Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՊ-ին բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն

20/03/2021
- Վերլուծություն

Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ  հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։

1.  Նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել երեկվանից՝ 2021թ. մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։

Ընդ որում, Պաշտպանի երեկվա հայտարարությամբ ոչ թե նշվել են հնարովի, այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված ու տարիների միջազգային պրակտիկայով արմատավորված կանոններ, որոնք երաշխավորելու պարտավորություն ստանձնել է նաև Հայաստանի Հանրապետությունը:

2. Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների  նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով:

Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ գրեթե դրանք բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ։

3. Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Պաշտպանին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող, ցինիզմով արված հրապարակումներ, որոնք կատարել են  հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք: Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն ֆոնին, որ պաշտոնյաների կողմից նշված բնույթի գրառումներ արձանագրվել են նաև նախորդ մի քանի ամիսներին (օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական  մարմնի պաշտոնատար անձ), և խնիրը ստանում է տևական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ:

4. Ուսումնասիրությունը վեր է հանել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ուղղված վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

5.  Նշված անձինք պետք է բարձր պարտավորվածություն զգան սեփական վարքագծի նկատմամբ, ցուցաբերեն զսպվածություն և սեփական օրինակով նպաստեն համերաշխությանը ու ցույց տան բարձր հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:

6. Նրանց այդ գրառումներն ու հավանումները խորքային սխալ քարոզով արդարացնում են հասարակությունում պաշտոնյայի, այն էլ հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բռնության գործադրումը քաղաքացու նկատմամբ, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները և պաշտոնյայի հանրային պատասխանատվության սահմանները:

Հատկապես մտահոգիչ է, երբ բռնություն խրախուսող գրառմանը հրապարակային հավանումով աջակցում է բարձրաստիճան պաշտոնատար անձ:

 Ուստի, այդ անձանց նման արարքները բացարձակ դատապարտելի, իրենց կարգավիճակը խախտող երևույթներ են:

7. Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին:

Դա մեծապես նպաստել է Պաշտպանի հաստատության գործառույթների վերաբերյալ սխալ պատկերացումներ տարածելուն:

8. Ցավոք, նշված բոլոր գրառումները վկայում են նաև այն մասին, որ դրանց հեղինակների մոտ առկա է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական  գործառույթների տարրական չիմացություն:

Ուստի, առաջիկայում կիրակացվի թիրախային իրազեկման արշավ Պաշտպանի սահմանադրական գործառույթների վերաբերյալ:

9. Հատուկ նորից հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պարտականությունն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածում:

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ:

10. Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից պահանջում է գիտակցել իրենց սահմանադրական պարտականությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու և անհեռատես վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ:

11. Եվ վերջում. հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Նախորդ գրառումը

Brexit-ից հետո առաջին անգամ Եվրոհանձնաժողովը դատական ​​գործընթաց է սկսել Մեծ Բրիտանիայի դեմ

Հաջորդ գրառումը

Կենտրոնի թաղապետը մարդիկ է ձևակերպել, որոնք չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստացել. գործը 6-րդ վարչությունում է. Mediaport

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Կենտրոնի թաղապետը մարդիկ է ձևակերպել, որոնք չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ու պարգևավճար են ստացել. գործը 6-րդ վարչությունում է. Mediaport

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական