Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմությունը քմահաճ չէ: Խորասուզվելով հակամարտության պատմական պատճառների մեջ

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի թղթակցուհի Մուրիել Միրաք-Վայսբախը, որի Գերմանիայից ուղարկված հոդվածները հաճախ են տպագրվել նաեւ «Ազգ»ի էջերում, այս անգամ տեղեկացնում է, որ շաբաթներ առաջ մորմոքիչ արտահայտությունների ու քաղաքական վիճարկումների ներքո արցախահայերի բռնի տեղահանման տարելիցի նշումը զուգադիպել է պատմական զարգացումների արմատական պատճառները բացահայտող մի նոր, լուրջ ուսումնասիրության լույս ընծայման հետ: Գերմանիայում եւ Նորվեգիայում միաժամանակ հրատարակվել  «Das geopolitische Schicksal Armeniens: Vergangenheit und Gegenwart» (Հայերի աշխարհաքաղաքական ճակատագիրը: Անցյալն ու ներկան) վերնագրով հատորը, որ արդյունք է նորվեգացի աշխարհագրագետ եւ ազգագրագետ Վինֆրեդ Դալմանի եւ գերմանացի սոցիոլոգ, ցեղասպանագետ եւ մարդու իրավունքների անխոնջ պաշտպան Թեսսա Հոֆմանի համագործակցության:

Գրքի առաջաբանում հեղինակները նշել են, որ հակամարտության առաջացման, զարգացման եւ կարգավորման հարցերում, ինչպես քաղաքական վերլուծաբանների, այնպես էլ զանգվածային լրատվության մոտեցումները անաչառ չեն եղել, եւ իրենք փորձել են անկողմնակալ այլընտրանքային դիրքորոշում ցուցաբերել:

Չնայած 2022-ի օգոստոսից սկսած հեղինակավոր մի քանի ինստիտուցիոնալ մարմիններ եւ բարձրաստիճան անհատներ, ինչպիսիք են Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան եւ Միջազգային քրեական դատարանի նախկին առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, հստակ ձեւակերպել են Ադրբեջանի ագրեսիայի եւ արցախահայության բռնի տեղահանման ցեղասպանական բնույթը, ահազանգը, դժբախտաբար, արեւտմյան մամուլում չափազանց թույլ արձագանքի է արժանացել: Պատճառը, հավանաբար, այն է եղել, որ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի պայմաններում Հայաստանը հայտնվել է այսպես կոչված «կոնֆլիկտի սխալ կողմում», քանի որ սերտորեն կապված է եղել Ռուսաստանի հետ:

Այս հանգամանքն էլ հենց դարձել է գրքի ստեղծման հիմնական նպատակը` խորանալ խնդրի արմատների, աշխարհաքաղաքական զարգացումների մեջ, սկսած 11-րդ դարում թյուրքականն ցեղերի կողմից Կովկասի նվաճումից, այնուհետեւ Հայաստանի` իրարահաջորդ օտար կայսրությունների լուծի ներքո գտնվելուց, որոշ ժամանակ որպես անկախ թագավորություն հառնելուց եւ վերջում դարձյալ հայտնվելուց օտար, այս անգամ` օսմանյան եւ իրանական տիրապետության ներքո: Մանրամասն ուսումնասիրվել է նաեւ Ռուսաստանի վերաբերմունքը, հատկապես 1828-ից 1914 ընկած ժամանակաշրջանը, համաշխարհային Առաջին պատերազմի տարիները եւ իհարկե Հայոց ցեղասպանությունը:

«Խորհրդային ժամանակներում եւս Հայաստանի մտավորականությունը ենթարկվել է «էթնիկ զտումների» 1936-39 թվականներին: Այս տեսանկյունից հետխորհրդային Արդբեջանի իշխանությունների կատարածը, թուրք «եղբայրական» ժողովրդի անմիջական օժանդակությամբ, «բնիկ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանական արարք» պետք է որակել, ինչը հայտնի է նաեւ «պանթյուրքիզմ» տերմինով:

Պատմական էքսկուրսը վավերագրական փաստերով ներկայացնելուց բացի հեղինակները աչքաթող չեն արել նաեւ այսպես կոչված «fake news»-ի (կեղծ լուրերի) եւ պատմությունը նենգափոխելու «նուրբ մեխանիզմների» բնագավառները: Այստեղ նրանք մեղավոր են ճանաչում ինչպես բռնատիրական ռեժիմներին` իրենց կատարած լրատվական «քողարկումների» համար, այնպես էլ ժողովրդավարական երկրներին` իրենց «հավասարության» կամ «երկու կողմին էլ պաշտպանելու» անհեթեթ քարոզների համար: Դրանով նրանք ոճիրը իրականացնողներին եւ զոհին «միեւնույն արշինով են չափում»: Այս սխալ մոտեցումը ագրեսորի «հացին յուղ է քսում», ինչը «մեքենայություն» եւ աշխարհաքաղաքական նպատակներով հետապնդված «երկակի ստանդարտներ» կարելի է որակել:

Նման «երկակի ստանդարտներ» գերակշռում են, հեղինակների համոզմամբ, ինչպես Եվրոմիության վարած պատժամիջոցների եւ, միաժամանակ, Ադրբեջանի գազից չհրաժարվելու գործողության, այնպես էլ միջազգային իրավունքի սահմանած «ինքնորոշում» բառի մեկնաբանման մեջ: Այստեղ օրինականացվում է Ստալինի քմահաճ կարգադրությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մինչ Կոսովոյին ինքնորոշման իրավունք տրվում է, իսկ Ղարաբաղին` ոչ:

450 էջանոց ծանրակշիռ հատորը, որը նաեւ հարուստ է քարտեզներով, պատմական անհերքելի նյութ է պարունակում Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հեղինակները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայումս ընթացող խաղաղության բանակցություններից նորանոր դրական արդյունքներ են ակնկալում:

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Աջեմօղլուն «տնտեսագետների տնտեսագետը»

Հաջորդ գրառումը

Մեկ Լիլիթ եւ քառասուն Եվա. պլաստիկ վիրաբույժ-նկարիչ Շակարտի երրորդ անհատական ցուցահանդեսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մեկ Լիլիթ եւ քառասուն Եվա. պլաստիկ վիրաբույժ-նկարիչ Շակարտի երրորդ անհատական ցուցահանդեսը

Լրահոս

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական