Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Գրիգոր Հարությունյան

Ժամանակը հիշողության թշնամին է(մաս 2-րդ)

25/09/2020
- Վերլուծություն

Հեղինակ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – 17.12.2005թ.

Թբիլիսի տեղափոխվելով Գրիգոր Հարությունյանը երկար ժամանակ մնաց առանց աշխատանքի: Ամենուրեք նրան մերժում էին, իսկ Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Մժավանաձեն անկեղծորեն խոստովանեց. ,,Խրուշչովի բարկությունից եմ վախենում,,:

Օրեցօր ապրելը դժվարանում էր, ստիպված էին վաճառքի հանել տան իրերը: Նամին ճարահատ դիմում է սկեսրայրի՝ Անաստաս Միկոյանի օգնությանը, – Հայրս ծանր վիճակում է, պառկած է հիվանդանոցում, սիրտը շարքից դուրս է եկել, խնդրում եմ օգնեք՝ գոնե հաշմանդամության թոշակ նշանակեն նրան: Միկոյանը կտրուկ ձեռը թափ տալով պատասխանում է.- Միթե՞ չես հասկանում: Ես ոչինչ անել չեմ կարող: Խրուշչովը դեմ է նրան:

Նամին ծանոթ էր Եկատերինա Ֆուրցևային, որը կենտկոմի քարտուղարներից էր, Քաղբյուրոյի անդամության թեկնածու: Ահա նա էլ բարեխոսում է Սուսլովի մոտ, որի կարգադրությամբ վերջապես Գրիգոր Հարությունյանին Վրաստանի Պետպլանում բաժնի վարիչի պաշտոն են տալիս: Երջանիկ, դեռ լրիվ չկազդուրված, նա անցնում է աշխատանքի, բայց կարճ ժամանակ անց, հարբուխով հիվանդանալով, 1957 թվականի նոյեմբերի 9 –ին հիսունյոթ տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն:

Վեց ամիս հետո, հիսուներկու տարեկանում հանկարծամահ եղավ նրա կինը: Տխուր, արժանապատիվ ու զարմանալի կյանքով ապրած ընտանիքը բռնեց հավերժության ուղին, բայց այստեղ, այս հողոտ ու մեղսավոր աշխարհում ապաշխարանքի խոսքեր չգտնվեցին նրանց հիշատակի առջև:

Հոդվածի առաջին մասը – Ժամանակը հիշողության թշնամին է(մաս 1-ին)։

-Ես այդ ժամանակ Կալինինոյի շրջկոմի առաջին քարտուղարն էի,- պատմում է Ստեփան Վարդանյանը, – Անսպասելի,առանց նախազգուշացման իմ աշխատասենյակ մտան Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը և Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը: Թովմասյանը սովորություն ուներ շրջաններ մեկնել առանց նախազգուշացման: Երկուսով էին՝ ոչ թիկնապահ, ոչ ուրիշ ուղեկից: Եկել էին,, Պոբեդա,, ավտոմեքենայով: Համառոտ զեկուցեցի գործերի վիճակի մասին: Կարճատև զրույցից հետո մեկնեցինք տնտեսություններ: Մեծից փոքրը դաշտում էին, ամենուրեք՝ աշխատանքային եռուզեռ: Հանրապետության ղեկավարները զրույցի էին բռնվում աշխատավորների հետ, խմբից խումբ անցնում:Մեր բարձրաստիճան հյուրերի տրամադրությունը բարձր էր: Շրջկենտրոն վերադառնալիս պայմանավորվեցինք, որ գիշերելու են ինձ մոտ ,Կալինինոյում: Տիկինս հոգացել էր, որ սեղանը մեր հյուրերին պատշաճող լինի: Ջերմ,անբռնազբոս մթնոլորտ էր: Ուրախ էր մանավանդ Սուրեն Թովմասյանը: Ուշ երեկո էր, երբ ես զգուշորեն տվեցի Գրիգոր Հարությունյանի անունը: Նոր էր մահացել, թաղել էին Թբիլիսիում: Հայաստանից եղել էին նրա վարորդը և էլի երկու- երեք հոգի: Թերթերում նույնիսկ մահախոսական չէր տպվել:

Ասածս մոտավորապես հետևյալն էր.- Այդ մարդը երկար տարիներ ղեկավարել է հանրապետությունը: Ուրանալ նրա ծառայությունները, նշանակում է մեղանչել ճշմարտության դեմ: Մի՞թե պաշտոնավարումից հետո ամեն ինչ մոռացվում է: Ինձ համար մարդկայնորեն անհասկանալի է այդ վերաբերմունքը; Քոչինյանի աչքերում հավանության և հանդիմանանքի շորշոփներ տեսա: Հավանության՝ որովհետև նա սկզբունքորեն համաձայն էր ինձ հետ, հանդիմանանքի՝ որովհետև նա կռահում էր, թե ինչով է վերջանալու այսպես լավ սկսված երեկոն: Հարկավոր էր տեսնել, թե ինչպես մեկից մռայլվեց Սուրեն Հակոբիչը: Գինու բաժակը վար դրեց, սառը հայացքով չափեց- չափչփեց իմ համարձակության սահմանները: Քմծիծաղի նման ինչ – որ բան երևաց ու անհետացավ նրա աչքերը երիզող կնճիռներում: Մի քանի րոպե անց ոտքի կանգնեց, -Անտոն, գնացինք: Հասկացա, որ մեզ մոտ մնալու մասին հորդորներն ավելորդ են; Պետք էր նրանց ուղեկցել մինչև հարևան շրջան…,,:

Նեղսիրտ մարդկանց նրա հիշատակն անգամ հանգիստ չի տալիս, ստիպում է իրենց խղճի հետ անհաշտ լինել, և Գրիգոր Հարությունյանը՝ դարձյալ արդար, ներողամիտ է հառնում Հայաստան կոչվող այս սրտաչափ երկրի արշալույսների և մայրամուտների մեջ: Բայց ժամանակը հիշողության թշնամին է, և նախքան կվերջակետենք մեր պատմությունը, ցավով արձանագրենք, որ Հայաստանի ամենաշինարար ղեկավարի անունով այսօր չկա ոչ մի փողոց, հրապարակ, հուշաքար: Ոչինչ չկա; Մենք մեծ պարտք ունենք Գրիգոր Հարությունյանին: Եվ երախտամոռության դառը խոստովանության զգացումը փորձենք մեղմել Նամիի քնարաշունչ հիշատակ- ընծայականով. «Ես այսօր քեզ եմ գրում, հայր իմ, այնտեղ,ուր գնացիր ընդմիշտ: Այժմ քեզ առաջին անգամ հայր կոչեցի, Գրիշա, իմ դաստիարակ և ընկեր: Դու ինձ չես ուսուցանել ինչպես ապրել, ասենք ինքդ էլ չգիտեիր: Քո բարձր մարդկային ոգին, որին ես երջանկություն եմ ունեցել հպվել, ինձ համար դպրոց էր: 1937 թվականին դու բռնադատության ժամանակ ողբերգորեն կորցրեցիր հարազատ եղբորդ և կնոջդ եղբորը՝ քո ընկերոջը, որն իմ հայրն էր; Դու և Նինան որդեգրեցիք ինձ: Այդ օրվանից մենք ապրում էինք ընդհանուր կյանքով, ես գիտեի, թե դու ինչի մասին էիր մտածում և ինչով էիր ապրում: Կարելի է կյանքը կրճատել / այդպես էլ արեցին /, կարելի է փոխել տունը, որտեղ ապրել ես / այդպես էլ արեցին/, սակայն չի կարելի ոչնչացնել այն ամենը, ինչով դու ապրել ես: Ես նայում եմ կանաչով պատված Երևանին, այն դու ես, ես տեսնում եմ դեղին վարդեր,ծաղիկներ, որոնք դու ընտրում էիր, նրանք նախկինում չկային՝ այն դու ես, ես տեսնում եմ Մատենադարանը՝ հնագույն ձեռագրերի պահոցը, որքան էիր դու մտածում նրա մասին, տեղ էիր ընտրում և դեռևս 40 – ական թվականներին, պատերազմի ժամանակ սկսեցիր կառուցել: Ես մտնում եմ մարշալ Բաղրամյանի փողոցի հիանալի զբոսայգին, նստում եմ ուռենու տակ և կարծես նստած եմ քո շիրիմի առջև: Այդ զբոսայգու յուրաքանչյուր ծառը տնկված է քո նախագծով: Մենք միասին գնացել էին դիտելու Սևանա լճի մոտ գտնվող Ծովագյուղի կանաչ քարը, դու երազում էիր քաղաքում այդ գույնի քարով կառուցել գոնե մեկ շենք: Մենք մեկնում էինք Արագածի հնագույն վիշապների մոտ. Ջերմուկի հանքաղբյուրները, այնտեղ դու արձակուրդ էիր անցկացնում,ապրում էիր գետնափոր տանը, որպեսզի հետևեիր առողջարանի շինարարությանը: Դու սիրում էիր Հայաստանը, իմաստնորեն՝ այդպիսին էիր դու քո էությամբ: … Եվ այսօր ես, երախտապարտ լինելով հարազատ հողի նկատմամբքո տված սիրո դպրոցի համար, չփորձելով երբեք հասնել քեզ, ցանկանում եմ քեզ նման արտասանել, ,, Հայաստանի կենացը,,. միայն ավելացնեմ,ցանկանում եմ նրա զավակներին ոչինչ չխանգարի սիրել միմյանց; Աստված իմ, պահպանիր նրանց, տուր եռանդ ու ուժ գոյատևելու, դիմագրավելու և ,, կրկին հառնելու,,:

Բարեկամներ, այս զրույցով ես փորձեցի ետ տանել մոռացության ստվերը մեր մեծ երախտավորներից ևս մեկի հիշատակից:Ժամանակը հիշողության թշնամին է, եթե մենք նրան այդ իրավունքը տանք…։

Նախորդ գրառումը

Կորոնավիրուսի 392 նոր դեպք, 135 առողջացած, 2 մահ

Հաջորդ գրառումը

Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, ուստի նրան զենք են մատակարարում անվճար․ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, ուստի նրան զենք են մատակարարում անվճար․ Ալիևի ելույթը ՄԱԿ-ում

Լրահոս

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական