Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը մենակ է

19/10/2020
- Վերլուծություն

Գերմանական հայացք. Հայաստանի հակառակորդները Ռուսաստանի թշնամին չեն, ուստի դիտում է դեռ

Արդեն իրազեկել ենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր գերմանական, գերմանալեզու մեդիան արագ արձագանքում է Ղարաբաղի վրա ադրբեջանաթուրքական հարձակման մանրամասներին, հաճախ ընդգծելով, թե գնալով թեժանում են հակամարտության դերակատարների ռազմական գործողությունները, «ինչը կհանգեցնի պատերազմի»: Այս շաբաթ գերմանական ԶԼՄ-ները կիրառեցին մեզ համար վաղուց ըմբռնելի բառեզրըՙ պատերազմ:

Թվում էր բառը սահման է, հենց կիրառեցին, մի բան կփոխվի, հենց կիրառեցին, այլեւս կդավաճանեն իրենց «չեզոք» շարադրանքին, կդառնան սրտացավ, գթասիրտ, համարձակ, առանց ավելորդ զգուշության: Գերմանիայում ուրիշ լրագրություն կաՙ կարծիք են հայտնում, մեկնաբանելին բացահայտ դրոշմում են: Ամերիկացի լրագրողներից մեկը մի անգամ նկատել տվեց վերոբերյալը, ասաց, որ իր համար մասնագիտական հարթակում առաջին նկատելի տարբերությունը հենց դա է եղել Գերմանիայում, ինչին գերմանացի մեր գործընկերներն այսպես պատասխանեցինՙ չեզոք լրագրություն չի լինում, մենք մարդ ենք, դիրքորոշում ունենք:

Դիրքորոշում է անշուշտ, որ Գերմանիան չի մոռանում, թե խոսքը երկու թիկունքային «խաղացողների»ՙ Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին է, ուստի սեպտեմբերի 27-ից ի վեր հրապարակ է նետում այն հնարավորը, թե ռազմական գործողություններն առավել թեժանալու պարագայում այս երկուսն են բախվելու իրար: Մեր զրույց- հարցազրույցներում հաճախ այն տպավորությունն եմ ստացել, թե գերմանացիները Պուտինին ու Էրդողանին գնահատելիս, հավասարարժեք վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ: Ուստի Հայաստանում, Արցախում, Եվրոպայի սահմանին կատարվող արյունալի իրադարձությունները նրանց չեն անհանգստացնում այնքան, որ հումանիստականՙ «մենք մարդ ենք» սահմանումը գերիշխի, երբ խոսքը այս երկու խաղացողների ՙ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերին է առնչվում:

Բաց սահմաններով Գերմանիան այս տարեսկզբին Covid 19-ի պատճառով փակել էր սահմանները հարեւան երկրների առջեւ, ու ինձ ծանոթ գերմանացիները տառապում էին, որ սիրիական պատերազմից փախստական դարձած մարդիկ հոսող ջուր էլ չունենՙ ձեռք լվանալու համար:

Քաղաքացիական արիություն ունեցողները պահանջում էին, որ Գերմանիան բացի սահմանը նաեւ Էրդողանի զոհը դարձած, տուն ու տեղ կորցրած, հիգիենայից հեռու զանգվածի առջեւ: Սեպտեմբերի 27-ից ի վեր ամեն օր սպասում եմ, որ ինձ ծանոթ ազնիվ մարդկանց շրջանակը կընդլայնվի, հակապատերազմական կոչ, պատժամիջոցներ, զսպող մեխանիզմներ կկիրառվեն Եվրոպայի հումանիստական անդորրը խոցած Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, բայց … նրանք քիչ են, նրանց ձայնը վճռորոշ չէ: Նրանց ներկայությունը սակայն սրբում է անտարբերության ամոթը, որ պատել է գերմանացիներինՙ ինձ ծանոթ, անծանոթ: Լռությունը մառախուղի նման թանձրանում էՙ առիթ տալով գնահատել այն բացառիկ անհատներին, որ կայուն գիտելիք ու դրա վրա հիմնված զգայուն սիրտ ունեն, նրանց համար նավթամուղն ու գազատարը հոգին սնուցող երակներ չեն: Մյուսներն իրենց առողջության, գարեջրի, արձակուրդի մասին են անհանգստանում:

Իմ զրույցներից գիտեմՙ գերմանացու համար երկու հանրապետություններն էլ այսպես ասածՙ «ԽՍՀՄ ծագում» ունեն, ուստի Ղարաբաղյան հարցը Ռուսաստանին վերաբերող խնդիր է, հետեւաբար լուծման բանալին հենց այդ երկրի ղեկավարի ձեռքում է:

Շաբաթ օրը գերմանական լրահոսը փութով արձանագրեց մեծ անակնկալըՙ հրադադար է լինելու, ու տպավորություն էր, թե հակամարտությունից հեռու, բայց նրա զարկն ու բաբախը որսացող գերմանական մեդիան շունչ քաշեցՙ էլ հանգամանալից լուսաբանման անհրաժեշտություն չի լինի: Հրադադարը չպահպանելու մասին էլ հաղորդեցին, բայց մեդիան «մեր մասին»-ը առաջին, գլխավոր լուր էլ չի դարձնում: Երեւի հոգնել են:

Գերմանացի վելուծաբանների համար ադրբեջանական կողմիՙ հրադադարը խախտելու որոշումը շատ էլ հասկանալի էՙ պայմանավորված է այդ երկրի նախագահիՙ հրադադարի մասին նախորդած այն կտրուկ հայտարարությամբ, թե ռազմի ձայնը կլռի միայն այն պարագայում, երբ հայկական զորքը դուրս կգա Ղարաբաղից: Ուրեմն էլ ի՞նչ խաղաղ բանակցություն: Երբ պատերազմի, արյունի, անմեղ մարդկանց զոհ գնալու մասին պատմում ես հիշելով ամերիկյան լրագրության մահակը, չեզոք լրագրող ես դառնում կարծիքը հարգող Գերմանիայում, ուրեմն արդարացնում ես պատերազմը, ուրեմն չես առարկում, երբ «Ազերթաջի» լրագրողն ասում է, թե Բեռլինն իրենց քաղաքն է:

Մի քանի ուրվագիծ էլ, որ նկատելի դարձավ այս շաբաթ մեզ առնչվող գերմանական լրահոսում: Բազմիցս հնչեց հետեւյալ հարցըՙ 2016-ի ապրիլյան պատերազմը կարճ տեւեց, ինչո՞ւ հիմա հնարավոր չէ պատերազմը կասեցնել: «Դոյչլանդֆունկի» հարցին ի պատասխան Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի Թիֆլիսի գրասենյակի ղեկավար Շտեֆան Մայսթերը բացատրում է, որ դա պայմանավորված է խաղի նոր կանոններով, ասպարեզ է մտել Ադրբեջանին բացահայտ սատարող, սպառազինող Թուրքիան: Ռազմական գործողությունների սկսելուց երկու շաբաթ առաջ զինավարժություն էր անցկացնում Ադրբեջանումՙ առիթ գտնելով ռազմամթերքն ու տեխնիկան այնտեղ թողնելու: Իսկ Ադրբեջանը հուսախաբ էր միջազգային հանրությանՙ հակամարտությունն իր օգտին լուծելու տարիների ջանքից, նկատում էր, թե ԼՂ-ի եւ հարակից 7 շրջանների հանդեպ հայկական վերահսկումը տարեցտարի ամրապնդվում է, իսկ Թուրքիայի աջակցությամբ համոզված է, որ հաղթանակ է տանելու: Սիրիայից բերված վարձկաններիՙ ադրբեջանական կողմից մարտական գործողություններին մասնակցելու փաստի մասին գերմանական ԶԼՄ-ները բազմիցս են հաղորդել, հղում են արել տարբեր աղբյուրների, այդուհանդերձ միշտ ապահովագրել են իրենցՙ զգուշավոր արդարացմամբ, թե դրա իրավացիությունը չեն կարող ստուգել, քանի որ անկախ դիտորդներ չկան: Գերմանացիներն անընդհատ նշում են, թե միջազգային դիտորդներ չկան Ղարաբաղում, միակ կազմակերպությունը Կարմիր խաչն է, բայց արձանագրում են, թե զոհերի թվում խաղաղ բնակիչներ էլ կան, Ստեփանակերտը տեւական հարվածի տակ է, իսկ կանայք, երեխաներ փախստական են դարձել, պատսպարվելով աղքատ ռեսուրսներ ունեցող Հայաստանում: Ռմբակոծվող քաղաքում դժվար է դրսից օգնություն հասցնել, քանի որ կապուղիները, ճանապարհներն անվտանգ չեն:

Գերմանացիներն անընդհատ շեշտադրում են, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մեջ Ռուսաստանը բացառիկ դերակատարում ունի: Նույնքան համոզված չեն պնդում սակայն, թե ՌԴ դերը կառուցողական է:

Քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Մայսթերը նկատել է տալիս, թե Ռուսաստանը թեեւ Հայաստանի հետ ՀԱՊԿ անդամ է, սակայն Հայաստանին էժան զենք մատակարարող երկիրն առավել թանկ գնով զենք է տրամադրում նաեւ Ադրբեջանին, իսկ վերջնահաշվումՙ Ադրբեջանին վաճառված զենքն առավել բարձրորակ է: Ռուսաստանն այս հակամարտությունն օգտագործում էրՙ երկու երկրներին իրենից կախյալ պահելու նպատակով, կարծիք է հայտնում Մայսթերը: Քաղաքագետն անհեռանկար է համարում այն տեսակետը, թե Ռուսաստանը ռազմական բախման մեջ կմտնիՙ հանուն Հայաստանի, դա չի լինի, քանզի այդ երկրի հակառակորդներին իրեն թշնամի չի համարում: Հայաստանը գիտակցում է, որ մեն-մենակ էՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հանդիման: Անշուշտ վարձկանների ներկայությունը չի բխում Ռուսաստանի շահերից, բայց նկատելի է նաեւ, որ Ռուսաստանի համար ընդունելի է ԼՂ-ին հարակից 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ի տարբերություն այս օրերին շրջանառվող այն կարծիքի, թե Ռուսաստանն ու Թուրքիան են վճռելու, թե երբ կավարտվի պատերազմը, Մայսթերը համոզված է, թե Ռուսաստանը դիտորդի իր դերը չի սպառել, իսկ Ղարաբաղյան պատերազմի ավարտը կորոշեն Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ պատերազմող երկրներն այս երկուսն են:
Նախորդ գրառումը

Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. Փարիզի քաղաքապետ

Հաջորդ գրառումը

Պարգև արքեպիսկոպոսը օրհնեց բանակը (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Պարգև արքեպիսկոպոսը օրհնեց բանակը (տեսանյութ)

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական