Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմնադրամի ղեկավարությունն անընդհատ հետաձգում է հաշվետվություն ներկայացնելը․ Աղասի Ենոքյան

16/11/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմի առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց պատերազմի ընթացքում հայրենիքին օժանդակության`«Մենք ենք, մեր սահմանները» ծրագրի մասին։ Այս ընթացքում արդեն հավաքվել է շուրջ 170 միլիոն դոլար, որի մեծ մասը հայկական Սփյուռքից։

Ինքս եմ ականատես եղել այն մեծ ոգեւորությանը, որով ԱՄՆ-ում բնակվող հայությունը միացավ այս համազգային նախաձեռնությանը։ Ստեղծվեցին դրամահավաքի ենթածրագրեր, որով բազմապատկվում էր հավաքված գումարը, գիտեմ դեպքեր, երբ մարդիկ տարիներով հավաքած դրամագլուխը, որով պատրաստվում էին տուն գնել, նվիրաբերել են հիմնադրամին, երբ կանխիկ միջոցներ չունեցողները վաճառում էին իրենց ավտոմեքենաները, դատարկում էին կրեդիտ քարտերը, եւ այդ միջոցները նվիրում հիմնադրամին։Այժմ պատերազմն ավարտվել է։

Ցավոք, հիմնադրամի միջոցներն իրենց հայտարարած խնդրի լուծմանը՝ սահմանների եւ բանակի ամրապնդմանը, չծառայեցին, ՀՀ ղեկավարը կապիտուլյացիա ստորագրեց։ Տեղյակ եմ նաեւ, որ Հայաստանում օգնություն կազմակերպած կամավորներին շատ դժվար է, եթե ոչ անհնարին, հիմնադրամից աջակցություն ստանալ վիրավորների եւ փախստականների կարիքները հոգալու համար։

Միաժամանակ, նվիրատուները հիմնադրամի ղեկավարությունից հաշվետվություն են ակնկալում՝ հասկանալու, թե ինչ նպատակի են ուղղվել գումարները, եւ ընդհանրապես՝ ո՞ւր են դրանք։ Հիմնադրամի ղեկավարությունն անընդհատ հետաձգում է հաշվետվություն ներկայացնելը`ծնելով արդարացի կասկածներ միջոցների նպատակայնության վերաբերյալ։

Անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամի հաշվետվության այնպիսի մեխանիզմ, որը ցանկացած պահի տեղեկություններ կտրամադրի միջոցների մուտքի եւ ելքի մասին, ցույց կտա ծրագրերի թիրախայնությունը։Ներկայումս ԱՄՆ-ում լուրջ հիասթափություն կա հիմնադրամի գործունեությունից։ Արդեն կանգնեցվել են դրամահավաքի շատ ենթածրագրեր։

Խնդիրն այն է, որ նման հիմնադրամների նակտմամբ վստահությունը շատ դժվար է ստեղծվում։ Կառավարությունները գալիս են եւ գնում, իսկ հիմնադրամի ներկա հաշվետվողականության պակասը խոչընդոտ է հանդիսանալու նաեւ հաջորդ կառավարությունների ժամանակ նրա գործունեության համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունաստանը ծրագրում է շուտով գնել F-35 կործանիչներ

Հաջորդ գրառումը

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ արցախցիների համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
Հաջորդ գրառումը

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ արցախցիների համար

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական