Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

Անահիտ Հովսեփյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Աքսել Ֆիշերին՝ մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկում

Երեկ առավոտյան Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը Ադրբեջանից կաշառք ստացած՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում պաշտոնական Բաքվի հրահանգները կատարող, քրիստոնյա- դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աքսել Է. Ֆիշերին դատապարտեց մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկման: Ֆիշերը, որ մինչեւ վերջ պնդում էր, թե «իր ձայնը չի վաճառել», մեղավոր ճանաչվեց, կաշառակերության փաստը ապացուցված համարեց դատարանը: ՔԴՄ նախկին պատգամավորն ավելի քան 30,000 եվրո տուգանք պետք է վճարի նաեւ: Դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը, որպես ԵԽԽՎ անդամ, գումար է ստացել Ադրբեջանից՝ երկրի դրական վարկը պահպանելու համար: Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի երեկ հրապարակած վճռի համաձայն, Ֆիշերին տրված 20,000 եվրո կաշառքը կբռնագրավվի: Բացի այդ, նա պետք է 12,000 եվրո վճարի զոհերի աջակցության բարեգործական հիմնադրամին, (մեղադրող կողմը 80 հազար էր պահանջել) եւ երկու տարի ժամկետով արգելվում է պետական որեւէ պաշտոն զբաղեցնել, ինչպես նաեւ ընտրվել, որեւէ խորհրդարանում պատգամավոր լինել: (Մեղադրող կողմը պահանջել էր երեք տարվա արգելք):

Դատարանը հետեւել է մեղադրող կողմի փաստարկներին: Մյունխենի դատախազության հետաքննության համաձայն՝ Ֆիշերը տարիների ընթացքում տասնյակ հազարավոր եվրո է ստացել: Դրա դիմաց դրական ելույթներ է ունեցել Ադրբեջանի մասին, գաղտնի փաստաթղթեր է տրամադրել այդ երկրին: Մեղադրող կողմը պահանջել էր մեկ տարի ութ ամիս պայմանական ազատազրկում: Դատախազությունը նաեւ պահանջել էր 100,000 եվրոն գերազանցող դրամական վճարումներ: Ֆիշերի պաշտպանները ցանկանում էին դատավարությունը ձգձգել՝ սպասում էին վաղեմության ժամկետը լրանալուն: Դատավճռի պատճառաբանության մեջ նախագահող դատավոր Յոխեն Բյոզլը նշել է, որ Ֆիշերն առնվազն 2011 թվականի սկզբից ստացել է ընդհանուր առմամբ 79,000 եվրո կանխիկ վճարում: Սակայն, Ադրբեջանից Ֆիշերին փոխանցված այս վճարումները քրեական հանցագործություն են համարվել միայն 2014 թվականի սեպտեմբերից՝ ԳԴՀ նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո: Դրանք հիմք են հանդիսացել կայացված դատավճռի համար: Ֆիշերը կալանքի տակ էր դեկտեմբերի 22-ից ի վեր, քանի որ բազմիցս չէր ներկայացել դատական նիստերին: Նախագահող դատավորը հայտարարել է, որ մեղադրյալին դատավարության ընթացքում կալանքի տակ պահելը խիստ արտասովոր է, սակայն այլ ելք չի եղել: Դատարանը շեշտել է, որ վաղեմության ժամկետը լրանալու էր մարտ ամսին:

Պաշտպանական կողմը եզրափակիչ ելույթներում սուտ եւ անհիմն է որակել մեղադրանքը, շեշտել, որ հետաքննությունը կողմնակալ է եղել, պահանջել է արդարացում: Ակսել Է. Ֆիշերը Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանում արտասանած եզրափակիչ խոսքում հաստատել է, որ ինքը «կաշառակեր չի եղել եւ Ադրբեջանի շահերին ի նպաստ չի գործել»: Մեղադրյալը շեշտել է, որ ինքը «20,000 եվրո կամ նման բան չի ստացել», «զրպարտել են»: Ֆիշերը վերջին չորս շաբաթներն անցկացրել է Մյունխեն-Շտադելհայմ բանտում՝ նախնական կալանքի տակ, քանի որ  բազմիցս առանց պատճառաբանության չէր ներկայացել դատական նիստերին: «Transparency International Germany» հակակոռուպցիոն կազմակերպությունը նրան մեղադրել էր դատավարությունը միտումնավոր հետաձգելու համար, որով ակնկալում էր վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ խուսափել պատժից: «Ազգի» 2025-ի համարներում պարբերաբար անդրադարձել ենք մեկ տարի առաջ հունվարին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանում Ադրբեջանից կաշառառության գործով 4 անձանց դատավարությանը: Հիվանդության պատճառով Ֆիշերի գործն առանձնացվեց  մյուսներից, քանի որ այդ պատճառաբանությամբ բացակայում էր նիստերից: Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնեա-սոցիալական կուսակցության անդամ Էդուարդ Լինթներն 2025-ի ամռանը դատապարտվեց ինն ամսվա պայմանական ազատազրկման: Լինթները վճիռը բողոքարկել է՝ դիմելով Կարլսռուեի դաշնային դատարան:

Մեր կարծիքով, մեղմ պատժի արժանացան Ադրբեջանից կաշառառու գերմանացի քաղաքական գործիչները, այդուհանդերձ մեկ տարի շարունակ Մյունխենի դատարանում դատապարտվում էր Ադրբեջանը, նրա քաղաքական համակարգը, ներկա ղեկավարությունը: Գերմանիայի դատախազությունը հատորներով փաստ է կուտակել, ո՞վ գիտե՝ հարմար պահի միգուցե այլ հանցագործներ, ոճրագործներ էլ կանգնեն դատարանի առաջ: Իսկ ադրբեջանական աղբյուրները դատավարության մասին լռում են, նրանց գերմաներեն լրահոսը հունվարի 16-ից ի վեր ողողված է «Սոքարից» ԳԴՀ եւ Ավստրիա հասնող գազի առաքման փաստով: Գազն ու նավթը մի օր կվերջանա, կամ՝ կխլեն… Ադրբեջանի հերթը դեռ չի եկել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը` dpa-ի

Նախորդ գրառումը

Տեղեկություններ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում պատճառված վնասների մասին

Հաջորդ գրառումը

Գնացքի հետեւից

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գնացքի հետեւից

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական