Եթե զինծառայության մասին նոր օրենքն ընդունվի, ՄԻՊ-ն իրավասու է դիմել ՍԴ. Մանասյան
Անընդունելի եմ համարում ցանկացած սոցիալական շերտավորում, որը կարող է առնչություն ունենալ նաև սահմանադրական պարտավորությունների հետ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ «Չի կարելի այնպիսի իրավական մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են տպավորություն ձևավորել, թե որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալով կամ չունենալով։ Բացի այդ՝ բանակում մեծ տարածում ունեն ոչ կանոնադրական հարաբերությունները, և իմ մտահոգությունն այն…
