Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մազից (Թրամփից) կախված

Մարիետա Խաչատրյան
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Աշխարհը սպասում է Թրամփ-Զելենսկի բանակցությունների հերթական ռաունդին` առաջին սկանդալային հանդիպումից հետո, իսկ Հայաստանը` Գյումրիի ընտրություններին: Մերոնք լրիվ կենտրոնացել են Սարիկ-Ռուբեն-Վարդանիկ-Մարտուն-եւ այլք գծի վրա` որպես հայկական քաղաքական քառանկյունու հիմնամասերի հավակնությունների փորձաքննություն, ավել-պակաս կցումները հաշված: Չնայած` Գյումրիի ՏԻՄ ընտրությունները նույնպես մեծ հաշվով աշխարհաքաղաքական սպասումների համատեքստից դուրս չեն ի վերջո` հո փակ կաթսայի մեջ չե՞նք:

Գումրիում է նաեւ ավելի առարկայական արտացոլվում Հայաստանի ընդդիմության երկու առանցքային բեւեռների` Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նոր թափ հավաքած ներքին հակամարտութունը, որն առանց այդ առիթի էլ սրվել էր վերջին շրջանում համացանցում միմանց վրա շաղ տրվող կոմպրոմատների հեղեղով, հրապարակային ելութներով, չնայած ԱԺ վերջին ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ժխտում էր հակամարտության առկայությունը: Բայց երեւի հնարավոր չէ ժխտել անժխտելին:«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն, ինչպես միշտ, օրիգինալ է. «Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է», ասել է նա եւ առաջարկել հիմնական ընդդիմադիր ուժերին (երկրորդ նախագահ- «Հայաստան» դաշինք, Հանրապետական եւ Դաշնակցություն)` փակել թեման, արձանագրել տարանջատումը եւ գործել գլխավոր ուղղությամբ, ամեն մեկն իր պատկերացրած ձեւով:

Նկատենք` ընդդիմության ներքին հակամարտությունն, իրոք, հարմարավետ միջավայր է ստեղծում իշխանութան համար եւ դեռ ստեղծելու է`ընդամենը մեկ տարի հետոյի խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Հայտնի օրինակով պատկերավորենք` սովորաբար երբ որսի համար անզիջում կռվում են երկուսը-երեքը, որսը փախցնում է բոլորովին ուրիշ մեկը: Այս իմաստով միմանց դեմ պաքարող ընդդիմադիր թեւերը, նկատո՞ւմ են դա, թե ոչ, հենց Գյումրիում էլ իշխանության համար հարմարավետ միջավայր են ստեղծում: Եթե, իհարկե, մեծ սցենարն ադպիսին չէ:

Ուրիշ բան, որ ոչ ոք չի փոխել բնության մեջ անվրեպ գործող ռեցեսիայի օրենքը, որն աշխատում է ինչպես տնտեսական գործընթացներում, այնպես էլ քաղաքական: Եթե Գյուրմրիում դա աշխատի, ու մարտի 30-ին «Մեր Սարիկը»,«Մեր Ռուբենը» , «Մեր Մարտունը» եւ այլք պարտվեն Վարդանիկին, ապա հայկական քաղաքական կյանքի ողջ խայտառակությունը, այն է` ընտրողի հիասթափությունը բոլորից, ակնառու կլինի` ռեցեսիան անկասելի դարձնելով:

Սակայն Գյումրիի առաջիկա ՏԻՄ ընտրություններն առաջին հայացքից են միայն առանցքային` հետագա ներհայկական գործընթացների առումով ավելի կարեւոր է արտաքին քաղաքական ֆոնը, որտեղ ամեն ինչ, ի դեմս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց արագացված գործողությունների, փոխվում է լույսի արագությամբ, եւ այն, ինչ երեկ թվում էր առարկայական, այսօր դատարկ օդ է: Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցությունից զրկելը, հետախուզական տվյալների չտրամադրումը, Ռուսաստանին հարմար պայմաններով խաղաղության հարկադրանքը, աշխարհի վերաձեւման թրամփյան նոր պահանջներն առհասարակ, հարցականի տակ են դնում մինչեւ այժմ առկա բոլոր պայմանավորվածությունները: Ինքը` Եվրոպան է ելքեր փնտրում` իքնապաշտպանվելու նոր իրավիճակի տնտեսական ու քաղաքական հարվածներից, եւ չնայած եվրոպական առաջնորդների` տարբեր առիթներով հանդիպումներին ու բարձրաձայնումներին, թե Եվրոպայի ճակատագիրը չի կարող որոշվել Վաշինգտոնում, ակնհայտ է, որ Եվրոպան ինքը չունի շատ հարցերի լուծման բանալին:

Էլ ուր մնաց, որ փոքր պետություններն իրենց բոլոր նախկին քայլերի հաստատության մեջ համոզված լինեն: Ինչպես ասում են` աշխարհում հիմա ամեն բան կախված է մազից, ու որ Հայաստանում շարունակում են խոսել խաղաղության օրակարգից, ավելին` երկրի վարչապետն իր հերթական հոդվածով ու հրապարակումներով կարծես խնդրողի դիրքից ուզենա արագացնել հարեւանի հետ թուղթ ստորագրելու հնարավորությունը, խիստ զարմանալի է, անկախ այն բանից, որ հարեւանն ամենեւին նման ցանկություն չի դրսեւորում, եթե չասենք ընդհակառակը`սրում եւ հրահրում է, անընդհատ նոր պահանջներ ներկայացնում: Հերթականը` մարտի 5-ին, Իգդիր -Նախիջեւան գազատարի բացման ժամանակ Ալիեւը Սյունիքն Արեւմտյան Զանգեզուր է անվանել: Նույնիսկ դպրոցականն այս օրերին կարող է ասել, որ մեր տարածաշրջանի բոլոր խնդիրները, այդ թվում հաղորդուղիների բացումն ուղիղ կապ ունեն ռուս-ամերիկյան բանակցությունների եզրափակիչ որոշումների հետ, որից հետո հասկանալի կլինի հերթի դրված մեր տարածաշրջանին մեծ խաղացողների վերաբերմունքը, ըստ այդմ էլ` շատ ու շատ հարցերի աշխարհաքաղաքական դրվածքը: Այսինքն` ինչ-որ թուղթ ստորագրվի-չստորագրվի, ոչ մի նշանակություն չի ունենալու այն պահի համար, երբ աշխարհի մեծերը որոշեն մեր տարածաշրջանով զբաղվել:

Չնայած` չի կարելի ասել, որ մերոնք դա չեն նկատել կամ հաշվի առել: Հենց միայն այն, որ տեխնիկական ինչ-որ տարաձայնություններով բացատրելով Ազգային ժողովի լիագումար նիստ չընդգրկվեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, դրա վկայությունն է (որքան էլ պատասխանատուները ժխտեն դա): Այս քառօրյայի ԱԺ -կառավարություն հարցուպատասխանին անգամ արտգործնախարարին չէին թողնում, որ իրեն ուղղված հարցերին պատասխանի (արտաքին քաղաքականության մասին ընդհանրական հարցերին աշխատում էր վարչապետը պատասխանել, մի անգամ անգամ Միրզոյանն արդեն ոտքի էր կանգնել, որ մոտենար ամբիոնին, վարչապետը նրանից շուտ մոտեցավ), նկատվում էր, որ իշխանությունն իր ասած ամեն բառը փորձում է վերահսկել: Ու ավելի շատ` խոսելու իրավունք տրված է վարչապետին ու ԱԺ նախագահին: Ի դեպ` վերջինս լրագրողների հետ զրույցում խորհրդավոր կերպով ակնարկել էր, թե առաջիկա օրերին ինչ-որ արագացված զարգացումներ են սպասվում:

Ու անգամ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի քննարկման` անորոշ ժամանակով հետաձգումն այս համատեքստում կարելի է դիտարկել` շառից-փորձանքից հեռու:

Բայց, օրինակ, հայ գերիների` Բաքվում խոշտանգման, տեղի ունեցող ֆարս-դատավարության վերաբերյալ Հայաստանի իշխանության ավելի քան զգուշավոր քայլերը հայ հանրությանն անհասկանալի են, հանրությունն ավելի գործուն քայլերի է սպասում: Սխալ է մտածել, որ չպետք է գրգռել Ադրբեջանին` ավելի խիստ գնահատականներով, քանի որ Բաքուն այդ ֆարսով փորձում է իրավական գործիքակազմ հավաքագրել հենց Հայաստանի դեմ` ապագա միջազգային դատական գործընթացներում դատավճիռերի օրինակներ ունենալու համար: Եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվող մեղադրանքների մի մասը կարելի է ներկայացնել ՀՀ քաղաքացիներից նրանց, որոնք գեթ մի անգամ մեկնել են Արցախ: Վերջապես Ալմաաթիի համաձայնագրով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանին եւս` այդ դեպքում նրա ղեկավարած երկրի ստորաբաժանումներն ի՞նչ էին անում Արցախում 2020-ի պատերազմի ժամանակ:

Չնայած ԱԺ նախագահը, մեր հարցին պատասխանելով նշել էր, թե հազիվ թե միջազգային դատարանները կամ գործիչները լուրջ ընդունեն կամ իրավական ուժ ունեցող համարեն Բաքվի ֆարսը, սակայն այն, որ հիմա Արցախը բոլորն են համարել Ադրբեջանի մաս, հենց դա իրավական առումով սպառնալիք է Հայաստանի համար, ու այդ պատճառով Ադրբեջանը մտադիր է հետ չքաշել միիջազգային իրավական հայցերը: Իսկ Հայաստանն, օրինակ, հայցերը հետ քաշելու պատրաստակամություն հայտնում է, եւ միգուցե այդ համատեքստում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարաումն իր պաշտոնից: Իսկ որ Հայաստանին դեսկտրուկտիվության, բանակցությունները փակուղի տանելու մեջ չմեղադրեն եւ պատերազմի մեջ չներքաշեն` սա՛ է պատճառ ռազմագերիների հարցն ավելի ինտենսիվ չբարձրացնելու համար` դա մոլորություն է եւ հակառակ ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա, թույլին ավելի շատ պահանջներ ներկայացնելու բանաձեւով:

Արցախում աշխատած ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը եւս համաձայն է մեզ հետ` Բաքվում Հայաստանին են մեղադրանք ներկայացրել, եւ դա ապագա լուրջ սպառնալիք է պարունակում` Հայաստանից ստեղծել ագրեսորի, տարածքային հակամարտություն հրահրողի կերպար:

Ի դեպ` Ստրասբուրգում եկող շաբաթ կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստում հնարավոր են դեբատներ եւ բանաձեւի ընդունում` մեր ռազմագերիների հանդեպ կիրառված կտտանքների վերաբերյալ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի վարքը հանդուրժելի չէ

Հաջորդ գրառումը

Խորտակվող նավից նավապետը վերջինն է դուրս գալիս

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Խորտակվող նավից նավապետը վերջինն է դուրս գալիս

Լրահոս

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներն «անընդունելի» են։ «Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես...

Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի

18/07/2026

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության...

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական