Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ոչ միայն չդատապարտեցին ՔՊ-ականների արարքները, այլև իրենց ընտանեկան լրատվամիջոցում թիրախավորեցին թե՛ առանձին լրագրողների, թե՛ ընդդիմադիր լրատվամիջոցների

01/04/2025
- Հրապարակախոսություն

Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի և այլ պաշտոնյաների կողմից լրագրողներին թիրախավորելու, անզուսպ պահվածքի և իրենց կարգավիճակին չհամապատասխանող վարքագծի դրսևորման հերթական դեպքին:

Մասնավորապես, ոչ սթափ վիճակում գտնվող ու իրեն ակնհայտորեն չկառավարող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ամենաայլանդակ հայհոյանքներն էր ուղղում «Եվրոմեդիա 24» լրատվական կայքի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին՝ դրանք համեմելով սպառնալիքներով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է թե՛ Վիլեն Գաբրիելյանի, թե՛ այլ պաշտոնյաների՝ իրենց գործառույթներից չբխող գործողությունները, գնահատականներն ու վարքագիծը, և հիշեցնում.

1. ՔՊ-ական պաշտոնյաներն իրենց սանձարձակ, պատգամավորին ու առհասարակ պաշտոնյային ոչ վայել պահվածքի ինդուլգենցիան ստացել են իրենց քաղաքական առաջնորդից ու ՔՊ-ական մյուս ազդեցիկ դեմքերից՝ Ալեն Սիմոնյանից, Խաչատուր Սուքիասյանից, Վահագն Ալեքսանյանից… Եվ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարական գծի առաջամարտիկ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեռ տարիներ առաջ, օգտագործելով իր պատգամավորական մանդատը, լրագրողներին անվանում էր «վերբալ մարմնավաճառներ», ու որևէ ՔՊ-ական դա չէր դատապարտում, պիտի պատրաստ լինեն լրագրողների կողմից ինքնապաշտպանության ու հակազդման ցանկացած տարբերակի:

Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ոչ միայն չդատապարտեցին ՔՊ-ականների արարքները, այլև հրապարակեցին իրենց ընտանեկան լրատվամիջոցում և ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի միջոցով նրանց վիրավորական արտահայտությունները տարածեցին՝ ատելության խոսքով թիրախավորելով թե առանձին լրագրողներին, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին:

Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական առաջնորդ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բառապաշարի՝ բացի հանրային տիրույթից, նաև իրենց ներքին շփումներում տարատեսակ ամոթալի ձևակերպումներին քաջածանոթ ու դրանք հանդուրժող ՔՊ-ականները, թերևս, առհասարակ չպետք է նեղվեն, երբ իրենց հիշեցնում են իրողություններ, որոնք նրանք կուզենային մոռանալ:

2. Պակաս ուշագրավ չէ նաև այն հանգամանքը, որ Գյումրիում միայն Վիլեն Գաբրիելյանը չէր գինովցած. երեկոյան ժամերին տարբեր տրամաչափերի ՔՊ-ականներ, գարեջրի շշերը ձեռքներին՝ շրջում էին Գյումրիի փողոցներում, երբ նույն այդ ընթացքում Գյումրիում հոսանքազրկվում էին մի շարք հասցեներ, որոնց տեղամասերի մի մասում, ի դեպ, ձայների հաշվարկը դեռ չէր ավարտվել: Պատահական չէ, որ Գյումրիում ողջ օրը դիտորդական առաքելություն իրականացրած Գոհար Մելոյանը հենց այդ պահին կոչով դիմեց ընտրատեղամասերում գտնվող լրագրողներին ու վստահված անձանց՝ կոչ անելով չլքել տեղամասերն ու ուշադիր լինել քվեաթերթիկներին՝ կանխելու համար իշխող ուժի կողմից արվող կեղծիքները… Չմոռանանք, որ հենց հոսանքազրկումներից հետո Սարիկ Մինասյանի ձայները սկսեցին աճել: Եվ, փաստորեն, ողջ ՔՊ-ում այդպես էլ չգտնվեց մեկը, ով կկարողանար իր, մեղմ ասած, ռեպուտացիոն վնասներ կրող գործընկերոջը մեկուսացնել ու թույլ չտալ, որ իրեն էլ խայտառակի, իրենց էլ: Իսկ միգուցե Վիլեն Գաբրիելյանն անգիտակցաբար դարձավ ՔՊ-ի գծագրած պլաններից մեկի գլխավոր գործող ա՞նձը:

3. Գյումրիում աշխատող լրագրողների արդեն Երևանում թիրախավորողները կամ նրանց քննադատողները, դասեր տվողները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով ու այս կամ այն լրագրողի նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքով:

2018թ. «հեղափոխություն» կոչվածի ընթացքում ակտիվիստի դիրքավորմամբ հանդես են եկել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նույնպես հաճախ շփոթելով ակտիվիզմը լրագրության հետ: Հետևաբար, այսօր Գյումրիում աշխատող լրագրողներին մեղադրող անհատներին, այդ թվում՝ ՀԿ-ներին, խորհուրդ եմ տալիս թերթել արխիվը ու մտաբերել՝ արդյո՞ք իրենք այդ ժամանակ նույնքան հետևողականորեն քննադատել են «հեղափոխությունից» հետո արդեն պատգամավոր դարձած ու այլ բարձր պաշտոններ զբաղեցնող երբեմնի լրագրողներին, կամ իշխանությունների քարոզչական հենարանը դարձած ԶԼՄ-ներին (այդ թվում՝ դրսից ֆինանսավորվող):

Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ասում են, թե չպետք է ոչ սթափ պատգամավորի պահվածքը լուսաբանեին: Լրագրողները պետք է լուսաբանեն իշխանության որևէ ներկայացուցչի որևէ քայլ՝ լինի աշխատանքային օրերին, թե դրանից դուրս: Այդպես է ընդունված ողջ աշխարհում՝ հանրային շահը գերակա է բոլոր դեպքերում:

4. Լրագրող գործընկերներիս կոչ եմ անում բոլոր դեպքերում, ցանկացած իրավիճակում զսպել էմոցիաները, բոլոր պարագաներում աշխատել լրագրողի էթիկայի կանոնները հարգելով, տարբերակել ակտիվիզմը լրագրողի աշխատանքից:

Սատար կանգնեք միմյանց, երբ ձեր գործընկերոջ նկատմամբ որևէ մեկը վիրավորական արտահայտություններ կամ անթույլատրելի վարք է թույլ տալիս:

Զարմանքս եմ արտահայտում, որ նման անթույլատրելի արտահայտություններ, վարք ցուցաբերած գործիչներին շարունակում եք խոսքի իրավունք վերապահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել:

Եվ միշտ հիշե՛ք՝ ձեր նկատմամբ կարող են իրականացվել սադրանքներ, որոնց դուք չպետք է տեղի տաք, որովհետև մինչ կշտապեն ձեզ օգնության, «մարտի դաշտում» նախ դո՛ւք եք ձեր առաջին պաշտպանը: Սադրանքները կոնկրետ ոճ ու ձեռագիր ունեն: Տվյալ դեպքում՝ ևս:

Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, նորանոր աղետների սպասումը կարող է բոլորին հանել հավասարակշռությունից: Իրավիճակը ստանդարտից դուրս է, և ձեր քաղաքացիական դիրքորոշումն ու մասնագիտական պարտքը երբեմն կարող են բախվել միմյանց, բայց ինչ էլ լինի՝ կառավարեք ձեզ, թույլ մի տվեք, որ ձեր քաղաքացիական և մասնագիտական էմոցիաները որևէ կողմ փորձի օգտագործել իրենց ներքին խնդիրները լուծելու, յուրայիններին հարվածելու կամ նրանցից ազատվելու համար:

Եվ, ամենակարևորը, համարժեք արձագանքեք ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ այն դեպքերին, երբ ձեր օպոնենտը ձեր իսկ ներկայությամբ ձեզ որպես պոտենցիալ գայթակղողներ է դիտարկում:

Զգոն եղեք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Թրամփը ակնկալում է, որ Պուտինն  Ուկրաինայի հետ կապված պայմանավորվածության իր «բաժինը» կկատարի

Հաջորդ գրառումը

Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը. փաստաբան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը. փաստաբան

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական