Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գագիկ Թադեւոսյան. Պարաքայլ՝ Արագածոտնից մինչ Կալիֆորնիա

Արծվի Բախչինյան
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Գագիկ Թադեւոսյանը (ծնված 1993-ին, Փարպիում, Արագածոտնի մարզ) 11 տարեկանից պարել է լատինաամերիկյան պարեր, ապա հայկական պարեր է սովորել «Բերդ» համույթի ստուդիայում եւ Հայաստանի ազգային ժողովրդական անսամբլում: 17 տարեկանում դարձել է «Բերդի» մենապարող: Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ուսանել է բալետ եւ պարադրություն (ավարտել է 2016-ին): Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում հանդես է եկել «Սպարտակ», «Ազնավուր. Լա Բոհեմ», «Զույգ արեգակներ» պարային բեմադրություններում: 2018-ին տեղափոխվել է ԱՄՆ, որպես պարուսույց աշխատել Կալիֆորնիայում գործող «Ժառանգություն» պարի եւ մշակույթի ակադեմիայում: Գագիկը 2019 թվականին Փարիզում կայացած պարի միջազգային առաջնությունում արժանացել է գլխավոր մրցանակի: Նույն թվականից Լոս Անջելեսի «Պետրոսյան» թատրոնի եւ պարի խմբի (հիմնադիր եւ ղեկավար՝ Նարինե Պետրոսյան) մենակատար եւ գլխավոր պարող է:

–Սիրելի՛ Գագիկ, գեներդ «պարայի՞ն» են:

-Նախ՝ շնորհակալ եմ ուշադրության համար: Մեր ընտանիքում պրոֆեսիոնալ պարողներ չկան: Սակայն մայրս դպրոցական տարիներին երկար ժամանակ զբաղվել է պարով, այդ ժամանակվանից էլ նրա մեջ մեծ սեր է առաջացել դեպի պարը, որն էլ այնուհետեւ փոխանցել է ինձ եւ ուղղորդել այս ուղղությամբ՝ սիրել տալով ու արժեւորելով այդ գեղեցիկ արվեստը:

–Քիչ հայ տղաներ են պարում լատինո պարեր, իսկ դու դեռ մանկուց ես զբաղվել դրանցով: Քեզ չէի՞ն ասում, թե այդ պարերն իբր վայել չեն հայ տղային:

-Իհարկե, չնայած որ այն ժամանակ կային նման խոսակցություններ, այն էլ՝ գյուղում, բայց զգում էի, որ շատերն են ցանկանում պարել սովորել: Որքան էլ խոսեին, կատակեին, միեւնույն է, բոլորը մեծ հաճույքով, նույնիսկ կարող եմ ասել՝ նախանձով էին նայում, երբ որեւէ միջոցառման ժամանակ պարում էի իմ զույգի հետ, որը զարմուհիս էր՝ հորեղբորս աղջիկը….

–Ասում են՝ ամեն հաջող արվեստագետ ունի հաջող ուսուցիչ, որին ողջ կյանքում երախտագիտորեն է հիշում: Ո՞ւմ կամ որո՞նց ես դու հիշում:

-Սկզբում, երբ սովորում էի սպորտային պարեր, ուսուցիչներս սկսնակ երիտասարդներ էին, իսկ երբ սկսեցի ավելի լուրջ զբաղվել պարով, արդեն՝ ժողովրդական, ազգագրական պարախմբում՝ «Արին-բերդ» համույթում, այնտեղ առաջին ուսուցիչս իմ սիրելի վարպետ, լուսահոգի Բորիս Գեւորգյանն էր: Նա իմ մեջ ազգագրական եւ ժողովրդական պարերի ամուր հիմքը դրեց, նրան էլ երախտապարտ կմնամ իմ ողջ կյանքում: Հետագայում իմ մեջ դասական պարի զարգացման գործում մեծ ներդրում ունեցան իմ շատ սիրելի, հարգարժան բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը եւ պարուսույց Հայկ Ավագյանը:

–Ինչպիսի՞ն էր զինծառայությունը բեմական պարողի համար:

-Իհարկե, զինծառայությունը մեծ խոչընդոտ է պարողի հետագա մասնագիտական աճի, զարգացման համար, բայց իմ բանակային օրերն անցել են օպերայում, պարապմունքներին զուգահեռ: Ելնելով երկրի ներկա դրությունից, նաեւ աշխարհագրական դիրքից (այլ բան չեմ ցանկանա ասել), ծառայությունը բանակում անհրաժեշտ է, սակայն եթե ուզում ենք ունենալ լավ արտիստներ, այս խնդիրը կանոնակարգել է պետք: Չնայած որ միշտ անում են բացառություններ լավագույն արտիստների համար:

–Ես քեզ հիշում եմ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» բեմադրությունից. հայ բալետի պատմության մեջ բացառիկ մի գործ, որը բազմիցս հեռարձակվել է «Մեցցո» հեռուստաալիքով…

-«Զույգ արեգակները» հրաշալի բալետային ներկայացում էր, որ մեծ ազդեցություն ունեցավ ինձ՝ որպես բալետի արտիստի կայացման վրա: Շատ լավ օրեր էին, հագեցած պարպմունքներով, փորձերով, աշխարհի տարբեր երկրներից ընտրված արտիստներ, որոնց հետ շփումը եւս մեծ հետք թողեց: Դա մի ներկայացում էր որտեղ պարողն ասես սրբագործվում էր, հզոր տիեզերական ուժ կար այդ ներկայացման մեջ: Հիանալի էր, կարոտեցի այդ օրերը: Մեծ աշխատանք կատարեց պարոն Խառատյանը, ինչն, անշուշտ, գնահատելի է:

–Թե՛ «Ժառանգություն» պարի եւ մշակույթի ակադեմիան, թե՛ «Պետրոսյան» թատրոնի եւ պարի խումբն առավելապես հայկական հանդիսասրահ ունեն: Իսկ համագործակցե՞լ ես ոչ հայկական պարախմբերի հետ:

-«Ժառանգությունը» մեր դպրոց-ակադեմիան է, որտեղ գրեթե բոլորը հայ երեխաներ են եւ, բնականաբար, հանդիսատեսն էլ մեծամասամբ հայեր են: Իսկ «Պետրոսյան» պարային թատրոնը պրոֆեսիոնալ պարողներից ստեղծված խումբ է, որտեղ պարում են տարբեր ազգության լավագույն արտիստներ: Քանի որ շրջապատված ենք հայ համայնքով, մեր հանդիսատեսն էլ հիմնականում հայեր են, բայց քիչ չեն նաեւ այլազգիները: Ունենք այլ երկրներում շրջագայելու մեծ ծրագիր եւ տարբեր հրավերներ:

-«Պետրոսյան» խմբի երկացանկում հանդես ես եկել Շառլ Ազնավուրին եւ Ալլա Պուգաչովային նվիրված ներկայացումներում: Կարծում եմ՝ հաճելի փորձառություն էր:

-Այո՛, խաղացանկում ունենք երեք մեծ ներկայացում՝ Նարինե Պետրոսյանի բեմադրված «Once again Charles Aznavour» («Եվս մեկ անգամ՝ Շառլ Ազնավուր»)՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիեին, «Million red roses» («Միլիոն ալ վարդեր»)՝ նվիրված ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովային եւ «Արամ Խաչատրյան. Masquerade ball» (Դիմակահանդես), որոնց գլխավոր դերերի մենապարողն եմ: Շատ գեղեցիկ, հրաշալի ներկայացումներ են, որտեղ միահյուսված են տարբեր ժանրերի պարային ոճեր՝ հիմնված դասականի վրա:

–Հետաքրքրական կլինի մանրամասներ իմանալ փարիզյան վերջին մրցույթից, որտեղ դու Գրան պրի ես շահել: Հայաստա՞նն ես ներկայացրել:

-Փարիզյան մրցույթին մասնակցել եմ որպես հայ արտիստ եւ հայկական պարախմբի պարուսույց, կատարել եմ իմպրովիզ՝ ներկայացնելով Շառլ Ազնավուրի կերպարը, իր իսկ երգի ներքո. ելույթս մեծ ցնծությամբ ու ծափերով ընդունեցին թե՛ հանդիսատեսը եւ թե՛ մասնակիցները, եւ պահանջեցին կրկնել համարը, որով արժանացա Գրան պրիի: Իսկ «Փոքրիկների մրցույթ» բաժնում հաղթեցին մեր դպրոցի սաները՝ նույնպես արժանանալով Գրան պրիի:

–Կալիֆորնիայի որոշ մասեր մի քիչ հիշեցնում են քո հայրենի Փարպին, ճի՞շտ եմ: Հայաստանի կարոտը մի քիչ առնո՞ւմ ես այստեղ…

-Այս նահանգն ինձ գրավում է իր ջերմությամբ, ես ամառ շատ եմ սիրում: Այո՛, ինչ-որ ընդհանրություն Հայաստանի բնության հետ, այստեղ հայկական շունչ կա, քարերն էլ են նման, որ հաճախ հիշեցնում են իմ երկիրը իմ գյուղը, իմ բնությունը: Կարոտս առնում եմ իմ սաներից, որոնք հայ են, նրանք մեծ ուժ ու էներգիա են փոխանցում ինձ: Եթե աշխատանքս կապված չլիներ երեխաների հետ, վստահեցնում եմ, որ այստեղ անելիք չէի ունենա…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Ժամանակներն ու մենք՝  Կ. Պոլսի  «Ժամանակ» օրաթերթի գլխավոր  խմբագրի դիտակետից

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը իսրայելական արտադրության նոր լրտեսական ծրագիր է գնել

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը իսրայելական արտադրության նոր լրտեսական ծրագիր է գնել

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական