Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանության գործում ցեղասպանվո՞ղն է մեղավոր…

Հակոբ Ավետիքյան
31/01/2025
- 31 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Մինչեւ վերջերս ինձ թվացել է, որ գրող, քաղաքական ու պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի հայտնի պատգամը՝ «Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդա հային նախատինք», գերզգայուն բանաստեղծի ալեկոծ հոգու պոռթկում է պարզապես, առանց հասցեականության: Ո՞ւմ մտքով կանցներ, որ գալու է մի օր, երբ ողջ աշխարհը նախատինք է կարդալու մեզ՝ հայերիս, այդքան չարիքը մոռանալու, ավելին՝ կասկածի տակ դնելու, փաստորեն ուրանալու, ժխտելու համար: Մանավանդ՝ երբ ուրացողը ոչ թե շարքային ոմն քաղաքացի է, այլ՝ պետական պաշտոնյա, թեկուզ անարժանաբար վարչապետի տիտղոս կրող անձ:
Ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում, ուր գնացել էր դավոսյան աննպատակ ուղեւորությունից հետո, շվեյցարահայ անհատների հետ հանդիպման ընթացքում (մանրամասնությունները՝ կից հարցազրույցում) եւ ի՞նչ էր ասել Երեւան վերադարձին՝ Պետրոս Ղազարյանի հետ հեռուստազրույցի ընթացքում: Նա ասել է, ոչ բառացի, որ դեռեւս պետք է հասկանալ, պետք է ստուգել, թե 1915-ին այդ ի՞նչ է պատահել, ի՞նչպես է պատահել եւ ինչո՞ւ է պատահել:

Այ համբակ, այդ նո՞ր ես հասկանալու, թե ի՞նչպես, ինչո՞ւ եւ ո՞վ է կազմկաերպել Հայոց ցեղասպանությունը 1915-ից առաջ, ընթացքում ու հետո, մինչեւ քո իշխանության տարիները, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Արեւելյան Հայաստանում թե Արցախում, ու դեռ ինչե՜ր կարող են պատահել հետագայում՝ եթե շարունակես կառչած մնալ քո պաշտելի աթոռից:
Նկատի ունենալով Ն. Փաշինյանի գրագիտության շա՜տ բարձր մակարդակը, դժվար է պատկերացնել, որ նա երբեւիցե ծանոթացել է Ռաֆայել Լեմկինի օրինագծին, որը 1948-ին հիմք է դարձել Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիային: Դժվար է պատկերացնել, որ նա ծանոթացել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, ռուսերեն, անշուշտ նաեւ հայերեն եւ այլ լեզուներով հրապարակված գիտական ու վկայաբանական՝ ամբողջ մի գրադարան լցնող հրատարակություններին, միջազգային մամուլի եւ լրատվական գործակալությունների ամենօրյա հաղորդագրություններին: Ծանոթացե՞լ է դեռեւս սուլթանական Թուրքիայի զինվորական բարձրագույն ատյանի կողմից տարբեր նահանգներում կայացած դատավարություններում հայերի կոտորածները, բռնի տեղահանությունն ու ունեզրկումը կազմակերպողների՝ շուրջ 80 հոգու դատապարտման նյութերին: Եթե ծանոթացած լիներ, ապա պիտի չհամարձակվեր ասել ու գրել. «Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս, որպես ցեղասպանության մեխանիզմի կրողներ», որն արդեն ո՛չ թե ուրացում, այլ՝ լուրջ մեղադրանք է ուղղված հայությանը, ենթակա՝ միջազգային դատարաններում գործ հարուցելու հայ ժողովրդի ու Հայկական պետության դեմ, համահունչ՝ Էրդողանի «հայկական հրոսակախմբերի» մասին ամեն ապրիլի 24-ին կրկնվող վայրահաչություններին, համազոր՝ նույնինքն Փաշինյանի կողմից հանձնված Արցախի վերաբերյալ Ալիեւի ցափռտուքներին եւ նյութական հատուցման պահանջներին: Խե՜ղճ թուրքեր, խե՜ղճ ազերիներ, հակառակ ձեր արդարամիտ, հանդուրժող քաղաքականությանը, «ցեղասպանության մեխանիզմ կրող» սա հայերը ամեն բան արել են, որպեսզի դուք ստիպված լինեք կոտորել եւ բռնագաղթի ենթարկել նրանց, այն հայերին, որոնք Հայաստանում թե Կիլիկիայում կամ այլուր, զոռով ուզում էին ցեղասպանվել…

Առավել վտանգավորն այն է, որ Փաշինյանը մենակ չէ հակահայկական ու հակամարդկայնական իր չարախոսության մեջ: Նա հետեւորդներ ունի թե՛ իր կուսակցության, թե՛ իր կառավարության եւ թե՛ խորհրդարանի ներսում: Նկատի ունեմ Ցեղասպանության զոհերի ցուցակները պահանջող (վաղը կարող է նաեւ DNT-ները պահանջել) Անդրանիկ Քոչարյանին, Ալեն Սիմոնյանին ու մյուսներին: Այսինքն՝ ամբողջ մի իշխանության, որից պետք է շուտափույթ ազատվել, քանի դեռ լրիվ չեն կործանել Հայաստանը:

Այլապես, ինչպես Ա. Ահարոնյանն է անիծել, ողջ աշխարհը, առաջին հերթին՝ Ցեղասպանությունը ճանաչած պետություններն ու մասնագիտական կառույցները նախատինք են թափելու մեր գլխին: Թափում են արդեն

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Ո՞վ պետք է թույլ չտա վնասել հանրային իմունիտետը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳՆ

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական