Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն կոտրել։ Ռոբիդ էլ, Սերժիդ է, Գագոյիդ էլ, կալուգացոդ էլ կզզըցնելու եմ» արտահայտությանը։
«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներՍերժին էլ եմ կզացնելու, Ռոբին էլ, կալուգացուն էլ։
Սաղին չոքացնելու եմ, կզզըցնելու եմ, սատկացնելու եմ»,-Արաբկիրում իրականացրած քարոզարշավի ժամանակ ասել է Փաշինյանը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ, բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջը՝ բժշկուհի Արփինե Սողոյանին։








