Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվեցին դեռևս 2018 թվականին. Վազգեն Մանուկյան

17/11/2020
- Վերլուծություն

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվեցին դեռևս 2018 թվականին, երբ դրսի ուժերը օտար երկրների ծառայությունների ներկայացուցիչների միջոցով, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի որոշակի հատկություններ, գայթակղելով մեր ժողովրդին պարզունակ բանաձևով, թե «դուք վատ եք ապրում, քանի որ իշխանությունները ձեզ թալանում են, իսկ մենք կվերցնենք թալանածը և կբաժանենք ձեզ», զավթեցին Հայաստանը: Փաստորեն, արտաքին ուժերն առանց պատերազմ հայտարարելու Հայաստանի դեմ, առանց արյուն թափելու նվաճեցին մեր երկիրն ու տարան այն ուղղությամբ, որի հետևանքները մենք այսօր «ճաշակում ենք»:

Այժմ արտաքին ուժերը մեր պետության կառավարումից հեշտությամբ չեն հրաժարվի, քանի որ իրենց ծրագրերը վերջնականապես չեն իրագործվել և հատկապես, որ Ռուսաստանի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում էապես մեծացել են:Այդ ուժերի կողմից կարող է որոշում ընդունվել զոհաբերելու Նիկոլի Փաշինյանին և մեկ ուրիշի միջոցով շարունակելու պահպանել իրենց վերահսկողությունը մեր երկրում:

Հայաստանը դարձել է անպաշտպան երկիր: Ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել, և մենք ենթարկվենք ագրեսիայի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Բայց ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի՝ տեսականորեն մենք ունենք 5 տարի ժամանակ ոտքի կանգնելու և հզորանալու համար (ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը 5 տարի է):

Իսկ այժմ շտապ պետք է կարողանանք մեր օգտին փոխել հայտարարության իրականացման գործընթացը:Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով: Դա կարևորագույն խնդիր է նաև բոլոր ազգային քաղաքական ուժերի համար՝ նորից չտրվելու ամբոխային կարծիքներին, որոնք վարպետորեն ձևավորում են մեր երկիրը զավթած դրսի թշնամական ուժերը:

Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն, որը կհամախմբի ժողովրդին, կվերականգնի հարաբերությունները մեր բնական դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ և ունակ կլինի լուծելու մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները:

17.11.2020 թ.

Նախորդ գրառումը

Ալիև. Խոսք լինել չի կարող Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին

Հաջորդ գրառումը

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վերանայման փորձեր չլինեն․ Լավրով

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վերանայման փորձեր չլինեն․ Լավրով

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական