Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր». համացանցում փոթորիկ է

08/04/2025
- Հրապարակախոսություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քեզ համար կուռքեր չստեղծես, դրանց չերկրպագես ու չծառայես, որովհետեւ ես եմ քո Տեր Աստվածը

Սրբազանի՝ մի քանի ամիս առաջ արված այս հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ավելին, նրա հետ մեկտեղ Լեւոնը՝ որդին էլ պետք է հայտարարի, որ հեռանում է։ Հարցազրույցից մի քանի օր անց Սրբազանի հետ հանդիպում ենք «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգին։

Նստած ենք իրար կողք։

-Աստված օգնական, Սրբազան Հայր։

-Աստված պահապան…

-Ինչպե՞ս եք, առողջությունը ինչպե՞ս է։

-Փառք տիրոջը…

Մի փոքր լռությունից հետո Սրբազանը թեքվում է դեպի ինձ եւ հարցնում՝ չե՞ս նեղացել (նկատի ունի հարցազրույցը)։

-Ձեր կարծիքն է Սրբազան, համաձա՞յն եմ՝ իհարկե, ոչ։ Դա առիթ է, որ տեսնեմ ձեզ եւ ձեր որպիսությունը չհարցնեմ՝ իհարկե, ոչ։

Զրույցն ավարտվեց, համերգն էլ, բաժանվեցինք հարգանքով։

Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։

Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։

«Թագավորը մեր՜կ է»,-համարձակվել էի ասել ես։

Վստահ եմ՝ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի…

Ու որպես վերջաբան՝

«Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։

Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,

վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,

դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ 5:6-9»

Նախորդ գրառումը

Տավուշում ապրիլի 8-10-ը կատարվելու է ականների պայթեցում. ՊՆ

Հաջորդ գրառումը

Պահանջում ենք ԼՂ հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Պահանջում ենք ԼՂ հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ

Լրահոս

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում

11/07/2026

«Հետքը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել...

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական