածքներիս լեզվական hենքը՝ բառապաշարն ու ոճը, իսկ հետո անդրադարձել են թարգմանությանը: Արդեն Վենետիկում էի, երբ Սոնայի հետ մեր երկար զրույցի ընթացքում իմացա, որ այդ հրաշալի ուսանողների և նրանց՝ ոչ պակաս հրաշալի դասախոսի hամատեղ ջանքերով թարգմանությունները կատարվել են մեծ մասամբ արտալսարանային hանդիպումների ընթացքում, ինչի hամար խորապես շնորհակալ եմ բոլորին, եւ այստեղ միշտ նշում եմ, որ միայն գրականության հանդեպ անկեղծ սերն ու նվիրումը կարող է մարդկանց մղել թարգմանելու այն տեքստերը, որոնք դժվար թարգմանելի են (ես սա գիտեմ իմ անձնական թարգմանական փորձից եւ շնորhակալ եմ բոլոր այն թարգմանիչներին, որոնք տասներեք լեզվով թարգմանել են, ինչպես իրենք են հաճախ խոստովանում, իմ դժվար տեքստերը):
Թարգմանության ավարտից hետո գիրքը տպագրել է Վենետիկի «Կա Ֆոսկարինա» հրատարակչությունը, որի հետ երկար ամիսներ ձգվող աշխատանքի մասին հիացմունքով էր խոսում Սոնա Հարությունյանը՝ նկատի ունենալով բծախնդիր, պահանջկոտ եւ պրոֆեսիոնալ աշխատաոճը, որին էլ նույնությամբ արձագանքել է երկար տարիներ հայագիտության ասպարեզում շատ բեղմնավոր աշխատանք կատարող մեր Սոնան:  

Ինչ վերաբերում է  Վենետիկի «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնի hայտարարած մրցույթին, ապա ասեմ, որ ամեն տարի, արդեն տասնվեցերորդ անգամ, դիմում-hայտով այս փառատոնին մասնակցում են hայտնի բազմաթիվ hրատարակիչներ, այդ թվում եւ Վենետիկի Կա Ֆոսկարի hամալսարանը, իրենց տպագրած գրքերով. hամալսարանի հայտով ամեն տարի գոնե երկու գիրք ընդունվել են փառատոնին մասնակցելու hամար, իսկ այս տարի միայն մեկ գիրք է ընդունվել, որն էլ իմ պատմվածքների hայերեն-իտալերեն ժողովածուն էր, ինչի hամար կրկին շնորhակալ եմ բոլոր նվիրյալներին (իմիջիայլոց, իմ ժողովածուն այս hրատարակչության փառատոնյան շարքի ութերորդ գիրքն է եւ առաջինը՝ հայերենից իտալերեն թարգմանությամբ):

– Ի՞նչ ունեք պատմելու ձեր գրչակից ընկերներին փառատոնի փորձառությունից:

– Ես չեմ կարծում, որ իմ գրչակից ընկերները (գոնե մի մասը) կարիք ունեն ինձնից լսելու իմ փորձառության մասին, քանի որ իրենք էլ ունեն այդպիսի փորձառություն, բայց, անշուշտ, փորձի փոխանակությունը արդյունավետ կարող է լինել, եթե մարդը հակված է լսելու, գնահատելու եւ, իհարկե, իր հայրենակցի հաջողությամբ ուրախանալու, որը կարող է վկայել մեր հավաքական մենքի հաջողությունը: Իմ բոլոր այցերի ընթացքում ես պարտադիր հնչեցնում եմ մեր մեծերի, նաև ժամանակակիցների անունները, քանի որ այդպես ես ինձ ավելի ամուր եւ պաշտպանված եմ զգում: Իմ բոլոր ձեռքբերումները ես պարտական եմ իմ երկրին եւ իմ ընտանիքին, որոնք ինձ դարձրել են այն, ինչ ես կամ հիմա:

Անշուշտ, երբ Ֆրանսիայի դեսպանը Իտալիայում անձամբ էր եկել ողջունելու իր երկրի քաղաքացի, արմատներով Գվատելուպայից գրողին, որի խոսքը սկզբից մինչևեւ վերջ Եվրոպայում տիրող ռասիզմի եւ սեքսիզմի սուր քննադատություն էր, եւ դահլիճի առաջին շարքում նստած դեսպանը անընդմեջ առաջինն էր ծափահարում իր գրողին, ես հասկացա, որ եթե աշխարհում դեռ մի երկիր կա, որտեղ ժողովրդավարությունը իրական է, դա Ֆրանսիան է, եւ որքան էլ իմ մեջքին միշտ զգում էի իմ փոքրիկ Հայաստանի մեծ ներկայությունը, բայց սիրտս մի պահ կծկվեց՝ բա որտե՞ղ է ի՛մ պետության ներկայացուցիչը, բա ո՞վ է հասարակության աչքի առաջ ինձ գրկելու եւ հպարտությամբ լուսանկարվելու այնպես, ինչպես Ֆրանսիայի դեսպանը գրկախառնվեց ու լուսանկարվեց ռասիզմից դժգոհող իր սևամորթ գրողի հետ: Բայց եւ այնպես, ես շնորհակալ եմ Վենետիկի հայ համայնքի այն հատընտիր ներկայացուցիչներին, որոնք ինձ ջերմացրին իրենց ներկայությամբ, խոսքով ու գնահատությամբ, որոնք կրկին համոզեցին ինձ՝ ամեն մարդու այցեքարտը իր ստեղծածն է:

Զրուցեց՝ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Գիտնականի հաջողությունները

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական