Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգաթափությունից մինչեւ ո՞ւր… Այսպիսի՛ ավերիչ հետեւողականությամբ

Գեղամ Մկրտչյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Որ «դրսում» մեր գործերն առայժմ, մեղմ ասած, լավ չեն, ցավալիորեն ակնհայտ է կարծես թե: Բայց նաեւ տպավորություն է ստեղծվում, որ երկրի ներսում էլ իշխող ուժի արմատական  քայլերը մի պարբերական տարօրինակ հետեւողականությամբ մեզ մղում են դեպի չգիտես թե ուր…

Այն, ինչ արհեստականորեն հերթական օրակարգ է բերվել այսօր՝ Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն (անհեթե՛թ հակադրում), նոր Սահմանադրություն եւ այլն, միանգամայն տեղավորվում է այն ներքին քաղաքականության ծիրում, որը ներկա իշխանությունը վարում է իր առաջին քայլերից սկսած: Փաստերի գոնե մի մասի համադրումը, կարծում ենք, կվկայի դա:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին քայլերից մեկը՝ կառավարությունը կազմող նախարարությունների թվի էական կրճատումը, ժամանակին մենք ողջունել ենք: Սակայն որոշակի տարակուսանք էր հարուցում մեր երկրի համար այնքան կարեւոր մշակույթի նախարարության տարրալուծումը ստեղծվող ԿԳՄՍ գերնախարարության մեջ, ապա եւ՝ ազգային այդ գերկարեւոր նոր կառույցի ղեկը Փաշինյանի թիմակից «քայլական» մի երիտասարդի հանձնելը: Որն ընդամենը գիտության թեկնածու, միայն մեր Պետհամալսարանում այդպիսի հարյուրներով հաշվվող օգնական դասախոս (ասիստենտ), իր իսկ խոստովանությամբ՝ ռուսական կրթությամբ, այսինքն հիմնականում այլ մշակույթի կրող… արաբագետ էր: Որի վերջին գիտական աշխատանք-հոդվածն էլ, դատելով պաշտոնական կենսագրությունից, հրապարակվել էր 11 տարի առաջ՝ մինչ 2008 թ. գիտական թեզը պաշտպանելը, եւ որը հանրակրթական դպրոցում էլ գոնե մեկ օր չէր աշխատել:

Եվ սկսվեց… Մեր եկեղեցու դեմ հարձակման անվայել շարժումն ու դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դեմ հեռուստատեսային հակաքարոզը (Պետրոս Ղազարյանի վարած հայտնի «քննարկում»-բանավեճը): Կրթության ազգային ինստիտուտի փակումը՝ իրականում բազմանշանակ մեկնարկային ազդանշաններից  մեկը: Այս եւ հետագա նման քայլերի հետ համառորեն մարդու մտքին եկող, հենց 2018 թվականին՝ «թավշյա» հեղափոխությունից հետո Սորոսի հիմնադրամի կրթաթոշակային ծրագրով կատարված ու հրապարակված «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ավագ դպրոցներում» ուսումնասիրությունը, որի հայտնի հեղինակները նաեւ հղում են անում 2017-ին թուրքերի հետ գրված տխրահռչակ գրքին: Ու մեջբերում են հայ գրականության ոմն  փորձագետի խոսքը, թե մեզ մոտ կրթությունն ընդհանրապես պահպանողական է եւ դրանից է գալիս «էն մտածողությունը, որ պետք է ազգայինի վրա հենվել, ամրացնել, ամրացնել, որովհետեւ դա քո միակ պաշտպանական համակարգն է… Անկախությունից հետո մենք պիտի ձերբազատվեինք դրանից, մենք պիտի հավասարակշռության մեջ դնեինք մեծ աշխարհն ու մենք» (փոխանակ՝ մեզ- Գ. Մ.)…

Ու շարունակվեց: Ըստ էության՝ հին ու «ժամանակակից պահանջներին» չհամապատասխանող համարվեց իր անվան մեջ «հայ», «ազգ» բաղադրիչները կամ ազգային արժեքային հենք ունեցող շատ բան: Կրթության ազգային ինստիտուտի փակմանը հաջորդեցին, օրինակ, «Հայ ասպետ» ուսուցանող ու դաստիարակող հեռուստահաղորդման, հայ սերունդներ դաստիարակած մանկապատանեկան հայտնի ու սիրված հրատարակությունների («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ») պետական ֆինանսավորման դադարեցումը: Փոխարենը տեսանք «Մել» ֆիլմի, «Հուզանք ու զանգ» ինչ-որ «ներկայացման» ֆինանսավորում, դպրոցականների համար  նախարարություն-սորոսյան հիմնադրամ համագործակցությամբ ամառային դպրոցի հրավեր եւ այլ բաներ: Հետո հերթը եկավ բուն կրթության ոլորտին՝ հենց հայագիտակա՛ն առարկաների մասով, ինչպես եւ Գիտությունների ազգային ակադեմիայի սպառնալի հեռանկարին:

Մնացածը հայտնի է: 2019-ի հոկտեմբերի կեսին հայտնի դարձավ, որ օրինակ Ռումինիայի նախագահի ստորագրած օրենքով հոկտեմբերի 12-ն այդ երկրում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր, իսկ նույն ժամանակ ՀՀ հիշյալ նախարարությունում մշակված նոր օրինագծով Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների դասավանդումն այլեւս չի լինի պարտադիր: Հետո հայոց լեզվի ու Հայոց պատմության քննությունը ոչ պարտադիր դարձվեց նաեւ բուհերի ոչ մասնագիտական բաժինների ընդունելության ժամանակ: Իսկ հանրակրթական դպրոցին երկրի ակադեմիական ու բուհական համակարգերի ողջ մասնագիտական կարծիքի եւ հասարակական կարծիքի բացարձակ արհամարհումով պարտադրված նոր, դպրոցն ապազգայնացնող չափորոշիչների առաջին պտուղներն արդեն երեւան են գալիս հրամցվող նորահայտ դասագրքերի տեսքով, ինչն առանձին շատ երկար խոսակցության նյութ է:
Իսկ այս տարին սկսվեց Ամենայն Հայոց կաթողիկոսին տարեմուտի ավանդական եթերը չտրամադրելու արտառոց քայլից…

Ահա այսօր ասպարեզ նետված նոր արտառոց նախաձեռնությունները միանգամայն համահունչ են եւ տեղավորվում են այն ներքին քաղաքականության մեջ, որն առաջին օրվանից սկսած հետեւողականորեն վարել եւ վարում է ներկա իշխանությունը, արդեն չունենալով դրա գոնե բարոյական իրավունքը: Քաղաքացիական եւ դրանից բխող քաղաքական հաճախ կասկածելի ծագմամբ ու առաքելությամբ, հիմնականում  կառավարչական փորձի ու գիտելիքների բացակայությամբ, ժողովրդական դժգոհության ալիքն օգտագործելով իշխանության եկած երիտասարդների այս հեղափոխական-ռեւիզիոնիստ խմբակը, որի կառավարման տարիներին այսքան փորձանք ու ծանր կորուստներ ունեցանք՝ կանգնելով նոր վտանգավոր մարտահրավերների առջեւ, գոնե հիմա պետք է կանգ առներ՝ մտածելով ստեղծված ծանր վիճակից դուրս գալու հրատապ ու հեռանկարային քայլերի մասին:

Լինում են ժամանակաշրջաններ,- ինչպես օրինակ՝ ադրբեջանական ագրեսիաների կամ նոր սպառնալիքների ժամանակ,- երբ ամեն առավոտ արթնանալով, մտածում ենք՝ Ալիեւը, Ադրբեջանը այսօր ի՞նչ է մեզ մատուցելու, ի՞նչ նոր բան է բերելու մեր գլխին: Ցավով պիտի ասենք, որ հիմա արդեն այդ նույնը մտածում ենք մեր իսկ երկրի կառավարության մասին: Այս նոր՝ աներեւակայելի «նախաձեռնությունները,  Սահմանադրություն փոխելով՝ դրանից, եթե ճիշտ է, ազգային-պետական քաղաքականության եւ իրավունքների հանգուցային տարրեր հանելը, ազգային խորհրդանիշների ու արժեքների հիմնարար տարրերից հրաժարումը անգամ իրենց մինչեւ այժմ վարած քաղաքականության մեջ գերադրական, արդեն վերազանցության աստիճան են ու միայն մեկ իշխանության օրոք որոշելիք հարցեր չեն:

Թշնամու պահա՞նջն եք վկայակոչում: Իսկ սրանից դեռ շատ առաջ ո՞վ առաջինը հրապարակավ հայտարարեց, թե՝ գիտե՞ք, մեր սարը Արագածն է, Արարատ լեռը մեզ հետ կապ չունի, կամա թե ակամա քնած հոգի զարթեցնելով ու միտք հուշելով թշնամուն: Հայաստանի ղեկավարի կողմից դա նույնքան աններելի ճակատագրական սխալ էր, որքան Արցախն Ադրբեջան հայտարարելը:

Ձեր մասին գրվելու է Հայոց պատմության մեջ՝ որեւէ կերպ պսակելով ձեր իսկ ներկա ու գալիք սերունդների ճակատը եւ ճակատագիրը: «Դրսի» թելադրանքի կամա թե ակամա սպասարկումը, եթե անգամ այդպիսի թելադրանք արդեն եղած լինի, մեզ միեւնույն է,  հույժ վտանգավոր հեռանկար է խոստանում: Կանգ առեք…

Ինչ վերաբերում է Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն վերանվանելու կեղծ, անհասկանալի նպատակով ոչ մասնագետների հորինած օրակարգին, Խորենացուն իսկ խմբագրելուն ու մի նոր անտեղի շփոթ ստեղծելուն, դրա քննարկումն իսկ ավելորդ է թվում:

Մանավանդ որ այդ հարցում ինչն ու ինչոցն արդեն մասնագիտորեն, տարրական դասարանցիներին հասկանալի մակարդակով բավականաչափ բացատրվել է: 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Գիտնականները սինթեզել են երկու նոր միացություններ

Հաջորդ գրառումը

Ինչպես են գործերդ, գյուղական դպրոց

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես են գործերդ, գյուղական դպրոց

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական