Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Փետրվարի 9-ին քննվելու է Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փետրվարի 9-ին, ժամը 16:30-ին, Կենտրոնի նստավայրում, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այդ դատական նիստում քննվելու է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը:
Դատական նիստը դռնբաց է: