Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետություն եւ Եկեղեցի. թեժացող լարվածություն

ԱԶԳ
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայաստանում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այն, ինչ առաջին հայացքից կարող է ընկալվել որպես իշխանության եւ եկեղեցական վերնախավի միջեւ իշխանական պայքար, իրականում վեր է հանում հիմնարար հարցեր ի՞նչ դեր պետք է ունենա Եկեղեցին ժողովրդավարական կարգում, որտե՞ղ են ավարտվում պետության օրինական շահերը եւ որտե՞ղ է սկսվում հոգեւոր ինքնուրույնությունը, եւ ինչպե՞ս պետք է Եկեղեցին վերաբերվի իր սեփական պատմությանը, գիտակցելով իր իշխանությունը, ազդեցությունը եւ պատասխանատվությունը, բայց նաեւ դրանց սահմանները:

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություններից մեկը չէ: Այն դարեր շարունակ կամրջել է պետականության բացակայության ժամանակները, պահպանել լեզուն, գրերը, հիշողությունն ու հավատը եւ հալածանքների ու ցեղասպանության պայմաններում ժողովրդին տվել է մի տարածք, որտեղ նրա արժանապատվությունն ու ինքնությունը անուն ունեին: Այս պատմական փորձառությունն այսօր էլ ձեւավորում է շատ հայերի ինքնագիտակցությունը, թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում «Հայ» ասելիս հաճախ ակամայից նկատի է առնվում նաեւ Հայոց Եկեղեցին: Այդ պատճառով էլ Եկեղեցու հանդեպ  պետական ամեն մի միջամտություն Հայաստանում ընկալվում է ոչ միայն որպես իրավական, այլ նաեւ որպես գոյաբանական հարց: Միաժամանակ, այս ամենը Եկեղեցուն չի ազատում ժողովրդավարական ներկայի մեջ իր տեղն ու դերը վերաիմաստավորելու պարտականությունից:

Մի կողմից մտահոգիչ է, երբ պետությունը սկսում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, անձնակազմային հարցերին, օրինակ՝ եպիսկոպոսների պաշտոնազրկմանը կամ վերանշանակմանը: Պետք է հասկանալ, որ եկեղեցական պաշտոնները քաղաքական վարչական դիրքեր չեն, այլ հոգեւոր կոչման արտահայտություն, կարգավորվող եկեղեցական կանոնական իրավունքի միջոցով: Երբ աշխարհիկ դատարաններն ու ուժային կառույցները փաստացի որոշում են եկեղեցական ճակատագրեր, վտանգվում է ոչ միայն կրոնական ազատությունը, այլեւ իրավական պետության հիմքը, խախտվում է երկրի սահմանադրությունը:

Մարդու իրավունքների տեսանկյունից խնդիրը առավել է սրվում այնտեղ, որտեղ հոգեւորականները ենթարկվում են ձերբակալությունների, ճնշումների կամ քրեական մեղադրանքների, որոնք քաղաքական գործիքավորման տպավորություն են թողնում: Դատական համակարգը, որը եկեղեցական հակամարտություններում արագորեն որոշումներ է կայացնում իշխանությանը մոտ կանգնած կողմերի օգտին, իսկ քննադատական ձայները ենթարկվում են հետապնդման կամ վարկաբեկման, վնասում է սեփական հեղինակությանը: Այն այլեւս չի ընկալվում որպես անկախ իշխանություն, այլ իշխող քաղաքական ուժի շահերի ներկայացուցիչ: Նման իրավիճակում վտանգվում է ոչ միայն կրոնական ազատությունը, այլեւ ամբողջ իրավական պետության ճարտարապետությունը:

Մյուս կողմից այս ամենը չի չեղարկում մեդալի մյուս կողմը: Եկեղեցին, որը պատմականորեն այնքան սերտորեն կապված է ազգային ինքնության, քաղաքական անցյալի եւ հասարակական կառուցվածքի հետ, որքան հայկական Եկեղեցին, ներկայացնել որպես քաղաքականությունից լիովին հեռու կառույց: Պատմության ընթացքում այն եղել է ազդեցիկ դերակատար: Հետեւաբար «քաղաքական չեզոքության» պնդումը հաճախ ավելի շատ իդեալ է, քան իրականություն: Եթե Եկեղեցին ցանկանում է խոսել մարգարեական իր առաքելությամբ, որպես Աստծո ձայն, ժողովրդի խիղճ, ապա նա պետք է պատրաստ լինի նաեւ քննադատություններ լսելուն, ապահովելով թափանցիկություն եւ ազնվորեն անդրադառնալով ներքին առկա խնդիրներին, որոնք միշտ էլ եղել են, կան ու կլինեն:

Հայաստանը այսօր կանգնած է ընտրության առաջ: Պետական միջամտությունը չի կարող արդարացվել «բարեփոխումների» անվան տակ, իսկ հոգեւոր հեղինակությունը չի կարող օգտագործվել ընդդիմությունը լռեցնելու համար: Այո՛, եկեղեցին, լինելով կենդանի մարմին, միշտ էլ ունեցել է, ունի եւ կունենա բարեփոխումների կարիք, եւ այո՛, քաղաքացիական հասարակության պարտականությունն է քննադատաբար հետեւել նաեւ եկեղեցական իշխանության կառույցներին: Սակայն ո՛չ, դա չի արդարացնում պետության կողմից Եկեղեցու «կարգապահական» վերահսկումը դատական համակարգի, ոստիկանության կամ քաղաքական արշավների միջոցով: Նույնքան անթույլատրելի է նաեւ հոգեւոր հեղինակության վրա հղում անելով՝ ներքին յուրաքանչյուր քննադատություն ներկայացնել որպես «արտաքին հարձակում»: Երկու մոտեցումներն էլ վտանգավոր են եւ տանում են դեպի խոր ճգնաժամ:

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե Եկեղեցուն մարգինալացնող աշխարհիկացում, որը այն կվերածի լուսանցքային մի կառույցի, եւ ոչ էլ հանրային վերահսկողությունից խուսափող Եկեղեցի: Անհրաժեշտ է հասուն գործընկերություն, որտեղ պետությունը պաշտպանում է Եկեղեցու ազատությունները, իսկ Եկեղեցին այդ ազատությունն օգտագործում է ոչ թե հոգեւոր վերնախավի շահերը առաջնային դարձնելու, այլ Ավետարանին եւ մարդու արժանապատվությանը, ճշմարտությանը եւ հասարակական հաշտեցմանը ծառայելու համար՝ հեռու մնալով կուսակցական պայքարներից:

Քրիստոնեական հավատքի համաձայն, վերջին խոսքը չի պատկանում ո՛չ պետությանը, ո՛չ էլ Եկեղեցուն՝ որպես ինստիտուցիոնալ կառույցի, այլ միայն Աստծուն: Եվ հենց այս գիտակցությունն է, որ պետք է չափ ու սահման դնի երկուսի իշխանությանը: Այս լարվածության մեջ է որոշվելու, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է լինել մի երկիր, որտեղ Եկեղեցին կարող է ազատորեն շնչել եւ իր առաքելությունն իրականացնել է ի փառս Աստծո, ի բարօրություն Մարդու եւ ի պատիվ Հայրենիքի, իսկ պետությունը՝ ամուր կանգնած օրենքի եւ ժողովրդավարության հիմքերի վրա, ազատ մնալ ամեն ինչից վախենալու եւ ամեն ինչ վերահսկելու մոլուցքից եւ չխախտել ժողովրդավարության հիմնարար սկզբունքները:

Տիրատուր քհն. Սարդարյան

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի համայնքի հոգեւոր հովիվ

Նախորդ գրառումը

«Սպանիա»-ի ոդիսականը

Հաջորդ գրառումը

Թրամփն իրո՞ք ճնշում էր գործադրել Բաքվի եւ Երեւանի վրա

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Թրամփն իրո՞ք ճնշում էր գործադրել Բաքվի եւ Երեւանի վրա

Լրահոս

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական