Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Ոստիկանապետություն է ստեղծվում

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Նկատե՞լ եք, որքա՜ն են շատացել ոստիկանական մեքենաները, շատացել են նաեւ իրենք՝ ոստիկանները: Հատկապես գիշերը, երբ ավելի հստակ ու ճնշիչ են դառնում նրանց մեքենաների կարմիր-կապույտ ազդանշան-լույսերը: Գրեթե բոլոր փողոցների բերան կանգնած են նրանք, մինչ մայրուղիների վրա միանգամից ոստիկանական մի քանի մեքենա սուրում են ներքեւից վերեւ ու վերեւից ներքեւ: Ի՞նչ են անում, ո՞ւր են գնում, ո՞ւմ են հսկում, ինչո՞ւ են հսկում: Հսկո՞ւմ են, թե՞ վախեցենում:

Երեւի պետական անհպելի գաղտնիք է. գոնե ինձ չհաջողվեց պարզել, թե մեր ազգային, հարազատ ոստիկանության ծառայողական մեքենաների թիվը քանի՞սն է, չհաշված այն մյուսներինը, որոնք քաղաքացիական «հանդերձանքով» են եւ աննկատելի: Վերջին 3 տարիներին քանի՞ հատով է ավելացել դրանց թիվը: Վառելիք, պահեստամասեր, նվազագույն աշխատավարձը 5-6 անգամ գերազանցող վարձատրություն, իսկ սպայակազմին՝ պարգեւավճարներ նաեւ: Պետբյուջեի ո՞ր տոկոսով եւ որքանո՞վ են հայթայթվում այդ հսկայական գումարները, այն էլ մեր քյասիբ երկրում, որը բավարար փող չունի գիտությունը զարգացնելու, մշակույթը ծաղկեցնելու, կրթությունը արդիականացնելու, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը կարգի բերելու, հաշմանդամ զինվորներին կարգին բուժելու, զոհված տղաների ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու, պատերազմի հետեւանքով բռնագաղթի ենթարկվածներին պատսպարելու, կերակրելու, աշխատատեղեր ստեղծելու:

Իրոք, ի՞նչպես է հայթայթվում ենթադրաբար տրիլիոնների հասնող այդ գումարը, ինչո՞ւ է մսխվում՝ աննպատակ, հումպետս:

Ու կարծես գտնվեց վերեւի հարցադրումների պատասխանը. ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվող ու մեր՝ տասնյակ հազարավորներիս գրպանից վճարվող տուգանքները, որոնք հասնում են աստղաբաշխական թվերի, քիչ-քիչ մուծվող, շատ-շատ կուտակվող եւ է՛լ ավելի շատ մսխվող:

Վերջին մեկ ամսում երեք անգամ տուգանվեցի, երկուսը՝ ավտոմեքենան սխալ տեղ կայանելու,- ճիշտ քարշակի նշանի տակ, Բուզանդի փողոցի ձախ մայթին,- իսկ երրորդը՝ ծառի ճյուղերի արանքից թարթող կանաչ խաչը լուսացույցի հետ շփոթելով ժամանակից շուտ տեղից շարժվելու պատճառով:

Բնականաբար, ինչպես ասում են՝ անհապաղ ստացա համապատասխան ծանուցագիրը, որի վերջին՝ «Որոշեցի» ենթավերնագրի տակ արձանագրված էր՝ 5000 դրամ, իսկ որոշողը՝ Սարգսյան ազգանունով մեկը (արդեն մեր ոստիկանների մեծ մասը Սարգսյան է), որը շա՜տ հոգատար հիշեցնում էր, որ իր որոշումը կարող եմ բողոքարկել: Անշուշտ կարեւորություն չտվեցի նրա հուշարարությանը եւ սուսիկ-փուսիկ վճարեցի տուգանքները: Երեքից երկուսի դեպքում ե՛ս էի մեղավորը, իսկ երրորդի համար՝ «օրենքով» ոչ ոք: Միաժամանակ 1,5 տոկոսով կորցրեցի վարորդական հեղինակությունս: Միակ սփոփանքս այդ պահին մնաց այն, որ պետական մեր բյուջեն ենք լցնում: Բայց միայն այդ պահին: Իսկ հետո, ինչպես ասում են ամերիկացիները, առաջ եկավ երկրորդ միտքը (second thought). բյուջե ենք լցնո՞ւմ, որ ի՞նչ անեն: Ճանապարհնե՞րն են բարեկարգում, հատկապես խաչմերուկներում լուսավորությո՞ւնն են ուժեղացնում, գծանշումնե՞րն են ժամանակին կատարում, բազմահարկ կամ ստորերկրյա վճարովի կայանատեղինե՞ր են կառուցում, հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ հյուրանոցներն անգամ չունեն կայանատեղի: Թե՞…

Վերեւում ասվեց արդեն. տուգանքները, որոնք շահումով խաղերից հետո պետբյուջեն լցնող կարեւորագույն մուտքերն են ապահովում, գնում են ուռճացված քանակությամբ ոստիկանություն պահելու սին նպատակին: Իսկապես անիմաստ մսխում՝ հատկապես եթե նկատի ունենանք երկրում տարվետարի հանցագործությունների եւ օրինազանցումների թվի կրկնապատկումը, ըստ պաշտոնական տվյալների: Մսխում՝ այն ոստիկանության վրա, որը չի կարողանում նույնիսկ մի «կարգին» ձերբակալում կատարել, եթե 1-ի դեմ 5 հարաբերությամբ, բառի իսկական առումով, չհարձակվի օրինազանց կամ անմեղ մարդկանց վրա, դեռ չխոսելով ձեռնաշղթա անցկացնելու բա՜րդ գործողության մասին, որը իրականացվում է միայն տվյալ անձին ասֆալտին փռելով, մի քանի հոգով վրան նստելով, ոստքերն ու ձեռքերը անշարժացնելով: Բա ո՞ւր մնացին ոստիկանական մարզումները, պրոֆեսիոնալիզմը: Ա՛յ թե որտե՛ղ պետք էր գումար ծախսվեր:

Իշխանությանը թվում է, որ միայն մարդաշատ ու մեքենաշատ ոստիկանական ուժերով է կարելի ավտանգություն, ի՛ր անվտանգությունը ապահովել: Այլապես՝ գործող վարչապետը այդպիսի հրճվանքով վերջերս չէր հայտարարի, թե ուսուցիչները մեծ քանակությամբ եւ հաճույքով են լքում իրենց ասպարեզը եւ որպես պարեկ ընդգրկվում ոստիկանության մեջ: (նրանց աշխատավարձերի միջեւ տարբերությունը հասնում է 200 հազար դրամի, անշուշտ հօգուտ նախկին ուսուցիչների): Դա ողբերգություն է մեր երկրի ու ժողովրդի համար, մեր պետության ապագայի համար:

Մեր աչքի առաջ ստեղծվում է ոստիկանապետություն: Աշխարհում ոչ մի երկիր ու ոչ մի իշխանություն չի շահել դրանից: Ընդհակառակն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Եվրոպական խորհրդարանն ընդունեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրույթը

Հաջորդ գրառումը

Առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մյուս փոխմարզպետ Կարո Ավանեսյանը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մյուս փոխմարզպետ Կարո Ավանեսյանը. «Հրապարակ»

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական